Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#04 (1073) 5.02.2015 – 11.02.2015

ՄԱՐՏՈՒՆԱԿ Է ՄԵՐ ԲԱՆԱԿԸ

Հակառակորդը մտնում է մեր հողը 30 հոգանոց խմբով, 14-ն սպանվում են, ու դեռ ադրբեջանցիներն իրենց 14 զոհերին հետ են տանում: Ես վստահ եմ, որ մերոնք պարզապես թույլ են տալիս, որ նրանք տանեն իրենց զոհերին: Այս մարդասիրությունն ինձ պարզապես զարմացնում է: Ես երբեք առաջինը հարձակվելու կոչ չեմ արել, ես ասում եմ՝ եթե նրանք մեզ հարվածում են, մենք պիտի ռազմական գործողությունները տեղափոխենք հակառակորդի տարածք և, ինչու ոչ, նաև դիրքեր վերցնենք: Չեմ հասկանում` միջազգային չափանիշները միայն մե՞զ համար են:

ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ. ՄԵՂԱՎՈՐ ԵՆՔ ԲՈԼՈՐՍ

Մենք բոլորս պետք է փոխվենք, որպեսզի փոխվի բանակը, մենք բոլորս պետք է ընդվզենք փողոցային բարքերի, մշակութային ցածրարժեք գործերի, արատավոր, նենգ ու քսու հարաբերությունների, կեղծ բարոյական արժեքների հանդեպ, եթե ուզում ենք բոլոր առումներով հզոր բանակ, հզոր հասարակություն ունենալ:

ՄԵԶՆԻՑ ՄԵԿԸ

1994 թվականն էր: Նոր էինք ավարտել դպրոցը, ապագայի ծրագրեր էինք կազմում: Մի օր էլ մեր դասարանի տղաներից մեկն ասաց, որ ուզում է զինվորական դառնալ: Իմացանք, որ բացվել է ՀՀ ՊՆ բարձրագույն զինվորական բազմաբնույթ հրամանատարական ուսումնարանը՝ հետագայում Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, և առաջին ընդունելությունն է հայտարարվել: Ընկերս՝ Էդոն, գերազանց ֆիզիկական պատրաստվածություն ուներ, դպրոցում էլ լավ էր սովորում: Այնպես որ, հաջողությամբ հանձնեց բոլոր քննությունները և դարձավ ռազմական ինստիտուտի առաջին կուրսանտներից մեկը: Ուսումն ավարտելուց հետո ծառայեց տարբեր զորամասերում՝ սահմանային և թիկունքային: Այժմ նա արդեն գնդապետի կոչում ունի, բարձր պաշտոն է զբաղեցնում: Բայց, անկախ ամեն ինչից, նա մնում է նույն մարդը, որին ճանաչել ենք դպրոցական նստարանից: Մնում է նույն մեր Էդոն:

ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՐ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեր հասարակությանը բնորոշ թերությունները, ինչպես նաեւ բանակում առկա թերացումները, բխում են մեր մշակութային ոչ ճիշտ քաղաքականությունից: Պետք է գիտակցենք, որ մշակույթը ժամանց չէ, այն դաստիարակության հզոր միջոց է, բարոյականության հիմնասյուն, ունի մեկ նպատակ՝ կրթելու հասարակությունը: Ամեն ասպարեզում անհրաժեշտ է ժամապահի զգոնություն ունենանք ու զինվորի նման գիտակցենք մեր դերն ու կարեւորությունը երկիրն ամուր պահելու գործում:
Տե՛ր կանգնենք մեր արժեքներին, մեր երկրին, մեր զինվորին, մեր լեզվին, մշակույթին, քանզի այսօրվա մեր ամեն սխալը վաղը կհանգեցնի տխուր հետեւանքների, ինչի ականատեսն ենք այսօր:

ՆԱՄԱԿ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԶԻՆՎՈՐԻՆ

Ողջո՛ւյն իմ ավագ ընկեր, տոնդ շնորհավոր: Երբ ամեն անգամ լսում ես փամփուշտների ձայները եւ կանգնում ես դրանց առաջ, հիշի՛ր, որ կանգնում ես հայ ժողովրդի առաջ, ինչպես երկաթե մի պատ: Հիշի՛ր, որ մայրդ մտքով քեզ հետ է, իսկ հայրդ, քայլելով այս ու այն կողմ, հպարտանում է քեզնով: Իմացիր՝ դու ժառանգն ես այն զինվորների, որոնք զենք վերցրին ու ազատագրեցին հայրենիքը: Հիմա ես նստած եմ իմ դպրոցական դասարանում, եւ մտքիս ծայրով էլ չի անցնի, որ նենգ թշնամին կհասնի այստեղ:

ԵՐԴՎՈՒՄ ԵՆՔ

Հայոց բանակի տոնը բոլորինս է, քանզի այն մեր գոյության առհավատչյան է:
Ինչպես ամենուր, Արարատի մարզի Նիզամու միջնակարգ դպրոցում էլ տոնը նշվեց խրոխտ, սրտաբուխ, անկեղծ:
Մեզ հյուրընկալվեցին հայոց բանակի N զորամասի հրամանատարի տեղակալ Մերուժան Վարդանյանը, հոգեւոր հովիվ Կորյուն քահանա Կարապետյանը,: Փոքրիկ «զինվորների» քայլերգը, ռազմի եւ հայրենասիրական երգերը ոգեւորել էին նաեւ հյուրերին, որոնք սիրով ձայնակցում էին: Քահանայի՝ հայ զինվորի համար առ Աստված ուղղված աղոթքին միացավ ամբողջ դահլիճը: Զորամասի հրամանատարի տեղակալ Մ. Վարդանյանը դպրոց-բանակ կապի ամրապնդմանն ուղղված աշխույժ աշխատանքի համար պարգեւատրվեց դպրոցի տնօրինության պատվոգրով: Ընթերցվեց հայոց բանակում ծառայող դպրոցի 13 շրջանավարտներին ուղարկված նամակը: Որպես միջոցառման վերջերգ հնչեց «Ապագա զինվորի երդումը».

ՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՎ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՆ

Անցած ուսումնական տարին բավական հաջող էր փոխգնդապետ Ս. Պողոսյանի մոտոհրաձգային զորամասի համար: Գլխավոր խնդիրը՝ պետական սահմանի պահպանությունը, իրականացվեց առանց լուրջ միջադեպերի, Գլխավոր ռազմական տեսչությունն ընդհանուր առմամբ գոհ մնաց կատարած ստուգումներից, առաջընթաց արձանագրվեց բացասական երեւույթների դեմ տարվող կանխարգելիչ աշխատանքներում: Սահմանի պահապաններն արդեն քննարկել են ընթացիկ տարվա մարտավարական խնդիրները, որոնք նախանշված են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ ԶՈւ անձնակազմին ուղղված 2015թ. տարեմուտի ուղերձում, եւ հակառակորդի կողմից իրավիճակի սրման յուրաքանչյուր դեպքի կտրվի չափազանց խիստ ու վճռական պատասխան: