Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#44 (1062) 13.11.2014 – 19.11.2014

ԲԱԼԻ ԿՈՐԻԶՆԵՐԸ

Հաջորդ օրը մայրիկս ասաց. «Կօգնե՞ս` բալի կորիզները հանեմ»:
Մորաքույրս գնացել էր հորաքրոջս տեսության։ Մայրիկս գլխացավը պատճառ բռնեց, տանը մնաց, չգնաց։
Մորս ասացի. «Մի պայմանով, որ հետո բալի կորիզները տաս` խաղամ»։
Մայրիկս էլ թե` «Մենակ չթափթփես»։
Ձեռագործի կեռիկը մտցնում էի բալի մեջ թե չէ՝ կորիզը դուրս էր թռչում, ընկնում տակի ափսեի մեջ։ Բալի կարմիր հյութը ծորում էր մատներիս արանքից։ Քաջ զորավարի պես նիզակի մի հարվածով տապալում էի թշնամու զինվորներին ու նրանց բզկտված մարմինը մի կողմ էի շպրտում։

ԶՈՐՔԵՐՈՒՄ ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿԱՅՈՒՆ Է

Մարդկությունը պարբերաբար բախվում է տարբեր համաճարակների հետ, որոնք հազարավոր կյանքեր են խլում: Ժանտախտ, թռչնի ու խոզի գրիպ… Հիմա էլ՝ էբոլա… ԶԼՄ-ները ժամանակ առ ժամանակ գուժում են նոր համաճարակի մասին:
Որքանո՞վ են մեր բանակում վերահսկելի համաճարակի բռնկումները, ի՞նչ աշխատանքներ են կատարվում այս ուղղությամբ: Նմանաբնույթ հարցերի շուրջ էլ զրուցեցինք ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ծառայության պետի տեղակալ, փոխգնդապետ Արմեն Իսոյանի հետ:

ԺԱՄԱՊԱՀԸ

Լուրթ երկնքի տակ, առաջին գծում
Կանգնած է զինվորը խրամատի մեջ,
Զենքը ձեռքին, կրակն աչքերում,
Ու խավար գիշերվան ասես չկա վերջ:

ՀԱՅՈՑ ՊԱՏՄԱԿԱՆ ԴՐՈՇՆԵՐԸ

Առաջինը պատմահայր Մովսես Խորենացին է, որ խոսում է հայոց հնագույն պետական դրոշի մասին։ Նա այն անվանում է «նշանքն Արտաշիսի»։ Խոսքը հայոց թագավոր Արտաշես Ա-ի մասին է։ Գրաբարում «նշան» բառն ունի նաեւ «դրոշ» իմաստը։
Հիշենք, որ Արտաշեսյան թագավորության հիմնադիրը գահակալել է մ.թ.ա. 189 թվականից։ Պատմաբանները, սակայն, կարծում են, որ նրանից առաջ էլ հայերն ունեցել են դրոշներ։ Դրանք եղել են Հայաստանում բնակվող ցեղախմբերի ինքնուրույնությունը խորհրդանշող նշաններ։ Իր պետական դրոշն է ունեցել Ուրարտուն։ Դա լավ երեւում է Արգիշտի Ա-ի բրոնզե սաղավարտի վրա փորագրված մարտակառքից. նրա ետեւում՝ տեգի ծայրին, ամրացված է փոքրիկ դրոշ։

ԱՄՈՒՍԻՆՍ 11 ՏԱՐԻ ԴԻՐՔ Է ՊԱՀԵԼ, ԵՍ ԷԼ ՀԵՏԸ...

Պայմանագրային զինծառայող Արտուշ Արզումանյանի տունը հեռու չէ` զորամասի հարևանությամբ: Զորամասն է հեռու` սահմանին` առաջնագծում: Սահմանին մոտիկ ու զորամասին մոտիկ մի փոքրիկ, համեստ կահավորված տան մեջ է ապրում նրա` մեր օրերի համար մեծ` հինգ հոգանոց ընտանիքը` կինը և երեք երեխաները: Այո՛, փոքրիկ է նրանց տունը, բայց, ինչպես ժողովուրդն է ասում, կարևորը այդ տան մեջ ապրողների սիրտն է, որ իսկապես մեծ է, այնքա՜ն մեծ, որ հանգիստ մի հայրենիք կարող է տեղավորել… Եվ ահա այս փոքրիկ, բայց մեծ տան շունչն ու հոգին տիկին Հռիփսիմեն է, որ համոզված է` ինքն էլ ամուսնուն հավասար տասնմեկ տարի դիրք է պահել:

ԱՄՆ Կոնգրեսի գրեթե բոլոր թեկնածուները, որոնք աջակցել են հայ-ամերիկյան հարցերին, հաղթանակ են տարել նոյեմբերի 4-ին կայացած ընտրություններում: Արդյունքը նույնքան դրական եղավ առաջադրված մյուս թեկնածուների համար՝ նահանգային և տեղական մրցապայքարներում: Հետևաբար, Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը հայտարարեց, որ իր աջակցած թեկնածուների ավելի քան 95 տոկոսը հաջողության է հասել:

«ԱՐԱՐԱՏ»... ԹԵՀՐԱՆՈՒՄ

Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանի ամենահարուստ թաղամասերից մեկում, որտեղ վեր են խոյանում հսկայական երկնաքերները, գործում է «Արարատ» հսկայական համալիրը, որը տեղի հայերը հենց անվանում են «Արարատ» մարզավան: Մարզավանի տարածքում տեղակայված է ֆուտբոլի դաշտը, որտեղ մարզվում են համայնքի հայ երեխաները, ինչպես նաև արհեստավարժ ֆուտբոլիստները: Խաղադաշտի հարավային մասում մեծ թենիսի հրապարակն է, կից գտնվում է փոքրիկ սրճարանը, որն արդեն երկար տարիներ աշխատեցնում են իրանահայ Առաքելյան ամուսինները: