#32 (1050) 21.08.2014 – 27.08.2014
Շնորհավորում եմ ձեզ, տանկային բիաթլոնի աշխարհի առաջնությունում հաջող մրցելույթների և փոխչեմպիոն դառնալու առթիվ: Մենք բոլորս հպարտանում ենք միջազգային ստուգատեսում ձեր գրանցած բարձր արդյունքներով, ինչը հայկական զինված ուժերի մարտիկների կողմից զինտեխնիկայի տիրապետման և առաջադրանքները փայլուն կատարելու վկայությունն է:
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀ
Անցած օրերին թշնամու խափանարար գործողությունների ժամանակ զոհված մեր սահմանապահների մասին «Հայ զինվոր» պաշտոնաթերթում «Մեր նորօրյա հերոսները» խորագրի ներքո տպագրված Գայանե Պողոսյանի «Բարձրանում եմ…» և Սամվել Հարությունյանի «Մեր ժամանակի հերոսը» վերտառությամբ ակնարկները՝ նվիրված «Արիության մեդալի» ասպետներ, ժամկետային զինծառայողներ, շարքային Ազատ Ասոյանի և սերժանտ Սարգիս Մովսիսյանին շարունակում են իրենց արձագանքները գտնել մեր Ֆեյսբուքյան էջում՝ 39000, հավանում` 1013, կիսում` 546: Աննախադեպ քանակությամբ դիտումներ, հավանումներ…
Օգոստոսի 19-ին ազգային բանակի զորամասերում հանդիսավորապես մեկնարկեց այս տարվա երկրորդ՝ ամառային ուսումնական փուլը:
Առավոտյան ուղիղ ժամը 9-ին գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման զինավանի գլխավոր շարահրապարակում մարտական դրոշներով հանդիսավոր տողանի էին կանգնել գնդապետներ Ա. Տոնոյանի, Հ. Սևոյանի, Ա. Բաղդասարյանի, ինչպես նաև զորամիավորման վարչակազմի զինծառայողները:
Հակառակորդի հետ շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են խրամուղիների կառուցման, խրամաբջիջների, պաշտպանիչ պատնեշների ամրացման, փշալարային արգելափակոցների սարքավորման աշխատանքները:
Վերջին ժամանակներս սահմանի ողջ երկայնքով լարված իրադրությունը ոտքի հանեց Արցախյան ազատամարտի շատ մասնակիցների: Օգոստոսի 3-ից սկսած՝ Քաշաթաղի շրջանից կամավորականները Արցախի ազատամարտիկների միության (նախագահ՝ գեներալ-մայոր Ս. Կարապետյան) նախաձեռնությամբ, շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի գլխավորությամբ, երկու հերթափոխով մի քանի օրով դիրքերում զինվորների կողքին պաշտպանում էին սահմանը: Հայրենիքի կանչին անմասն չմնացին նաև Քաշաթաղում բնակություն հաստատած սիրիահայերը:
Բանակ-հասարակություն, ծնող-հրամանատար հարաբերությունները ամրապնդելու և համագործակցությունը խորացնելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության և Արագածոտնի մարզպետարանի համատեղ նախաձեռնությամբ առաջին բանակային զորամիավորման ենթակա զորամասերում ծառայություն անցնող տասնյակ զինվորներ հնարավորություն ունեցան հանդիպելու իրենց ծնողներին: