Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#29 (1047) 31.07.2014 – 6.08.2014

Անցյալ շաբաթ թուրքական «Սաբահ» թերթը հրապարակել էր հետևյալ մտահոգիչ լուրը. «Ավստրալիայի արտգործնախարար. հայկական հարցը ցեղասպանություն չէ»:
«Սաբահը» նկարագրել էր այն դեպքերը, որոնք հանգեցրել էին թերթի նման նողկալի խորագրին: Թուրք-ամերիկյան ընկերակցությունների համագումարի խորհրդի անդամ և նախկին նախագահ Գյունայ Էվինչը վերջերս այցելել էր Ավստրալիա` տեղի թուրքական խմբերին տեղեկացնելու Մովսեսյանի դատական գործի մասին: Նա պատմել էր, որ «Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը ուժի մեջ է թողել 9-րդ շրջանային վերաքննիչ դատարանի՝ Կալիֆոռնիայի օրենքն անվավեր ճանաչելու մասին որոշումը, որը Հայկական հարցը բնորոշել էր որպես ցեղասպանություն, որովհետև ԱՄՆ դաշնային քաղաքականությունը Հայկական հարցը չի բնորոշում որպես ցեղասպանություն»:

«ԱՍՊԵՏ» ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՃԱՄԲԱՐՈՒՄ

Հայոց ազգային բանակին մշտական հերթափոխ է անհրաժեշտ: Այս առումով կարևորվում է հանրակրթական դպրոցներում ՆԶՊ առարկայի դերը: Իսկ բարձր դասարանների տղաներին որպես զինվոր նախապատրաստելու համար արդեն 15 տարի է, ինչ ԼՂՀ կրթության և գիտության ու պաշտպանության նախարարությունները համատեղ 3 հերթափոխով՝ 10 օրյա ժամկետով, կազմակերպում են «Ասպետ» ռազմամարզական ճամբար, որին մասնակից են լինում հանրապետության մայրաքաղաքի և բոլոր շրջանների դպրոցների 11-րդ դասարան փոխադրված պատանիները: Վերջին տարիներին ճամբարը գործում է Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի հարակից անտառապատ տարածքում: Պատանի ճամբարականներին այդ օրերին հաճախ այցելում և դասախոսություններ են կարդում Արցախյան գոյամարտի հերոսները, լեգենդար հրամանատարները, ազատամարտի վետերանները, մշակույթի գործիչները։

«ՊԱՏՎԻ ԶԳԱՑՈՒՄ»

Մեր որդին՝ Ալեքսեյ Գասպարյանը, մեծ պատրաստակամությամբ, ոգեւորությամբ մեկնեց բանակ: Երբ նրան ճանապարհում էինք, վստահ էինք՝ պատիվ է բերելու մեզ, որովհետեւ փոքրուց մեծին հարգող, թույլին օգնող, պարկեշտ տղա է, առաքինի, ազնիվ ու աշխատասեր: Նա շատ լավ գիտակցում էր, որ հայրենիքին ծառայելը իր առաջին ու ամենամեծ պարտքն է, ուստի ծառայության ընթացքում ջանք ու եռանդ չի խնայել: Այսօր արդեն կրտսեր սերժանտ է: Ամեն օր, ամեն ժամ նա պարապում է, վարպետանում, զարգացնում զինվորի իր հմտություններն ու ֆիզիկական կարողությունները:

ԲՌՈՒՆՑՔՈՎ ՍՐԲՎԱԾ ԱՐՑՈՒՆՔ

Երբեք չեմ մոռանա այդ պահը։ Ուշ գիշերին, երբ վերջապես Բոստոնի հայաբնակ՝ Ուոթրթաուն արվարձանը հասա, ու հյուրընկալներս հարցրին, թե հաջորդ առավոտ, նախ եւ առաջ, ո՞ւր կուզեի գնալ, ո՞ւմ հետ հանդիպել, ես, քանի որ գիտեի՝ մոտակայքում է ապրում, առարկություն չընդունող վճռականությամբ ասացի.
– Շահան Նաթալիի մոտ։

ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄԸ

Ռազմական տերմինաբանության մեջ ստորաբաժանումների փոխարինումը բնորոշվում է որպես զբաղեցրած դիրքերի և շրջանների ընդունում-հանձնում։
Սույն մարտավարական գործողությունը մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները կատարում են համաձայն մարտական հերթափոխի գրաֆիկի։ Այդ պատճառով էլ զորամասերի և ստորաբաժանումների մարտական պատրաստության պարապմունքները կազմակերպելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, որ վերը նշված գործողությունը կատարվի գրագետ, կազմակերպված, արագ և, որ կարևոր է, ծածուկ։ Փոխարինված ստորաբաժանումները, որպես կանոն, մինչև լուսաբաց պետք է դուրս գան դասակների և վաշտերի համար սահմանված շրջաններ՝ ստուգելու անձնակազմի, սպառազինության և տեխնիկայի առկայությունը։

ԲՅՈՒՐԱՎՈՐ ՈՒ ԱՆՇԻՐԻՄ ՆԱՀԱՏԱԿԱՑ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Բայց ո՛վ պիտի բերե, ո՛վ պիտի բերե, ըսե,
Քու սրբազան մոխիրեդ ափ մը մոխիր,
Մահվանս օրը, իմ տրտում դագաղիս մեջ,
Հայրենիքս երգողի իմ աճյունին խառնելու…

ԿՈՄՍ ՎՐՈՆՍԿՈՒ ՄԵԾ ԳԱՂՏՆԻՔԸ

1933 թվականին՝ Հիտլերի՝ իշխանության գալուց գրեթե անմիջապես հետո, այն ժամանակ դեռ անհայտ Լատվիայից ուսումնառության նպատակով Բեռլին ժամանեց 18-ամյա համեստ մի պատանի՝ Սերգեյ Վրոնսկին: Արեւմտյան խստաբարո չափանիշներով՝ նրա ծագումն ու անցյալը միանգամայն հաջող քննություն էին բռնում: Հայրը՝ կոմս Ալեքսեյ Վրոնսկին, հինավուրց լեհական ազնվականական տոհմի շառավիղ էր, որի նախնիները Ռուսաստանում հաստատվել էին դեռեւս 17-րդ դարում: 1917 թ. Հոկտեմբերից առաջ գեներալի կոչում ունեցող ավագ Վրոնսկին զբաղեցնում էր ռուսաստանյան Գլխավոր շտաբի ծածկագրական բաժնի պետի պատասխանատու պաշտոնը: Որպես պրոֆեսիոնալ (բացի ծածկագրման արվեստից՝ նա տիրապետում էր 42 լեզուների)՝ նրան բարձր էին գնահատում ոչ միայն գործընկերները, այլեւ նույնիսկ բոլշեւիկները, որոնց եւս հեղափոխությունից հետո նա մի շարք կարեւոր ծառայություններ մատուցեց: