#48 (1066) 11.12.2014 – 17.12.2014
Ո՛չ տարիները և ո՛չ էլ թափած արցունքի կաթիլները չեն կարող աչքերը մաքրել անցյալից:
-1993 թվականն էր, դեկտեմբերի 27-ը: Վահեիս ծննդյան օրն էր: Հայրը գալու էր, խոստացել էր… չեկավ,- պատմում է Արցախյան գոյամարտում մարտնչած, Օմարի լեռնանցքում զոհված ազատամարտիկ Արամ Բաղրամյանի այրին ՝ տիկին Թամարան:- Դեկտեմբերի 30-ն էր, պատրաստվում էինք Ամանորին: Մտածում էի` ուր որ է՝ կգա, երևի Ղարաբաղ է գնացել՝ հորն ու մորը տեսնելու:
Ես Երվանդ Մելքումյանն եմ, Տավուշի մարզի Բերդ քաղաքից: Ավարտել եմ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետի 1-ին կուրսն ու զորակոչվել բանակ: Այժմ կատարում եմ հայրենիքիս հանդեպ իմ պարտքը եւ ծառայում եմ կապի ուսումնական զորամասերից մեկում:
«Հայաստանի ԴՕՍԱԱՖ» հասարակական կազմակերպության և ՀՀ Ռադիոսպորտի ֆեդերացիայի յոթնամյա համատեղ ջանքերը պսակվեցին նշանակալի հաջողությամբ՝ միջազգային ճանաչման արժանացնելով ոլորտի առաջատար մարզիկներին: Ռադիոկապի Հայաստանի հավաքականը հաղթել է աշխարհի մի շարք առաջնություններում և արժանացել չեմպիոնի կոչման:
Ընդունված կարծիք կա, որ Առաջին աշխարհամարտը շարժիչների, մեքենաների և նորագույն տեխնոլոգիաների պատերազմ էր, սակայն պատերազմի ժամանակ հաճախ են օգտագործվել տարբեր կենդանիներ: Օրինակ՝ շները սանիտարներ և կապավորներ էին, թռչունները՝ սուրհանդակներ, ուղտերը և նույնիսկ փղերը՝ ծանր բեռներ փոխադրողներ, կատուները՝ խրամատներում տարաբնույթ կրծողների դեմ էին պայքարում և այլն:
2010 թ.-ից սկսած՝ Հայաստանի գիտական և մանկավարժական հիմնարկությունների աշխատակիցները ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր Հասարակական խորհրդի առաջարկությամբ մեկնում են ՀՀ և ԼՂՀ տարբեր զորամասեր, որտեղ հանդես են գալիս բազմաբնույթ դասախոսություններով: Բացի դասախոսություններից, հաճախ տեղի են ունենում մտերմիկ զրույցներ, որոնց ընթացքում մեզ հայտնի են դառնում ինչ-ինչ «ռազմական գաղտնիքներ»: Մի շարք պաշտպանական տեղամասերում հակառակորդի և մեր զորքերի միջև եղած տարածությունը նվազագույն է, ուստի մեր զինվորները աչալրջությամբ՝ հատկապես գիշերները և անբարենպաստ եղանակին, հետևում են հակառակորդին:
Սփյուռքահայ բարերարների աջակցությամբ ՀՀ զինված ուժերը համալրվեցին եւս 8 գերմանական հովվաշնով, որոնք կօգնեն հսկել հայրենիքի հյուսիսարեւելյան շրջանների անվտանգությունը: Մեր սահմաններում արդեն 10 ազնվացեղ սահմանապահ հովվաշուն կա:
Սփյուռքահայ բարերարներն առաջին երկու հովվաշները նվիրել էին գնդապետ Վահե Հովսեփյանի հրամանատարությամբ գործող զորամասին դեռեւս օգոստոսին: Առաջին օրվանից շան ձագերը սիրվեցին եւ դարձան զորամասի պարծանքը` ոգեւորելով ե՛ւ զինվորներին, ե՛ւ հրամանատարական կազմին: Արու եւ էգ ձագերին պահում են առանձին-առանձին, եւ նրանք կմիավորվեն միայն զուգավորման ժամանակ: Նմանատիպ թանկ նվերը օրերս զորամաս էր բերել ԵԿՄ անդամ ազատամարտիկ Հովհաննես Նիկողոսյանը: Մյուս 7-ին էլ նա բերել էր հյուսիսարեւելյան սահմանները հսկող զորամասեր:
Աշխարհի գրեթե բոլոր բանակներն էլ ունեն իրենց զինվորական համազգեստները:
Դրանք իրարից տարբերվում են արտաքին տեսքով, տարբերանշաններով, գունային նրբերանգներով, տարբերակիչ այս ու այն լրացումներով:
Համազգեստի անհրաժեշտությունը առաջացել է դեռեւս հին ժամանակներից՝ թշնամիներից զանազանվելու, յուրայիններին հեշտորեն ճանաչելու, չշփոթելու համար: Սպարտացիների համազգեստը կարմիր գույնի էր: Իսկ այս գույնի ընտրությունը բնավ էլ պատահական չէր՝ վիրավորվելիս արյունը ցայտուն չէր երեւա եւ վախ ու խուճապ չէր առաջացնի: