Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#39 (1057) 9.10.2014 – 15.10.2014

ՄԵՐ ՀԶՈՐ ԲԱՆԱԿԻ ԻՄ ԱՆԿՅՈՒՆԸ. «ԵՂՆԻԿՆԵՐ»

Ավագ լեյտենանտ Վահե Իսպիրյանը «զգուշացրել էր», որ գալիս է խմբագրություն հերքելու իր զորամասի մասին տարածված թյուր կարծիքը: Նա ծառայում է «Եղնիկներ» կոչվող զորամասում: Մարտական հերթապահություն է իրականացնում: Դասակի հրամանատար է:

ՕՍԿԱՐԱԿԻՐ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ԿԻՆՈՆԿԱՐՈՒՄ

Ըստ ռուսաստանաբնակ հայտնի պրոդյուսեր Վալերի Սահարյանի, վերջնական մշակման փուլում է Կոմիտասի կյանքի մասին պատմող լիարժեք կինոնկարի սցենարը: Նախատեսվում է, որ ֆիլմի նկարահանումները կսկսվեն ու կավարտվեն 2015 թվականին:
Կինոնկարի հեղինակների գերխնդիրը Կոմիտաս վարդապետի հավաքական կերպարի ստեղծումն է և նրա ողբերգական ճակատագիրը որպես եղեռնի հետևանք ամրագրումը: Կոմիտասին մարմնավորելու է հանրահայտ Էդրիան Բրոուդին: Նա ծանոթացել է սցենարին և այդ դերում հանդես գալու հավանություն տվել: Ֆիլմում հանդես կգան նաև այնպիսի հայտնի դերասաններ, ինչպիսիք են ֆրանսիացի աշխարհահռչակ դերասաններ Ժերար Դեպարդյեն և Ժան Ռենոն:

ԳՆԴԱՊԵՏԸ

Գնդապետ Հրանտ Աղաջանյանն այսօր 84 տարեկան է:
Ես անձամբ ճանաչում եմ զինվորական գործին, իր բանակին ու իր հայրենիքին անմնացորդ նվիրված այդ մարդուն: Ճանաչում եմ ու հպարտ եմ դրա համար: Նա պարզապես զինվորական չէ, նա Ուսուցիչ է, ռազմական արվեստի գիտակ: Նրա սաներն արդեն վաղուց գնդապետի աստիճանի են բարձրացել ու շարունակում են իրենց ուսուցչի սկսած գործը` ավելի են հզորացնում ազգային բանակը եւ մեծացնում նրա փառքը:

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Շնորհավորում եմ լեյտենանտ Հովհաննես Ղարիբյանի ծննդյան 25-ամյակը:

-Սիրելի՛ Հովհաննես,
Ջերմորեն շնորհավորում եմ քեզ ծննդյան օրվա առթիվ: Դու այսօր հուսալիորեն հսկում ես մեր խաղաղությունը, ապահովում հայրենիքիդ անվտանգությունը, պաշտպանում այն ամենը, ինչը սուրբ ու նվիրական է բոլորիս համար: Դու քո բարոյակամային հատկանիշների, խրոխտ կեցվածքի, պատվախնդրության շնորհիվ վայելում ես ծառայակիցներիդ սերը, հարգանքն ու վստահությունը։ Դու մեր բանակի արժանավոր զինվորականն ես՝ քո անսահման բարությամբ, բարձր պատասխանատվությամբ, զինվորական գործին կատարելապես տիրապետելու հմտությամբ:

ԲԱԼԻ ԿՈՐԻԶՆԵՐԸ

Զանգը որ տվեցին, Թահերեն մոտեցավ ինձ, ասես ոչինչ էլ չէր պատահել. «Որտեղի՞ց ես գտել»։
Ցուցամատս մտցրի բերանս, հանեցի ու թափ տվեցի, այսինքն` խռով եմ։ Թահերեն դունչը տնկեց ու այնպես թափով երեսը շուռ տվեց, որ երկար հյուսքերը խփվեցին երեսիս։
Երկրորդ դասամիջոցին, բակի պատին հենված, տխուր ու անտրամադիր նայում էի առաջին դասարանցիների խաղին։ Թահերեն թելադրության տետրակներն էր բաժանում։ Աչքի տակով հետևում էի, թե երբ ինձ կհասնի։ Դեռ նեղացած էի նրանից։ Ծիծաղելով մոտեցավ. «Տասնինն ես ստացել»։

ԼՈՒՅՍԸ

«Դրսում արդեն լույս էր, տանը լույս էր, վերևում լույս էր, ու ինքը վերևից նայում էր իրեն, իր ծկլթացող ու մազերը փիտող կնոջը, իր խունացած ու մաշված շորերով երեխաներին, որ արթնացել ու լալիս էին, արագ-արագ ներս ու դուրս անող շվարած հարևաններին ու իրեն, իր մարմնին, իր սառած ու մաշված բազմոցին մեկնված մարմնին, բերանի անկյուններում ծվարած ժպիտ ու արհամարհանք, արհամարհանք աշխարհին ու իրեն ու փախավ, չէ՛, չէ՛, սլացավ իրեն ընդառաջ եկող ընկերներին` Վուրգին, Անդոյին, Բասմաչին, Պետոյին, Մոնթեին, Աղվանին, Կարենին ընդառաջ, հաղթանակած բանակին, հաղթանակած զորքին, հաղթանակած պետությանն ընդառաջ»։

ԱՍԵՍ ՀՈԳՈՎ ՍԱՎԱՌՆՈՒՄ ԷՐ ՍԱՍՈՒՆ...

1989թ.-ի աշունն էր: Գնացել էինք Մեղրիի Ծիրանաձոր գյուղի դիրքերը: Գյուղը սահմանակից է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը: Սահմանը հսկում էին ռուս սահմանապահները, որոնք քարանձավում նստել էին հացի: Սարի լանջին մի զով քարանձավ կա, որն իր ներսում պահում է սառնորակ մի աղբյուր: Խոսքով տարված` վիլիսով անցանք կամուրջը և հայտնվեցինք Նախիջևանի տարածքում,- վերհիշում է Աֆոն` Ալֆրեդ Ներսիսյանը: -Ժայռերից սկսեցին մեզ վրա կրակել: Մենք արագ իջանք վիլիսից և դիրքավորվեցինք ժայռերի թիկունքում: Թվաց՝ մեր ավտոմատների համազարկերից լռեց թշնամին, սակայն, երբ ուզում էինք ետ դառնալ, նկատեցինք, որ Տարոնը չկա: