Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#51 (1069) 27.12.2014 – 2.01.2015

Հին հայերը հատուկ անուններ են տվել նաեւ ամսվա օրերին, հաշվի առնելով, որ դրանք թվով 30-ն են՝ գումարած Ավելյաց ամսվա հինգ օրերը։ Հիմնականում օգտագործվել են հեթանոսական աստվածների եւ սրբավայրերի անուններ։
Հայոց օրանուններն են. Արեգ, Հրանդ, Արամ, Մարգար, Ահրանք, Մազդեղ, Աստղեկ, Միհր, Ձոպաբեր, Մուրց, Երեզկան, Անի, Պարխար, Վանատուր, Արամազդ, Մանի, Ասակ, Մասիս, Անահիտ, Արագած, Գրգուռ, Կորդի, Ծմակ, Լուսնակ, Ցրոն, Նպատ, Վահագն, Սեին, Վարագ, Գիշերավար։

Հնագույն ժամանակներում հայերը օրը բաժանել են հավասար հատվածների՝ ժամերի եւ դրանց տվել հատուկ անուններ։ Գիտնականների կարծիքով՝ դա հավանաբար տեղի է ունեցել Արտաշես Ա-ի գահակալության օրոք (մ.թ.ա 189-160), երբ հայոց արքան իրականացրեց հայկական տոմարի առաջին բարեփոխումը։

Հայաստանում մինչեւ Հռոմեական տոմարի անցնելն ընդունված է եղել Հայկական օրացույցը։ Սակայն, ըստ Հովհաննես Սարկավագ Իմաստասերի, մեր թվարկության 122-ին հայերը հարկադրված են եղել ընդունել Գրիգորյան օրացույցը կամ տոմարը, բայց ժամանակավորապես։

1923-ին, հավաքելով իր սաներին, ջութակահար, դիրիժոր եւ մանկավարժ Վահրամ Մուհենտիսյանը Կ. Պոլսում ստեղծեց սիմֆոնիկ նվագախումբ եւ ղեկավարեց այն շուրջ 20 տարի։ Հենց այս հայ բազմաշնորհ երաժիշտն էր, որ մեծ ջանքերի գնով Կ. Պոլսում առաջին անգամ իր նվագախմբով հնչեցրեց համաշխարհային երաժշտարվեստի գլուխգործոցներից մեկը՝ Բեթհովենի նշանավոր 9-րդ սիմֆոնիան։

«ԴԵ, ՔԵԶ ՏԵՍՆԵՄ, ԳՐՈՄԻԿՈՅԻ ԺԱՄԱՑՈՒՅՑԸ ԹՌՑՐՈՒ»

Հարություն ՀԱԿՈԲՅԱՆԸ (1918-2005)` հռչակավոր աճպարարը, վառ եւ ինքնատիպ անհատականություն էր բոլոր առումներով: Ծնունդով իգդիրցի` նա իր ողջ գիտակցական կյանքն ապրեց Մոսկվայում, սակայն այդպես էլ, ինչպես հարկն է` ռուսերեն չսովորեց: Մասնագիտական ասպարեզում նա հասավ շատերի համար անմատչելի բարձունքների` միշտ մնալով հանրության, հեռուստատեսության եւ իշխանությունների սիրելին: Աճպարարության նրա հղկված, վիրտուոզ տեխնիկան նյարդայնացնում ու կատաղեցնում էր իր շատ գործընկերների, որոնք էլ, իրենց հերթին, բավական բարդացնում ու փչացնում էին նրա կյանքը:

Ամերիկյան զինծառայողների մի խումբ հրավիրված էր ճաշկերույթի։
-Կերակուրն ու խմիչքը ջախջախեք այնպես, ինչպես թշնամիներին,- անընդմեջ կրկնում էր տանտերը։
Հանկարծ նկատեց, որ զինվորականներից մեկը փորձում է մի շիշ գինի խցկել գրպանը։
-Լսիր, ծերուկ,- ասաց տանտերը,- այդ ի՞նչ ես անում։
-Դե, դուք կարգադրեցիք եղած-չեղածը ջախջախենք, ինչպես թշնամիներին,-պատասխանեց զինվորը՝ իրեն չկորցնելով։-Իսկ ես գերի եմ վերցնում։

ՊՈԼ ԳՈԲԼԸ «ՄՈՍԿՎԱՅԻ ՁԵՌՔԸ» ՓՆՏՐՈՒՄ Է ԹԱԼԻՇԱԿԱՆ ԼԵՌՆԵՐՈՒՄ

Դեկտեմբերի սկզբներից սկսել է գործել տեղեկատվական-մշակութային մի նախագիծ` «Թալիշստանի ազգային հեռուստատեսությունը»: Այսպիսով, «Թալիշստանի ձայն» ռադիոյից հետո իրականանում է թալիշերենով ինքնուրույն լրագրողական լեզու ստեղծելու խնդիրը: Հիշեցնենք, որ թալիշները Անդրկովկասում մեծությամբ չորրորդ էթնոսն են և հիմնականում բնակեցնում են Ադրբեջանի հարավային շրջաններն ու հարակից տարածքները Իրանի Իսլամական Հանրապետությունում: