Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#42 (1060) 30.10.2014 – 5.10.2014

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՐՈՍԸ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով հոկտեմբերի 24-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության կազմակերպման գործում ունեցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Շահեն Մեղրյանը հետմահու արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման և «Ոսկե արծիվ» շքանշանի:

ԶՈՐԱԿՈՉ

Ձմեռային զորակոչին ընդառաջ զինկոմիսարիատում տարվում են նախապատրաստական աշխատանքներ: Պատանիներն անցնում են բժշկական զննումներ, և եթե զինակոչիկն ունի առողջական խնդիրներ, գործուղում ենք ստացիոնար հետազոտման, հակառակ դեպքում՝ միանգամից իրականացնում ենք կցագրումը: Կցագրման գործընթացն սկսվում է պատանիների տասնվեց տարին լրանալուց հետո: Այնուհետև, տասնութ տարին լրանալուն պես, պատանիները, որոնք արդեն ենթակա են զորակոչման, կրկին ներկայանում են զինկոմիսարիատ, անցնում բուժզննում, որից հետո զորակոչվում են, իսկ որոշակի առողջական խնդիրներ ունեցողները ներկայանում են հանրապետական բժշկական հանձնաժողով՝ սպասելով համապատասխան որոշման:

ԱՌԱՆՑ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ` ՈՉ ՄԻ ՔԱՅԼ ...

Զորապետների համար չափազանց կարևոր են հարձակվող հակառակորդի կենդանի ուժի, ռազմական տեխնիկայի, մտադրությունների, շարժման հնարավոր ուղղությունների մասին ժամանակին ստացված տեղեկությունները: Դրանք օգնում են նրանց մարտավարության ընտրության, սեփական ուժերի դասավորման, մի խոսքով՝ պաշտպանությունը ճիշտ կազմակերպելու ու թշնամուն ջախջախելու հարցերում: Չնայած այն իրողությանը, որ գիտատեխնիկական առաջընթացի մեր ժամանակներում հետախուզությունն ավելի շատ կատարվում է արբանյակային կապի, ինքնաթիռների և անօդաչու թռչող սարքերի միջոցով, չի նվազում սակայն մարդու, իր հայրենիքին նվիրված զինվորի բերած տեղեկությունների արժեքը:

ՁՄԵՌՎԱ ՇՆՉԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Զենքի և ռազմական տեխնիկայի սեզոնային սպասարկումը կարևոր է ինչպես դրանց անխափան աշխատանքի, այնպես էլ օգտագործման երկարակեցությունն ապահովելու համար: Ամեն տարի այս ժամանակաընթացքում զորամասերում տարվում են ձմեռային սեզոնին նախապատրաստվելու աշխատանքներ: Այս տարի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով գործընթացն սկսվեց հոկտեմբերի 13-ին, ավարտվեց՝ 28-ին:

ՀՐԵՏԱՆԱՎՈՐԸ

Պահեստի գնդապետ Երվանդ Հասրաթյանը խորհրդային բանակում երկար տարիներ որպես հրետանավոր ծառայելուց հետո զորացրվել, վերադարձել էր հայրենի եզերք եւ դպրոցում զինղեկի աշխատանքի էր անցել, երբ սկսվեց Արցախյան շարժումը:
1992 թվականից՝ հայկական զինուժի ստեղծման առաջին օրից, պահեստի սպան կամավոր համալրել է մեր բանակի շարքերը, 1993-2000թթ. ծառայել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հրետանու վարչությունում: Բազմափորձ զինվորականը ամեն կերպ օգնում, աջակցում էր զորամասերի ձեւավորմանը, հրետանու համար կադրեր պատրաստում: Երվանդ Հասրաթյանի մարտական ուղին ձգվում է Տավուշ, Քարվաճառ, Օմար, Լաչինի միջանցք, Կոռնիձոր…

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ

Հոկտեմբերի 13-19-ը Հայաստանի «Կամխուդ» և «Ալագյազ» բարձրադիր լեռնային համալիրներում անցկացվեցին ռազմական վարժանքներ՝ ներառելով Հարավային ռազմական շրջանի ռուսական ռազմակայանների բոլոր զինվորական մասերը:
Վարժանքների ժամանակ, որոնք հանդիսանում էին ամառային ուսուցման ավարտական քննություններ, մասնակցում էին մոտ 3 հազար զինծառայողներ, և ներգրավված էին ավելի քան 500 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում` ռուսական ավիացիոն միավորման ՄԻԳ-29 կործանիչներ, որոնք տեղակայված էին «Էրեբունի» ռազմական օդակայանում:

ԵՍ ՉԾԱՌԱՅԵՄ, ԴՈՒ ՉԾԱՌԱՅԵՍ...

Ղուկասյան Գարիկին քայլքից ճանաչեցի: Քայլում է մի քիչ ճոճվելով, ձեռքերը տարուբերում է հանգիստ, ասես աշխարհում ամեն ինչ իրենն է, ասես աշխարհում ոչ մի բանից զգուշանալու և վախենալու հարկ չկա: Լինի զինվորական, թե քաղաքացիական համազգեստի մեջ՝ միևնույնն է: Ասում են՝ մարդը բնավորության հետ նաև քայլքն է փոխում, բայց ես համաձայն չեմ: Ասենք` երեք ամսվա զինվորությունն ի՞նչ է, որ մարդու բնավորություն փոխի: Երեք ամսվա բանակային կյանքը մարդու բնավորության վրա անպայման կազդի, բայց փոխել՝ դժվար թե…