Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#48 (1066) 11.12.2014 – 17.12.2014

ԵՍ ՀԱՅՐԵՆԻՔՍ ԳՐԿԱԾ ԵՄ ԱՊՐՈՒՄ

Ես հայրենիքս գրկած եմ ապրում,
Որ ամենուրեք նրա շունչն զգամ
Իմ դեմքի վրա,
Իմ կրծքի վրա զգամ թրթռուն
Զարկերը սրտի,
Որով հաստատի
Հավերժությունը մեր գոյատեւման…

ՄԵՐ ԶԵՆՔԸ ՄԵՐ ՀՆՉԵՂ ՆՎԱԳՆ Է

Ես միշտ ցանկություն ունեի մեր սպաների մասին երգ գրելու, բայց չէր ստացվում: Նեղվում էի, երբ հայ սպաներին «господа офицеры» ստեղծագործությամբ էին ողջունում… Լավ երգ է, բայց մերը չէ: Մի օր ժողովի էի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խոսեց սպայի պատվի մասին, դիպուկ խոսեց, տպավորիչ: «Պատիվ» բառը մեխվեց գլխումս, եկա տուն եւ գրեցի բառերը… Առաջին երգն է, որ նախ խոսքն եմ գրել, հետո երաժշտությունը:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Դեկտեմբերի 3-ին` Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և պաշտպանական գերատեսչության մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ այցելել են «Լեռնային Հայաստան» առողջարան` ականատեսը լինելու զինհաշմանդամների մասնակցությամբ ընթացող սեղանի խաղերի մրցաշարի եզրափակիչ փուլին:

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ  ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ԼՐԱԳՐՈՂԸ

Շարքային Կարեն Թորոսյանը դեռևս նախապատրաստական գումարտակի զինվոր է: Հիմնականում նա է պատրաստում պատի թերթը, գրում հոդվածներ, երգիծական մանրապատումներ, միջոցառումների ժամանակ հանդես գալիս զվարճալի ծրագրերով: Փոքր հասակից հրապուրվելով զինվորական ծառայությամբ, նա ուսումը շարունակել է «Տիգրան Մեծ» ռազմամարզական վարժարանում, որն ավարտելուց հետո լրագրություն է սովորել «Ֆես հաուս» միջազգային ուսումնական կենտրոնում, աշխատել «Արմնյուզ» հեռուստաընկերության «Արմկոմեդի» հումորային հաղորդաշարում:

ԵՂՈՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՆ

Շարքային Սմբատ և Գուրգեն Եղոյան զույգ եղբայրներին ներկայացնում են որպես օրինակելի զինվորների: Նրանք կարգապահ են, հրամանները կատարելու հարցում պատրաստակամ, դասերը պատրաստում են ժամանակին, ազնիվ ու անկեղծ են ընկերների հետ:
-Չեմ ուզում առանձնացնել մյուսներից, բայց, իրոք, հրաշալի զինվորներ են, ծառայում են գիտակցաբար,- ասում է գումարտակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ մայոր Հ. Նարիմանյանը և հեռանում, որպեսզի մենք առանձին զրուցենք:

«ՄԵՆՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ ԹՈՒՅԼ ԼԻՆԵԼՈՒ»

Պատերազմի ամենածանր պահին իր հազարավոր հասակակիցների պես մի օր էլ Դավիթ Բաղդասարյանը դպրոցի փոխարեն խրամատ գնաց: Հրադադարից հետո էլ, երբ շատերն իրենց խաղաղ աշխատանքը, ոմանք էլ ուսումը շարունակելու նպատակով կախում էին զենքերը, պաշտպանության բանակի կազմավորման գործընթացը նոր թափ էր հավաքում: Սպաների թափուր հաստիքները համալրելու համար բազմափորձ գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանն ընտրել էր ամենակարճ և արդյունավետ ուղին՝ մարտական գործողությունների փորձ և հարուստ գիտելիքներ ունեցող երիտասարդների համար կազմակերպելով սպայական դասընթացներ:

ԲՈՒԶԼՈՒԽ. ՀԱՂԹԱՆԱԿ՝ ՎԱՅՐԻ ԴԱՂՁԻ ԲՈՒՅՐՈՎ

Բուզլուխի հաղթանակը վերջ տվեց հայության անվերջ նահանջին:
Բուզլուխի ճակատամարտը վերջ տվեց այն նահանջին, որը սկսվել էր դարեր առաջ՝ Վարդանանց պատերազմից, թերևս դրանից էլ առաջ և շարունակվում էր մինչև մեր օրերը…
Բուզլուխի ճակատամարտը տեղի ունեցավ 1991 թվականի սեպտեմբերի 14-ին: Այն տևեց 7 ժամ 10 րոպե` ակնթարթ մեր ժողովրդի հազարամյակների պատմության մեջ: