Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#46 (1064) 27.11.2014 – 3.12.2014

Նոյեմբերի 11-ին լրացավ հայկական բանակի զինվոր, աշտարակցի Նորիկ Թորոսյանի ծննդյան 19-րդ տարեդարձը:
Թորոսյանը ուսանելով տանկիստի, մասնավորապես՝ տանկի հրամանատարի մասնագիտությունը Արմավիրի ուսումնական կենտրոնում, իր հետագա ծառայության համար տեղափոխվեց այլ զորամաս: Ամիսներ անց էլ նախկին ծառայավայրում նրա վաստակած հարգանքն ու սերը ընկերների ու սպաների շրջապատում ստիպում է հիշել ու կարոտել Նորիկին:

ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ ՄԵՐՆ ԵՆ, ՔԱՆԻ ԴԵՌ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆՔ ԳԱԼԻՔԻՆ...

Օրերս ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում տեղի ունեցավ հանդիպում ազատամարտիկ Արայիկ Խանդոյանի` Միայնակ Գայլի հետ: Արայիկի կերպարը ճանաչելի և սիրելի է դարձել լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի (Հակբեր) շնորհիվ: Այդ լուսանկարը դարձավ Արցախյան պատերազմի այն բացառիկ լուսանկարներից, որոնցում արտացոլված է հայի ուժը, ոգին, հայրենիքի համար հպարտորեն կռվելու կարողությունը:

Հին Հայաստանում, ինչպես շատ այլ երկրներում, ընդունված է եղել արքունիքում իշխաններին կամ նախարարներին դասակարգել ըստ նրանց տնտեսական ու ռազմական հզորության, անշուշտ, հաշվի առնելով նաեւ արդեն իսկ արմատացած ավանդույթները։ Այլ խոսքով՝ գոյություն է ունեցել որոշակի աստիճանակարգ, որով որոշվել է տվյալ իշխանի կամ նախարարի տեղն ինչպես երկրի կյանքում, այնպես էլ արքունիքում՝ հանդիսավոր հավաքների, պետական արարողությունների կամ խնջույքների ժամանակ։ Դա վավերացվել է թագավորի կողմից՝ հատուկ ցուցակով կամ հրովարտակով («գահ» բառից, որն ունեցել է նաեւ «բարձ», «բարձր տեղ» իմաստները)։

ՄՈՆԹԵ

Ես Միացյալ Նահանգներից եկած հայ եմ և այստեղ պայքարում եմ նույն պատճառով, ինչի համար պայքարում են մնացյալ բոլորը: Ես հայ եմ. այս հայրենիքը պատկանում է ինձ նույնքան, որքան որևէ ուրիշ հայի: Կարծում եմ՝ հայրենիքի այս կտորի պաշտպանության համար նաև կրում եմ նույնքան պատասխանատվություն, որքան ցանկացած հայ:

ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀԻ ԱՃՅՈՒՆԱՍԱՓՈՐՆ ԱՄՓՈՓՎԵՑ «ԵՌԱԲԼՈՒՐ» ՊԱՆԹԵՈՆՈՒՄ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ջանքերով մայր հայրենիք է տեղափոխվել 19-րդ դարավերջին ու 20-րդ դարասկզբին հայ ժողովրդի մղած ազգային-ազատագրական պայքարի, ապա Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի կայացման նվիրյալ, ռազմական ու պետական գործիչ, Հայաստանի խորհրդարանի անդամ Զորավար Սեպուհի` Արշակ Ներսիսյանի աճյունասափորը:

«ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ»

Անցյալ տարի պատերազմի երկրորդ կարգի հաշմանդամ Տանկիստ Յասոն` Գարիկ Եղիազարյանը, Քասախ գյուղում հուշարձան կանգնեցրեց իր զոհված ընկերների հիշատակին: Նա հուշարձանը կառուցեց տարիներով հավաքած իր թոշակով: Այդպիսի երդում էր արել, ուխտ արել իր զոհված ընկերների հիշատակի առջև:

ԹՈՒՐՔ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է՝ ԹՈՒՐՔԻԱՆ ՏԱՆՈՒԼ Է ՏՎԵԼ

Վերջին տարիներին մեծանում են թուրք մտավորականների, գիտաշխատողների, լրագրողների և իրավապաշտպանների շարքերը, որոնք համարձակ դիրքորոշում են դրսևորում Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ՝ ընդդեմ իրենց կառավարության ժխտողականության: Չնայած նրանց դեռևս փոքր թվին և նախագահ Էրդողանի վրա ունեցած չնչին ազդեցությանը՝ պայքարը հանուն ճշմարտության և արդարության պետք է իրականացնել երկու ճակատով՝ Թուրքիայի ներսում և դրսում: Հուսանք, որ ժամանակի ընթացքում նման ազատամիտ թուրքերի շարքերը կբազմանան՝ ստիպելով իրենց կառավարությանը բարեփոխումներ իրականացնել մի շարք հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության: Նրանց հիմնական նպատակն է ապրել ժողովրդավարական հասարակության մեջ, ուր հարգում են բոլոր քաղաքացիների իրավունքները և ընդունում անցյալի մութ էջերը: