Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#24 (1042) 26.06.2014 – 2.07.2014

ՊԱՏԵՐԱԶՄ՝  ԾԽԱԽՈՏԻՆ

…Տեղեկատվական-քարոզչական աշխատանքների միջոցով ուժեղացնել պայքարը ծխող զինծառայողների թվաքանակը կրճատելու ուղղությամբ, հնարավորինս սահմանափակել գործածվող ծխախոտի քանակը` ղեկավարվելով «ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի» 69-րդ և 337-րդ հոդվածների պահանջներով…:

ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆՆԵՐԸ

Հունիսի 18-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով Վրաստանում էր և խոսելով հայ-վրացական հարաբերությունների բարեկամական բարձր ոգու մասին` խիստ կարևորել է համագործակցության ամրապնդումն ու խորացումը բոլոր ոլորտներում: Երկրի ղեկավարը նշել է, որ հայ-վրացական գործընկերության հետևողական ամրապնդումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության գերակայություններից է, ինչպես նաև մատնանշել, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա փխրուն կայունությունն ու խաղաղությունը մեծապես պայմանավորված են Հայաստան-Վրաստան համագործակցության արդյունավետությամբ և ամրությամբ:

ԽԱՓԱՆԵԼ ՉՀԱՋՈՂՎԵՑ

Ավստրալիայի Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հանձնախումբը տողերիս հեղինակին հրավիրել էր ելույթ ունենալու Սիդնեյի և Մելբուռնի ոգեկոչման միջոցառումներում և պաշտոնական ճառով հանդես գալու Նոր Հարավային Ուելսի խորհրդարանում ապրիլի 24-ի շաբաթվա ընթացքում: Ապրիլի 27-ին Ավստրալիայի թուրքական շահերի պաշտպանության միությունը երեք էջանոց նամակ հղեց խորհրդարանի բոլոր անդամներին՝ կոչ անելով բոյկոտել իմ ելույթը: Իմ ելույթի նախօրեին խորհրդարանի անդամներից մեկը նամակի պատճենը փոխանցեց Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբին: Հմտորեն շարադրված նամակը, ամենայն հավանականությամբ, գրված Թուրքիայի դեսպանատան արհեստավարժ լոբբիստների ձեռքով, մի քանի սխալ պնդումներ և զրպարտիչ մեղադրանքներ էր պարունակում:

«ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ» ԶԵՆՔԵՐ

Թեւավոր հրթիռով այսօր ոչ մեկին չես զարմացնի: Այն կարելի է սարքել նույնիսկ տնային պայմաններում, ձեռքի տակ եղած նյութերով: Նորզելանդացի Բրյուս Սիմփսոնը հենց այդպես էլ արել է: Սիմփսոնի հրթիռը, որ գործում է նույն սկզբունքով, ինչ գերմանական «Ֆաու-1»-ը, մինչեւ 640 կմ/ժ արագություն է հավաքում: Նպատակակետին հարվածելու ճշգրտությունը 100 մետր է: Ընդ որում, հրթիռի պատրաստումը Սիմփսոնի վրա նստել է 5 հազար դոլար՝ շատ ավելի քիչ, քան զինվորականներն են վճարում նման սարքի համար: Կառավարող էլեկտրոնիկան, նավարկման համակարգը, նշանառության եւ կապի համակարգի մասերը նորզելանդացին ձեռք է բերել Ինտերնետի միջոցով, արտասահմանից (պատվերները տեղ են հասել երկու շաբաթվա ընթացքում եւ ուշադրություն չեն գրավել մաքսատունն անցնելիս): Մասնագետները բարձր են գնահատել Սիմփսոնի աշխատանքը եւ խոստովանել են, որ նրա հրթիռը միանգամայն մարտունակ է: