#39 (1057) 9.10.2014 – 15.10.2014
Եվ եթե մեկն ասի, թե սիրում եմ Աստծուն, և ատի իր եղբորը, սուտ է. ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսնում:
Գրողի այս տողերը հիշեցի իրանահայ թարգմանիչ, ռեժիսոր Անդրանիկ Խեչումյանի հետ հարցազրույցի ժամանակ, երբ նա ասաց. «Մեր դպրոցի պատին, նաև մյուս բոլոր դպրոցների, ամենաերևացող տեղում, մեծ-մեծ տառերով գրված էր հանճարեղ բանաստեղծ Սաադիի տողերը` ոտքդ զգույշ դիր գետնին, որպեսզի հանկարծ չտրորես մրջյունին»: Ես անմիջապես մեր դպրոցը հիշեցի և հայաստանյան բոլոր դպրոցներն ու… ահռելի ցուցանակը` «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: Իսկապես հանճարեղ միտք: Հետո աչքիս առաջ կանգնեցին Մեծն Նժդեհի պատգամները հայրենիքի, սիրո, ինքնազոհության, հերոսանալու մասին՝ բոլորն էլ մեծ-մեծ տառերով ու երևելի՝ իմ դպրոցի պատին:
Ռուսաստանի Դաշնության «Կալաշնիկով» կոնցեռնի տարածաշրջանային սպասարկման կենտրոնում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կոնցեռնի ներկայացուցչության բացման արարողությունը:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը իր խոսքում կարևորել է սպառազինության և ռազմական տեխնիկայի բնագավառում հայ-ռուսական համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը:
Որքան մեծ էր ուրախությունս, երբ հերթական գործուղման ժամանակ զորամասի հրամանատարի կարգավիճակում հանդիպեցի մեր սպաներից մեկին, իմ ծառայողական հիշողությունների անբաժանելի կերպարին: Վաշտի հրամանատար էր այն տարիներին: Անկարգապահ զինվորի «ահուսարսափն» էր, չէր հանդուրժում ծառայողական թերացում: Իր զինվորին ճիշտ ուսուցանելու, լավ տանկիստ դարձնելու համար պատրաստ էր ամեն ինչի: Վաշտի մեխանիկների հետ հավասար մինչև ուշ ժամ մնում էր հավաքակայանում, կազմակերպում էր անհրաժեշտ միջոցառումները, միայն թե տանկերի հետ որևէ խնդիր չլինի:
Արցախյան պատերազմի տարիներին ուսուցչուհի էի Գորիսի թիվ 5 դպրոցում, միաժամանակ որպես թղթակից գնում էի թեժ գիծ, գրում սահմանին կանգնած մեր տղաների մասին: Դիրքերից վերադառնալիս էլ զինվորների խնդրանքով զանգում կամ նամակներ էի հանձնում նրանց հարազատներին: Հիշում եմ, այդպես մի օր էլ վերադարձել էի տուն եւ նամակներն էի կարգավորում, որ առավոտյան հանձնեի հասցեատերերին, երբ հեռախոսազանգը ինձ կտրեց իմ կյանքի անհրաժեշտ ու կարեւոր մասը դարձած գործից:
Տանկերն առաջին անգամ գործածվել են Առաջին աշխարհամարտի ժամանակ: Մարտական այս մեքենաները ռազմաճակատ ուղարկելուց առաջ բրիտանական հակահետախուզությունը լուրեր էր տարածում, որ, իբր, ռուսական կառավարությունը Անգլիային պատվիրել է խմելու ջրի համար նախատեսված ցիստեռների մեծ խմբաքանակ: Տանկերն ուղարկվեցին երկաթուղով: Քողարկված հրասայլերի վրա հենց այդպես էլ գրված էր` water tank (ջրի բաք): Այդ կոդավորումն այդպես էլ մնաց որպես անվանում (անգլերեն tank-բաք, ցիստեռն):
Օրերս ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքում մեծ հանդիսավորությամբ բացվեց ազատամարտի նվիրյալ, տարածաշրջանի պաշտպանության և զորականության հիմնադիր հրամանատար, լուսահոգի գնդապետ Վազգեն Ղավալյանի կիսանդրին: Բացման հանդիսավոր արարողությանը, որն ուղեկցվեց զինվորական շքերթով, ներկա էին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ԶՈւ 4-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, ԶՈւ 3-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գնդապետ Օնիկ Գասպարյանը, Հայաստանի վետերանների միության խորհրդի նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանը, գեներալներ, սպաներ, ազատամարտիկներ, Վազգեն Ղավալյանի հարազատները…