Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#29 (1047) 31.07.2014 – 6.08.2014

ՏՂԵՍ Ա ԶԱՆԳՈՒՄ ԶՈՐԱՄԱՍԻՑ...

Այսօր ավտոբուսի մեջ մի կնոջ զանգեցին: Մինչև հեռախոսին պատասխանելը, հուզված բոլորին խնդրեց, որ չաղմկեն. «Տղես ա զանգում զորամասից, տասը օր հետը չեմ խոսել, ժողովո՛ւրդ, խնդրում եմ, չաղմկեք»: Եվ բոլորը լռեցին: «Բարև, տղե՛ս, ո՞նց ես… Հա, ցավդ տանեմ, տասը օր լուր չունեի քեզանից, ո՞նց անցավ հերթապահությունդ… Հո սովա՞ծ չես… Հա, ցավդ տանեմ, այ տենց տղամարդավարի պահի քեզ, չընկճվես հանկարծ, ծառայությունը տղամարդու համար ա, ես որ վստահ եմ քեզ վրա… Հո չես մրսե՞լ… Սպաներին կլսես, չվիճես հանկարծ իրենց հետ, իրենց ավագ ընկերոջ պես վերաբերվի…

ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԻՍՏ

Հուլիսի 25-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ:
Նիստի ընթացքում քննարկվել են 2014 ուստարվա ձմեռային ուսումնական փուլում ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության, կարգապահության և մարտական հերթապահության իրականացման վիճակը, առկա խնդիրներն ու բարելավման ուղիները:

ԶԳՈՒ՛ՅՇ ԵՂԵՔ, ՍԱ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀՆ Է

Հուլիսի 26-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի ունեցավ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հիմնադրման 20-րդ տարեդարձի և ՀՀ ռազմաուսումնական հաստատությունների 2014 թվականի շրջանավարտների, ինչպես նաև ավագ սպայակազմի հրամանատարաշտաբային դասընթացների անդրանիկ շրջանավարտների ավարտական հանդիսավոր արարողությունը: ՀՀ նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի մասնակցկությամբ հանդիսավոր միջոցառմանն ավարտական վկայականներ և անվանական դաշույններ ստացան շուրջ 260 երիտասարդ սպա:

ԱՐՁԱԳԱՆՔ

Վերջերս մեր լուսանկարիչ Արեգ Վարդանյանը գործուղվել էր հարավարեւմտյան սահմանագոտում տեղակայված զորամաս: Մարտական հենակետում լուսանկարել էր զինվորներին: Զինվորներից մեկի դեմքը նրան ծանոթ էր թվացել: Հարցուփորձից պարզել էր, որ Ռուստամ Գրեյանն է, որին վեց ամիս առաջ լուսանկարել էր հավաքակայանում: «Հիմա ավելի պնդակազմ էր ու ամուր, այնքան վստահ, այնքան համարձակ էր բռնել զենքը»,- արդեն խմբագրությունում պատմում էր Արեգ Վարդանյանը:

ՀԵՆԱԿԵՏՈՒՄ

Օրերս հարավարևմտյան ուղղության մարտական հենակետեր հերթական շրջայցի ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շեշտեց. «Հայ զինվորի ամեն օրը սխրանք է և հայ զինվորն առ այսօր ոչ մի քայլ չի նահանջել… Ամեն օր սահմանապահ հայ զինվորն ու հրամանատարը սխրանք են գործում…»: Պաշտպանության նախարարի խոսքերն առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող, իրենց պարտականությունները գերազանց և անտրտունջ կատարող հայ զինվորի ու սպայի մասին այնքան դիպուկ են ասված, որ ավելի լավ բնութագիր թերևս դժվար լինի տալ:

ԵՐԱԺԻՇՏ ԶԻՆՎՈՐԸ

Մեր որդին` Ստյոպա Սարգսյանը վեց ամիս է, ինչ ծառայում է փոխգնդապետ Ս. Պողոսյանի հրամանատարությամբ գործող զորամասում:
Նա ութ տարեկանում ընդունվել է Ազգային նվագարանների յոթամյա երաժշտական դպրոց եւ գերազանցությամբ ավարտել սանթուրի եւ դհոլի բաժինը: Միաժամանակ նվագում էր «Նարեկացի» ժողգործիքների համույթում: Բազմաթիվ համերգներով եղել է Հայաստանի մարզերում, Արցախում, նաեւ՝ հայկական ժողովրդական երաժշտարվեստը ներկայացրել է Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Գերմանիայի մի շարք քաղաքներում:

ԿԱՄՈՎԻ՛Ն` ԱՌԱՋՆԱԳԻԾ

Հուլիսի 23-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի այս տարվա շրջանավարտները պետք է վիճակահանության սկզբունքով ընտրեին իրենց ծառայության վայրը (զորամասը): Նախքան վիճակահանությունը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հետաքրքրվեց. «Արդյոք կա՞ն այնպիսիք, ովքեր պատրաստ են կամովին ծառայության անցնելու առաջնագծում` մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում»: Տասնյակ շրջանավարտներ առանց վարանելու ոտքի կանգնեցին եւ ընտրեցին մայրաքաղաքից հարյուրավոր կլիոմետրեր հեռավորության վրա տեղակայված մարտական հերթապահություն իրականացնող զորամասերը: Նրանց ընտրությունն արժանացավ ներկաների ջերմ ծափողջյուններին: Դավիթ Տոնոյանը շնորհակալություն հայտնեց ցուցաբերած անձնվիրության եւ խիզախության համար, ապա ամուր ձեռքսեղմումով շնորհավորեց նորաթուխ սպաներին: