Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#41 (1059) 23.10.2014 – 29.10.2014

ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ` ՊԵՏԱԿԱՆԱԶՈՒՐԿ ԲՆԻԿ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻՆ

Վերջերս Շուշիից հեռարձակվող «Թալիշստանի ձայն» ռադիոկայանը տոնեց իր առաջին հաղորդման մեկ տարին, և ահա եթեր դուրս կգա «Թալիշստանի ազգային հեռուստատեսություն» հեռուստաալիքը: Այս հիրավի ոչ միայն մշակութային, այլև աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող իրադարձության մասին առաջինը «Հայ զինվորին» մանրամասներ հաղորդեց պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը:

ՆԱԽՀԵԴԴԻՆ ԱԲԸԽԶԸԴԱ Թալիշական ազգային շահժման ալաինըհդ, Թալիշ-Մըղղանյան Հանհաժեկըղթյան Խըհհհդահանի նախագահ

Աշուն է: Տերևաթափ: Սակայն ես խոսում եմ Ադրբեջանի քաղաքական խոր աշնան մասին: Այսպես են մտածում նաև Բաքվի առաջադեմ մտավորականներն ու քաղաքագետները` հայտարարելով, որ այս պետական կառուցվածքի վերջը մոտենում է: Եվ այլևս ոչ ոք չի խուսափում քաղաքական դաժան ձմեռ կանխատեսելուց:

ՍԱԿՐԱՎՈՐՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՍԽԱԼՎԵԼՈՒ...

Պատերազմից հետո ցանկացած պետություն դեռ երկար ժամանակ վերքերն է բուժում: Արդեն խաղաղ պայմաններում վերականգնվում են տնտեսական և արդյունաբերական ենթակառուցվածքները: Պատերազմական շրջանի դժվարություններն արագ մոռացվում են, հասարակությունն ամեն ինչ անում է բնականոն կյանքի վերադառնալու համար: Միայն մի հանգամանք է խանգարում գործընթացի լիարժեք իրագործմանը՝ մարտական գործողությունների թատերաբեմ դարձած, ինչպես նաև թիկունքային տարածքներում ականների և պայթուցիկ նյութերի առկայությունը: Ականները արագ տեղադրվում են, դժվարությամբ հայտնաբերվում և վնասազերծվում: Մարտական գործողությունների ավարտից տարիներ հետո էլ այդ ականները պայթում են, քաղաքացիական անձանց կյանքեր խլում կամ հաշմանդամ դարձնում: Գյուղատնտեսական նշանակության հողերի զգալի մասը մնում է անմշակ՝ զրկելով գյուղացիներին ապրուստի միջոցներից: