#50 (1068) 25.12.2014 – 26.12.2014
Տարոն Բարսեղյանը ծնունդով Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղից է: Ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետը: Ուսումնական զորամասից հետո ծառայության է անցել հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական զորամասում: Ջոկի հրամանատար է, կրտսեր սերժանտ, դիրքի ավագի օգնական:
Բազմակետերի փոխարեն ես տարբեր բառեր եմ գրում ու ջնջում՝ հերոս, արիասիրտ, արտասովոր… Գրում եմ ու ջնջում, որովհետև այդ բառերից և ոչ մեկը ի զորու չէ լիովին բնորոշելու կապիտան Սարգիս Ստեփանյանին՝ այն մարդուն, որը նստած է իմ առջև ու ասում է՝ մարդու ուժը ոտքերի ու ձեռքերի մեջ չէ, այլ այստեղ… ու միակ ձեռքով ցույց է տալիս սիրտը: Առանց ձեռքի ու ոտքերի էլ կարելի է ապրել՝ ասում է նա… Իսկ իմ ուղեղում խառնաշփոթ է. իմ գլխում մեկը մյուսից անհեթեթ հարցեր են ծնվում: Նա ասես լսում է իմ մտքերը…
Ցանկությունս և մտահոգությունս այն է, որ նոր` 2015 տարում և հետագայում մենք ազգովի գիտակցենք այն պարզ ճշմարտությունը, որ մեր երկրի ու ժողովրդի, պետականության զարգացման ճակատագիրը նախևառաջ մեր ձեռքերում է, և ամեն ինչ պետք է անել այն արժանավայել ամրապնդելու համար: Անկեղծ բարեմաղթանքներս բոլորին…
Երազում տեսնում էի Չայլուի դաշտերը.
Աջ ու ձախ փռված էին թուրքի լեշերը,
Դիմացից երևում էր Միր-Բաշիրը,
Որ պետք է գրավեինք գիշերը:
Այս հոդվածով առաջին անգամ մի անսպասելի նորություն է բացահայտվում՝ հանրահայտ դերասան և մարդու իրավունքների պաշտպան Ջորջ Քլունիի կինը՝ Ամալ Ռամզի Ալամուդինը, հաջորդ ամիս Հայաստանը ներկայացնող փաստաբաններից մեկը կլինի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ):
«Irana Hayer» կայքի հաղորդմամբ՝ հոլիվուդյան հանրահռչակ դերասան Ջորջ Քլունին ոչ միայն իրանցի է, այլև հայ` Իրանի Սպահան քաղաքից: Հիշեցնենք, որ Սպահանը (այժմ` Իսֆահան) Իրանի նախկին մայրաքաղաքն է, որի հարևանությամբ 17-րդ դարի սկզբներին Շահ Աբբասի օրոք տեղահանված հայերը կառուցեցին Նոր Ջուղա քաղաքը, որը բարգավաճելով դարձավ հայության մշակութային հայտնի կենտրոններից մեկը:
Մեծ զորավար Ալեքսանդր Սուվորովը հայտնի էր իր տարօրինակ արարքներով: Նա պառկում էր քնելու երեկոյան ժամը վեցին եւ արթնանում գիշերվա երկուսին: Ընդ որում, նա միշտ քնում էր խոտի դեզի վրա: Արթնանալով` նա սառը ջուր էր լցնում վրան եւ բարձրաձայն «ծուղրուղու» էր կանչում: Գրոհի հրաման էր նա արձակում դարձյալ իր սիրելի «ծուղրուղու»-ով: Զորավարը նախընտրում էր հին սապոգներ կրել եւ բարձրաստիճան հյուրերին կարող էր դիմավորել ներքնազգեստով ու գիշերային թասակով: