Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#25 (1043) 3.07.2014 – 9.07.2014

ՎԵՐՋԻՆ ԱՐԿԸ

Նա տնքալով շտկեց մեջքը, ձեռքերը դրեց գոտկատեղին, սեղմելով ձգեց ուսերը և հենվեց պատին: Պատի տաքությունից մեջքի մզզոցը մի քիչ թուլացավ, երկար ժամանակ նստած մնալուց պրկված մկանները բացվեցին: Քահանան գլուխը հենեց պատին և հայացքը հառեց ամպերով պատած երկնքին: Աստղերը չէին երևում, ծառերը աննշան քամուց տարուբերում էին տերևները՝ մի սրսփուն շշունջ սփռելով շուրջը: Հսկա ընկուզենին ասես խորասուզված էր ինքն իր մեջ, թթենիները լալկան փոքրիկ աղջիկների էին նմանվում, որոնց լացը կտրելու համար լուսինը ամպերի արանքից ծիկրակելով մեծավարի խաղում էր հետները: Գիշերը գաղտագողի, անձայն իջնում էր ասես միայն ինքն իր համար, և աշխարհում ամեն ինչ խաղաղ, անմեղ ու մի քիչ թախծապատ էր թվում:

ԲՅՈՒՐԱՎՈՐ ՈՒ ԱՆՇԻՐԻՄ ՆԱՀԱՏԱԿԱՑ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Ձեր բարեկամաց և ազգականաց իբրև պարգև մեկ-մեկ զենք տարեք, զենք առեք և դարձյալ զենք: Ժողովո՛ւրդ, ամենեն առաջ քո ազատության հույսը քե՛զ վրա դիր, քո խելքին և բազկին ուժ տուր, մարդ ինքնիրմեն պետք է աշխատի, որ փրկվի:

ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՆՈՐ ԱՌԱՆՑՔ

Ուկրաինական ճգնաժամը արևմուտքին հնարավորություն է տալիս Եվրոպայի և Ռուսաստանի միջև գտնվող բուֆերային գոտում ռազմական նոր դաշինք ստեղծել: Միաժամանակ Ուկրաինան հանդես է գալիս որպես այս ծրագրի «նախերգանքը»` շեղելով Մոսկվայի ուշադրությունը ռազմաքաղաքական նոր դաշինքի ձևավորման քայլերից: Արևմտյան քաղաքագետների գնահատմամբ՝ նոր ձևավորվող ռազմական դաշինքի հիմնաքարը դառնալու է Լեհաստանը:

ՄԵՐ ԽԻՂՃԸ, ՄԵՐ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՄԵՐ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ

Երկու տարին մեկ անգամ Հայաստանի Հանրապետության վետերանների միավորման անդամները համագումար են հրավիրում, քննարկում ՀՀ վետերանների միավորման խորհրդի կատարած աշխատանքը, վետերաններին հուզող հարցերը, փորձում լուծումներ գտնել: Հայրենական մեծ պատերազմի վետերանները կրկին հավաքվել էին hունիսի 27-ին ՀՀ կառավարության նիստերի դահլիճում ՝ ամփոփելու անցած երկու տարում կազմակերպության կատարած աշխատանքը, հստակեցնելու եկող տարի Մեծ հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունների շարքը:

Վերջերս ենք վերադարձել ՀՀ ՊՆ «Լեռնային Հայաստան» առողջարանից, որտեղ հանգստանում էինք որպես Արցախյան պատերազմում զոհվածների հարազատներ: Անչափ տպավորված ենք առողջարանի անձնակազմի ջերմ վերաբերմունքից, ասես հարազատ մարդկանցով շրջապատված լինեինք: