#34 (1052) 04.09.2014 – 10.09.2014
-Մեր տղաների ոգին շատ բարձր է,- օրերս ասաց երիտասարդ բարեկամս, որ սահմանին առաջացած լարված օրերին գնացել էր առաջնագիծ:- Գնացել էինք ընկերներով: Գնացել էինք տղերքի կողքին կանգնելու: Թող իրենց մենակ չզգան:
-Է, ի՞նչ, ամեն անգամ պիտի գնանք զինվորների կողքին կանգնենք, որ չվախենա՞ն,- փորձելու համար հակաճառեցի նրան:
– Վա՜յ,- զարմացավ,- կա՛մ ինձնից նման բան չէր սպասում, կա՛մ զարմացել էր իմ դատողության վրա ու սկսեց բացատրել։ -Իլհամը էդ օրերին կոչ էր անում, որ հայրենասերները գնան դիրքեր, կանգնեն իրենց ասկյարների կողքին, բայց նրա կոչին ականջ դնող չկար, իսկ մենք և մեզ նման էլի շատերը առանց կոչի, ինքնաբուխ գիտակցումով գնացել էինք դիրքեր:
Ավտոբուսը սլանում է Երեւան: Դասի շտապող ուսանողներից, նրանց ուղեկցող ծնողներից, հանգիստը հարյուրավոր կիլոմետրեր հեռվում վայելած զբոսաշրջիկներից բացի, մայրաքաղաք են ուղեւորվում նաեւ լրացուցիչ արձակուրդով խրախուսված զինվորները: Տղաներին ուղեկցում է զորամասի գումարտակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալը: Նրանք աշխույժ զրուցում են, զինվորական առօրյայից են խոսում, երաժշտությունից: Մեկը սաքսոֆոնային երաժշտություն է սիրում, մյուսը` կիթառ… Ուղեւորները միջամտում են, հարցնում սահմանին տիրող իրավիճակի մասին, սննդից հետաքրքրվում… Անկեղծ, ջերմ զրույցը երկարում է, ձգվում, մեկ էլ հանկարծ պարզվում է՝ տղաներից ավագ սերժանտ Խաչատուր Ավետիսյանի ծննդյան օրն է, լրանում է նրա 20-ամյակը:
Էրզրումի գրավումից հետո ռուսները գրավում են Բիթլիսն ու Մուշը, իսկ ապրիլի 5-ին Տրապիզոն քաղաք-նավահանգիստը: Այսպիսով՝ 1916 թ. ամռանը ստեղծվել էր բարենպաստ իրավիճակ. Կովկասյան բանակը հակառակորդի նկատմամբ ստացել էր օպերատիվ առավելություն, որը կարող էր վերաճել ռազմավարականի: Թուրքերը կորցրել էին Արևմտյան Հայաստանում ունեցած իրենց ռազմավարական նշանակություն ունեցող կենտրոնները՝ Բայազետը, Վանը, Մուշը, Բիթլիսը, Էրզրումը և Տրապիզոնը: Մի քանի անգամ համալրված ու ջախջախված օսմանյան 3-րդ բանակը ծանր կորուստներ էր կրել և կորցրել էր իր մարտունակությունը: Այսպիսով՝ օրակարգի խնդիր էր Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կ. Պոլսի և նեղուցների գրավումը: Այս օպերացիայի ջերմ պաշտպաններն էին Սև ծովյան նավատորմի շտաբը և հրամանատար, փոխծովակալ Ա. Կոլչակը:
Արցախյան պատերազմի մասնակից, բժշկուհի Արմինա Նալբանդյանի հետ հանդիպումը հիշեցրեց մեկ այլ հայուհու։ Բանաստեղծ Վարուժան Խաստուրի հորաքույրն էր՝ Մարգարիտա Գասպարյանը, որի հետ աշխատում էինք «Սովետական Հայաստան» ամսագրում։ Ազնվական կին էր, ազնվազարմ։
Օգոստոսի 19-ին՝ ՀՀ զինված ուժերում մեկնարկած ամառային ուսումնական փուլի մարտավարաշարային պարապմունքների առաջին օրը, գնդապետ Ա. Բաղդասարյանի զորամասի մարտավարական հրթիռների դիվիզիոնի հերթապահը կրտսեր սերժանտ Արշալույս Դավթյանն էր: Հաշվարկների (ջոկերի) կազմերով անցկացվող պարապմունքներն սկսվում էին նրա հրամաններով: Նա ինքն էր բացում զինարանի դուռը և բաժանում զենքերը:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն անցյալ շաբաթ խստորեն դատապարտեց Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնին AJR 32 բանաձևը նահանգի Սենատի ընդունելուց հետո, որը «խրախուսում և աջակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շարունակական ջանքերը՝ զարգանալու որպես ազատ և անկախ պետություն» և «կոչ է անում Միացյալ Նահանգների նախագահին ու Կոնգրեսին՝ սատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշմանը և ժողովրդավարական անկախությանը»: