Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#50 (1068) 25.12.2014 – 26.12.2014

ԳԵՈՐԳԻ ԳՈՒՐՋԻԵՎ. ՓԻԼԻՍՈՓԱՆ, ՀՈԳԵԲԱՆԸ ԵՎ ՄՈԳԸ

♦ Նա կարծես գիտեր բոլոր հարցերի պատասխանը:
♦ Ժամանակակիցների բնութագրմամբ` նա մի մարդ էր` հնդիկի կամ արաբի դիմագծերով, անսովոր արտաքինով, հայացքը յուրահատուկ խորը, ներթափանցող:
♦ Ծննդյան ճիշտ թվականը հայտնի չէ. մի առիթով նա ասել է, որ գալու է ժամանակը, երբ սերունդները կռահելու են այդ թիվը:
♦ Ծնվել է Ալեքսանդրապոլում (Գյումրի)` հույն վաճառականի ընտանիքում:

ԽՈՍՈՒՄ ԵՆ ԶՈՐԱՎԱՐՆԵՐԸ

«Մեր զինվորների խառնվածքն ավելի շուտ հարձակողական է, քան՝ պաշտպանողական, ուստի ղեկավարությունը չպետք է մոռանա, որ արտակարգ իրավիճակներում պետք է հարձակվելու հրաման տա»:
Խոսե Ֆրանսիսկո դը Սան Մարտին
արգենտինացի գեներալ

ԻՍԿ ԴՈՒՔ ՈՒԶՈ՞ՒՄ ԵՔ ԱՌՈՂՋ ԼԻՆԵԼ

Կապի զորամասի բուժկետի բժշկական ծառայության կապիտան Արսեն Ադոնցի, բժիշկ ստոմատոլոգ լեյտենանտ Դավիթ Հովհաննիսյանի և բուժկետի բժիշկ լեյտենանտ Ադի Մհոյանի նախաձեռնությամբ բուժկետի առօրյա աշխատանքների շրջանակներում պատրաստվեց բերանի խոռոչի հիգիենայի և ծխելու հետևանքների մասին ցուցատախտակ` «Առողջ ապրելակերպ» խորագրով, որի նպատակը վերոհիշյալ խնդիրների վերաբերյալ զինծառայողների տեղեկացվածության բարձրացումն է:

ՊՈՐՈՒՉԻԿ ՖՈՒՐԵՍԻ ՍԽՐԱՆՔԸ

1798 թ.-ին Նապոլեոնը՝ 24-ամյա երիտասարդ գեներալը, իր զորքի հետ Եգիպտոսում էր: Սպաների կանանց արգելված էր գործող բանակում լինել: Այսուհանդերձ, գասկոնացի սպա Ֆուրեսի կինը՝ Պոլինան, տղամարդու զգեստ հագած, ֆրանսիական նավերից մեկով ամուսնու ետեւից ժամանում է Եգիպտոս:
Երբ Բոնապարտին զեկուցում են սկանդալային պատահարի մասին, նա այնքան է կատաղում, որ հրամայում է ճիպոտահարել կարգազանցին ու ամուսնու հետ ուղարկել Ֆրանսիա: Փոքր-ինչ հանդարտվելուց հետո Նապոլեոնը հրամայում է մարմնական պատիժ չկիրառել, բայց մեկնելուց առաջ ամուսիններին ներկայացնել իրեն՝ ինչպես հարկն է շշպռելու համար:

Զինվորի համար նախատեսված առաջին մեդալը հիմնել է անգլիական բուրժուական հեղափոխության գործիչ Օլիվեր Կրոմվելը (1599-1658)։
1650 թ. թագավորական բանակի դեմ տարած հաղթանակի առիթով նա կարգադրեց մեդալով պարգեւատրել ոչ միայն իր բանակի սպաներին, այլեւ աչքի ընկած շարքային զինվորներին։ Մեդալները ձուլվել էին ոսկուց, արծաթից ու պղնձից, եւ դրանց վրա դրոշմված պատկերները նույնպես սահմանել էր Կրոմվելը։ Մեդալների դիմային կողմի վրա նա հրամայել էր դրոշմել հենց իր դիմաքանդակը, իսկ հակառակ կողմում պառլամենտի «նիստը»։ Սակայն Անգլիայում միապետության վերականգնումից հետո երկար ժամանակ «չհիշեցին» շարքային զինվորին։

ԲԱՆԱԿԱՅԻՆ ՄԱՐԶԻԿԻ ՆՎԱՃՈՒՄԸ

Տարեվերջյան մարզական միջազգային մրցաշարերից հայ մարզասերների համար ամենից տպավորիչն ու հիշարժանը թերևս Չեխիայի Օստրավա քաղաքում կայացած «Karate Euro Grand Prix-2014» մրցաշարն է, որի ընթացքում գերազանց ելույթներ ունեցան կարատեիստներ Սերյոժա Մակարյանը և ԲԿՄԱ սան Էդգար Մինասյանը:
Օրերս բանակի կենտրոնական մարզական ակումբի սանը իր անձնական մարզչի` ՀՀ կարատեի ազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար, հավաքականի գլխավոր մարզիչ Արման Մակյանի հետ հյուրընկալվեց «Հայ զինվոր»-ի խմբագրատանը:

ԱՄՆ-Ը ՉՈՒՆԻ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ

«ԱՄՆ-ն արտասահմանում թանկարժեք ռազմական գործողություններ ֆինանսավորելու տնտեսական ռեսուրսներ չունի, և այդ իրավիճակը դժվար թե փոփոխվի 2016 թ.-ին Սպիտակ տուն նոր նախագահի գալով»,- հայտարարել են փորձագետները «ՌԻԱ Նովոստի»-ին:
Նյու Ջերսի նահանգում գտնվող ռազմակայանում, Աֆղանստանից վերադարձած երեք հազար զինվորականների առջև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ արտասահմանում ամերիկյան բանակի խոշոր գործողությունների ժամանակն արդեն անցել է: ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների ռազմական առաքելությունն Աֆղանստանում պաշտոնապես ավարտվել է դեկտեմբերի 7-ին, և մինչև տարվա վերջ Դաշինքն իր զորքերը դուրս կբերի այդ երկրից: