#51 (1069) 27.12.2014 – 2.01.2015
Սիրելի հայ ժողովուրդ,
պարոնայք սպաներ, զինվորներ ու ազատամարտիկներ
Շնորհավորում եմ բոլորիդ գալիք Ամանորի առթիվ, մաղթում առողջություն, երջանկություն և ամենակարևորը` խաղաղություն, որը մենք պաշտպանեցինք նաև վտանգներով ու մարտահրավերներով լի 2014 թվականին:
Ավարտվող տարին հագեցած էր ո՛չ միայն վերջին երկու տասնամյակներում նախադեպը չունեցող սահմանային լարվածությամբ, այլև բանակաշինության ձեռքբերումներով: Չնայած չդադարող սադրանքներին, մեծածավալ աշխատանքներ իրականացվեցին զորքերի մարտական պատրաստականության ու մարտական հերթապահության անվտանգության մակարդակի բարձրացման ասպարեզներում, առանձնակի ուշադրություն դարձվեց ուսումնամարտական նոր ու ավելի բարդ խնդիրների կատարմանը, մարտական կիրառման շրջաններում զորավարժությունների անցկացմանը և հատուկ ստորաբաժանումների պատրաստությանը:
Հարգելի գեներալներ, սպաներ, ենթասպաներ և զինվորներ, Հայոց բանակի քաղաքացիական հատուկ ծառայողներ և բանվոր- ծառայողներ:
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Տարեմուտի սահմանագիծը մեզ համար միշտ լավ առիթ է եղել անցած տասներկու ամիսների աշխատանքը ամփոփելու և նաև գնահատելու համար: Ես այժմ գոհունակությամբ եմ ուզում դա անել, քանի որ մեր բանակի 22-ամյա տարեգրությունը ոչ թե պարզապես հարստացավ ևս մեկ տարով, այլ բոլորիս համընդհանուր ջանքերով և քրտնաջան աշխատանքով նշանավորվեց մի շարք ակնառու հաջողություններով:
Մեր հայրենյայց սիրելի՛ պաշտպաններ,
Ամանորյա և Սուրբ Ծննդյան այս օրերը մի կողմից ուրախության, երգ ու պարի, խինդ ու ծիծաղի, իսկ մյուս կողմից մտորումների, ինքնաքննության ու ամփոփման շրջան է մեր կյանքում: Ամենքիս միտքը տարված է որքան կենցաղային խնդիրներով, այնքան էլ այն մտածումներով ու անհանգստությամբ, թե որքանո՞վ հաջողվեց մեզ ծառայություն մատուցել մեր հայրենիքին ու ժողովրդին:
Բանակ-հասարակություն կապն ավելի է ամրապնդվում, երբ անհատներն են կանգնում հայ զինվորի ու նրա ընտանիքի կողքին: Աննախադեպ աջակցություն եւ բարի կամքի փայլուն դրսեւորում էր բարերար Վահե Բադալյանի մեկնած օգնության ձեռքը այն ընտանիքներին, որոնք մարտական ծառայության ժամանակ այս տարվա ընթացքում կորցրել են իրենց հարազատներին:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատարության նախաձեռնությամբ և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աջակցությամբ անցնող տարում ծառայության ընթացքում իրենց լավ դրսևորած շուրջ 1500 զինծառայող առաջնագծից հնարավորություն ունեցավ անակնկալ արձակուրդով այցելելու իրենց ծնողներին, Հայաստանի բոլոր մարզկենտրոններում անցկացվեցին ծնողների և ԼՂ ՊԲ հրամանատարության հանդիպումներ: Բոլոր այս միջոցառումների նպատակը բանակ-հասարակություն կապի ամրապնդումն է, հայ զինվորի և նրա ընտանիքի մեծարումը: Միջոցառումների այս տարվա շարքը եզրափակվեց Հայաստանի մայրաքաղաքում:
Ինչպիսի՞ն էր անցնող տարին զինվորների համար, ի՞նչ սպասելիքներով են նրանք ոտք դնում նոր՝ 2015 թվական, ի՞նչ են բարեմաղթում իրենց ծառայակիցներին. փորձեցինք պարզել պաշտպանության բանակի մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի զինվորներից: