Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#32 (1050) 21.08.2014 – 27.08.2014

Ղազախստանի Հանրապետության «Աստանա» տարածքային հրամանատարության «Սպասկ» ուսումնական կենտրոնի շարահրապարակում տեղի ունեցավ ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2014» համատեղ զորավարժությունների հանդիսավոր բացումը: Դրանից անմիջապես հետո մարտական հրաման ստանալով՝ ՀԱՊԿ վեց երկրների զորակազմերն անցան գործնական խնդիրների կատարմանը:

Միջազգային մամուլն այս օրերին հեղեղված է եվրոպական և ամերիկյան քաղաքական գործիչների մասին աղմկահարույց պատմություններով, որոնք ջերմ ընդունելության են արժանացել Ադրբեջանում և Թուրքիայում՝ շահադիտական թաքուն դրդապատճառներով:

Անպատկառ, լկտի քաղաքական գործիչներ Վաշինգտոնը շատ է տեսել, սակայն Հայկական հարցի առնչությամբ կեղծավորության առաջին մրցանակը պետք է տալ նախկին կոնգրեսական Ռիչարդ Գեբարդին, որը 1989-1995 թվականներին եղել է Ներկայացուցիչների պալատի մեծամասնության, իսկ 1995-2003 թվականներին՝ փոքրամասնության ղեկավարը: