#05 (1074) 12.02.2015 – 18.02.2015
Անգնահատելի է ուսումնական զորամասերի դերը ազգային բանակի մոտոհրաձգային, տանկային, հրետանային, հակաօդային պաշտպանության, կապի ստորաբաժանումների համար մասնագետներ, կրտսեր հրամանատարներ պատրաստելու գործում: Նախորդ տարիների դրական փորձից ելնելով՝ այս անգամ էլ ուսումնականներում պարապմունքներն սկսվեցին մարտականներից ավելի շուտ՝ փետրվարի իննին: Իսկ մինչ այդ տեղի ունեցան համեմատաբար ավելի վաղ զորակոչված կուրսանտների զինվորական երդման հանդիսավոր արարողությունները:
Ազգային բանակի կատարելագործումը շարունակական բնույթ ունի, ինչը մեր ժողովրդի, մեր իշխանությունների ձգտումն ու ամենօրյա աշխատանքի մի մասն է: Բանակի հրամանատարությունը, համագործակցելով հասարակության բոլոր շերտերի հետ, անում է հնարավորը, որ 18-20 տարեկան երիտասարդները զինվորական ծառայությունն ընկալեն ոչ թե որպես անձնական պարտք, այլ հայրենիքի համար շատ կարևոր ռազմաքաղաքական խնդրի կատարում:
Նրանց բոլորի համար սա առաջին ու ամենապատասխանատու երդումն է: Երդումը մայր հայրենիքին: Տղաներն այս կարևոր օրվան նախապատրաստվել են լրջագույնս ու ամենայն պատասխանատվությամբ: Թեեւ պարտադիր չէ, բայց անգիր են արել երդման տեքստը, փայլեցրել կոշիկները, արդուկել են համազգեստը: Շարահրապարակում, ինչպես ասում են, յուղ լցնես, կհավաքվի: Շուրջբոլորը Հայաստանի Հանրապետության խորհրդանիշերն են, ազգային հերոսների ու ֆիդայական շարժման նշանավոր դեմքերի դիմանկարները: Ծնողներից շատերի, հատկապես փոքրիկների ձեռքերում ծաղկեփնջեր են…
Զորամասային բուժկետերի աշխատանքը պաշտպանության նախարարության հատուկ ուշադրության կենտրոնում է: Սանիտարահիգիենիկ չափանիշների պահպանումը, կահավորվածությունը, նյութատեխնիկական բազայի ապահովումը խիստ կարևոր հրամայականներ են:
Ինչպես տեղեկացրեց բուժծառայության կապիտան Հասմիկ Մուշեղյանը, գնդապետ Ալիկ Պետրոսյանի հրամանատարությամբ գործող ուսումնական զորամասում սանիտարահիգիենիկ չափանիշների, պրոֆիլակտիկ աշխատանքների շնորհիվ տարվա ընթացքում էպիդեմիկ հիվանդություններ չեն արձանագրվել, և ձմեռվա այս ամիսներին համաճարակային իրավիճակը ցանկալի սահմաններում է:
Մարտական հերթապահություն իրականացնող վաշտի հրամանատար, կապիտան Աբրահամ Գրիգորյանը hայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության համար ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով հունվարի 28-ին պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Անձնական խիզախություն արտահայտությունը, սակայն, ամենեւին էլ նրա սրտով չէ: Ասում է` պարգեւը դիրքի անձնակազմինն է. «Ես հակառակորդի հատուկ ջոկատայինների 25 հոգանոց խմբին հո մեն-մենակ չե՞մ դիմակայել…»:
Բանակի տոնը մեծ շուքով նշվեց ամենուր: Տոն, որ պատկանում է մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր հայի:
«Ես հավատում եմ քեզ, զինվո՛ր» խորագիրն էր կրում Արաբկիր վարչական շրջանի թիվ 6 գրադարանում կայացած ցերեկույթը: Միջոցառմանը յուրատեսակ համ ու հոտ տվեցին թիվ 37 հիմնական դպրոցի սաները, ովքեր իրենց խրոխտ երգերով ու ասմունքով գերեցին ներկաներին: Դպրոցականները մեծարեցին մեր ազգի նորօրյա հերոսներին, խոստացան նրանց հայրենանվեր գործի արժանի շարունակողները լինել:
Հունվարի 7-ին լրացավ Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, Լենինյան եւ Ստալինյան մրցանակների, ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր, ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ,
Լենինի 6 շքանշանների և Հոկտեմբերյան մեծ հեղափոխության շքանշանի ասպետ, Սարով և Նոր Բայազետ քաղաքների պատվավոր քաղաքացի ՍԱՄՎԵԼ ՔՈՉԱՐՅԱՆՑԻ ծննդյան 114 տարին: