Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#42 (1060) 30.10.2014 – 5.10.2014

ՄԱՀ ՔԱՋՈՐԴՎՈՒՅՆ

ԵՊՀ hայ գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանին ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի կողմից շնորհվել է ՀՀ գիտության վաստակավոր կոչում: Շնորհավորում ենք վաստակաշատ հայագետին ու մեր ընթերցողին ներկայացնում նրա «դասախոսություններից» մեկը մեր ժողովրդի մշակույթի, հերոսական անցյալի մասին, որը հարգարժան պրոֆեսորը «կարդաց» Եռաբլուրում հերոս տղաների մայրերի ու քույրերի ներկայությամբ:

ԱՐՁԱԳԱՆՔ

«Հայ զինվորի» նախորդ համարում տպագրված Երևանի Ռուբեն Սևակի անվան թիվ 151 դպրոցի զինղեկ, գնդապետ Ռ. Գրիգորյանի՝ իր նախկին աշակերտ, ներկայիս զինվոր Արսեն Իսրայելյանի ծննդյան շնորհավորանքը անսպասելիորեն արժանացել է մեր թերթի Ֆեյսբուքյան էջի ընթերցողների ուշադրությանը: Անսպասելի ենք ասում, որովհետև այդ փոքրիկ թղթակցությունը բառիս բուն իմաստով ծվարել էր թերթի 16 էջերից մեկի, ընդ որում՝ այնքան աչքի չզարնող տեղում: Պատկերացրեք` այն դարձավ մեր նախորդ համարի ամենադիտված (4656 անգամ) եւ ամենից շատ հավանման (310) արժանացած հրապարակումը:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱՐԵՎՈՐ ՄԻԱՎՈՐ

Հայաստանը, ԵՏՄ երկրների մեջ լինելով Իրանին սահմանակից միակ պետությունը, ունի բոլոր հնարավորությունները վերածվելու Միության և Իրանի միջև տնտեսական կապ ապահովող միավորի: Այս համատեքստում խոսքը նախ և առաջ վերաբերում է Իրանի և ԵՏՄ միջև ապրանքաշրջանառությանն ու երկկողմ ներդրումներին, որոնց համար, կարծում եմ, համագործակցության հատուկ ձևաչափեր կսահմանվեն: Հասկանալի է, որ ԵՏՄ-ը չի կարող արդարացնել իր գոյությունը, եթե փորձի պարփակվել ինքն իրենով, իսկ իրանական շուկան շուրջ 80 մլն բնակչությամբ մեծ հնարավորություններ է ընձեռում ԵՏՄ երկրներին իրացնելու սեփական արտադրանքը:

ԲԱԼԻ ԿՈՐԻԶՆԵՐԸ

Թահերեի հայրիկը դեռ ննջում էր։ Մտածում էի` ի՜նչ տգեղ մարդ է, երբ հանկարծ Թահերեն չադրան գլխից քաշեց, մի կողմ շպրտեց ու ասաց. «Դե, բռնի՛ր», ու սենյակից դուրս փախավ։
Մինչև տեղիցս կբարձրանայի ու սենյակից դուրս կգայի, Թահերեն հասել էր Տերտերի գերեզմանին ու մի ոտքի վրա ցատկոտելով` պտտվում էր տապանաքարի շուրջը։ Թահերեին երբեք հանգիստ քայլելիս չէիր տեսնի. միշտ կա՛մ վազում էր, կա՛մ էլ թռվռում-ցատկոտում էր մի ոտքի վրա։ Մի ոտքով ցատկոտելու մեջ նրան ոչ ոք չէր հասնի։

ԹԱԼԻՇՆԵՐԸ` ՀԱՆՈՒՆ ԱՆԿԱԽ ԹԱԼԻՇՍՏԱՆԻ

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած գիտական քննարկումները, որոնք նվիրված էին Թուրքիայում ապրող զազաներին և ալավիներին, մեկ անգամ ևս ամենայն խորությամբ բացահայտեցին, թե քեմալական ռեժիմը ինչպիսի չարագույժ եռանդով է կարողացել այդ ժողովուրդների ուծացման, հետևողական ձուլման այնպիսի քաղաքականություն վարել, ինչի հետևանքով գրեթե ամբողջովին խաթարվել է Դերսիմում ապրողների ազգային, կրոնական և մշակութային դիմագիծը:

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱԶԳԻ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ

Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցների թիվը հասնում էր 500 հազարի։ Եվս 100 հազար հայեր Երկրորդ աշխարհամարտին մասնակցում էին ԽՍՀՄ դաշնակից երկրների բանակներում։ Հայ ժողովրդի պարծանքն ու հպարտությունն են պատերազմի բովով անցած ու աճած մարշալները, գեներալները, Խորհրդային Միության հերոսները, «Փառքի» երեք շքանշանների լրիվ ասպետները։

ՕՊԵՐԱՆ ԲԱՆԱԿ ԳՆԱՑ

Օպերային թատրոնի աջակցման հիմնադրամի եւ պաշտպանության նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 15-17-ը մեներգիչներն ու սիմֆոնիկ նվագախմբի արտիստները ելույթներով հանդես եկան Տավուշի մարզի սահմանամերձ զորամասերում: Նախաձեռնությունը պատկանում էր օպերային թատրոնի տնօրինությանը եւ «Տիգրան Դավթյան և ընկերներ» խմբին: Համերգները ղեկավարում էր օպերային թատրոնի երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը:
Նշենք, որ թեև Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստներն առաջին անգամ էին ելույթներ ունենում զորամասերում, սակայն մտադիր են այն շարունակական դարձնել: