#37 (1055) 25.09.2014 – 1.10.2014
Մեր ժողովուրդը շատ թանկ գին է վճարել իր ազատության և անկախ պետականության համար: Մենք իբրև ազգ և պետություն շարունակում ենք մեր հազարամյա երթը՝ ոչ մի րոպե չմոռանալով այդ մասին: Շարունակում ենք այնպես, ինչպես ինքներս ենք ճիշտ համարում: Մեր ընտրությունը աշխարհում հարգում են բոլորը, բացառությամբ մեկ պետության, որը չի հարգում նույնիսկ իր սեփական քաղաքացիների կարծիքը: Մենք բաց ենք ազատ ու փոխշահավետ աշխատելու բոլոր երկրների հետ, և սա մեր անցած ու դեռ անցնելիք ճանապարհի անքակտելի բաղադրիչն է:
Սեպտեմբերի 20-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՊՆ վարչական համալիրում ընդունեց Հայաստան-Սփյուռք հինգերորդ համահայկական համաժողովի մասնակիցներին: Նախարարը հատկանշական համարեց այն, որ համաժողովն անցկացվում է Անկախության տոնի նախօրեին, եւ նշեց, որ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին ընդառաջ ողջ հայությունը պետք է միասնական ջանքերով ձեռնամուխ լինի համաժողովի ընթացքում վեր հանված խնդիրների լուծմանը:
…Պատերազմը դեռ չի ավարտվել, այն պսակվել է մեր հաղթանակն արձանագրած զինադադարով: Եվ այսօր հայկական սահմանները պաշտպանված են մեր անպարտ ու մարտունակ բանակի շնորհիվ: Կարծում եմ՝ յուրաքանչյուր հայ հպարտ է, որ ունենք այսպիսի բանակ, որը վայելում է մեր ողջ ազգի վստահությունն ու սերը և կազմակերպվածության օրինակ է ծառայում բոլորիս: Հայկական բանակն իր քաջ զինվորներով ու սպաներով կկանխի ցանկացած ոտնձգություն, երբեք չի ընկրկի և իր մարտական պատրաստվածությամբ, ազգային ոգով ու հայրենասիրությամբ անառիկ կպահի հայոց երկու պետությունների սահմանները:
Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպելով Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին, ուսանողներին մասնավորապես անդրադարձել է 2014 թ.-ին ՀՀ զինված ուժերում կատարված աշխատանքներին եւ նշել, որ ուշադրության կենտրոնում եղել ու մնում է սահմանային ծառայությունն ավելի լիարժեք, մարտական հերթապահությունն առավել անվտանգ դարձնելուն ուղղված միջոցառումները: Նախարարը շեշտել է, որ ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները մարտական հերթապահությունից կարճ ժամանակահատվածում պաշտպանության անցնելու համար, ուշադրություն է դարձվել ԶՈՒ կառավարման համակարգին, մարդկային ներուժի կառավարմանը, ռազմական կրթությանը, կադրային քաղաքականությանը, համալրման գործընթացին:
Գնդացրորդ Հակոբ Շահվերդյանը, նռնակաձիգի օգնական Սարգիս Սարգսյանը, կառավարման դասակի հաշվարկող Արսեն Բաղդյանը ապագա բժիշկներ են: Նրանք կիսատ են թողել ուսումը եւ այժմ ծառայում են հայկական բանակում` ապացուցելով, որ ոչ միայն կարող են բուժել, այլեւ զենք վերցնել եւ անհրաժեշտության դեպքում պաշտպանել հայրենիքը: