#04 (1073) 5.02.2015 – 11.02.2015
Հունվարի վերջին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հերթական նիստը, որի ավարտից հետո Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ընթերցեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը: Այս պատմական փաստաթղթի բովանդակությունն ու պատմական նշանակությունը մեր թղթակից Բագրատ Մովսեսյանին ներկայացրեց հանձնաժողովի անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Վերժինե Սվազլյանը:
Հայ ժողովրդի բազմադարյա պատմության ընթացքում մեկ անգամ չէ, որ հայ հոգեւորականն ապացուցել է իր հավատքի ուժն ու զորությունը: Այսօր իրավիճակը գրեթե չի փոխվել: Սահմանին կանգնած յուրաքանչյուր զինվոր աղոթքով է դիմավորում լուսաբացը, աղոթելով անցկացնում գիշերը` զենքը ուսին, հավատը` սրտում:
Անցյալ շաբաթ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նախագահները Սփյուռքի խոշոր կազմակերպությունների ղեկավարների հետ միասին հանդես եկան համատեղ աննախադեպ հռչակագրով՝ հայտարարելով Թուրքիայից «իրավական պահանջների» համապարփակ թղթածրարի մշակման մասին՝ վերականգնելու «անհատական, համայնքային և համազգային իրավունքներն ու օրինական շահերը»:
Հայաստանի Հանրապետության բանակի 23-ամյակը շուքով նշվեց նաև Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցում:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ տնօրեն Լ. Պետրոսյանը:
«Վերջին շաբաթների ընթացքում մենք ևս մեկ անգամ համոզվեցինք, որ մեր բանակը տարածաշրջանում ամենամարտունակն է, և իզուր չէ , որ ունի անպարտելիի համբավ: Երբ դարանակալ թշնամին դիվերսիոն հարձակումներ էր գործում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանների տարբեր տեղամասերում, մեր բանակը արժանի հակահարված տվեց թշնամուն՝ ապացուցելով, որ հայ զինվորի համար թանկ է ամեն մի թիզ հողը, թանկ է հայրենիքը, թանկ են հարազատները:
Մերձավոր Արեւելքում ծավալվող գործընթացները տարածաշրջանում ստեղծել են նոր աշխարհաքաղաքական իրավիճակ: Եվ ի դեմս «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման, ոչ միայն տարածաշրջանը, այլեւ ամբողջ աշխարհը կանգնել է նոր մարտահրավերների առաջ: Իսկ ի՞նչ դեր է խաղում իսլամը Ադրբեջանի ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ, պարզաբանում է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատող, արաբագետ, ԵՊՀ դոցենտ ԱՐԱՔՍ ՓԱՇԱՅԱՆԸ:
Վերջերս ծառայությունից ազատվել է Ադրբեջանի ԶՈւ հակաօդային պաշտպանության հրամանատար, գեներալ-մայոր Ալթայ Մեհդիևը: Նա Ադրբեջանի բանակի բարձրաստիճան սպաների առավել հայտնի ներկայացուցիչներից էր: Բազմաթիվ բարձր պաշտոններ է զբաղեցրել պաշտպանական համակարգում: Ղարաբաղյան պատերազմի մասնակից է: Պաշտոնական հաղորդագրությունը գեներալի պաշտոնանկության փակագծերը չի բացում, սակայն Թալիշստանի ազգային հեռուստատեսության ունեցած տվյալներով՝ հիմնական պատճառը գեներալի ազգային պատկանելությունն է: Բանն այն է, որ հատկապես վերջին ժամանակներս Ադրբեջանում բավականին սրվել է ներազգային իրավիճակը հատկապես թալիշական գործոնի ազդեցության ներքո:
ՀՀ վետերանների միավորման Երևանի Էրեբունի համայնքի Հայրենական մեծ պատերազմի, զինված ուժերի, Աշխատանքի և իրավապահ մարմինների խորհուրդը մշտապես աշխույժ աշխատանքով է զբաղված: Երբ այցելում ես խորհրդի գրասենյակ, միջանցքում փակցված լուսանկարները քեզ տանում են դեպի պատերազմի ահեղաշունչ օրերը, ասես դու էլ անցնում ես այն ճանապարհներով, որոնցով անցել են Մեծ հայրենականի տարբեր ռազմաճակատներում կռված մեր քաջարի հայորդիները, ևս մեկ անգամ հպարտանում ես քո ժողովրդի փառապանծ զավակներով` Բաղրամյան, Բաբաջանյան, Խուդյակով, Իսակով… ու ևս մեկ անգամ համոզվում ես` իրոք, ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել…