Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#06 (1075) 19.02.2015 – 25.02.2015

Բանակ, կրթություն, մշակույթ համաձայնագրի շրջանակում գործակցությունը ՀՀ զինված ուժերի զորամասերի հետ շարունակվում է: «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի աշխատակիցներն ու ՀՀ ԶՈւ ինժեներասակրավորական գնդի 20-ից ավելի զինծառայողները սանիտարական մաքրման աշխատանքներ են իրականացրել արգելոց-թանգարանի տարածքում:
Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին «Զվարթնոց» տաճարի տարածքում, առաջին անգամ, հայրենիքին անձնվիրաբար ծառայելու երդում են տվել հիշյալ զորամասի նորակոչիկները:

ՄԵԿՆԱՐԿԵՑ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԸ

Զինված ուժերի զորամասերում հանդիսավոր միջոցառումներով փետրվարի 16-ին մեկնարկեց ուսումնական տարվա առաջին փուլը:
Ուսումնական փուլի մեկնարկն իր հետ բերում է նոր առաջադրանքներ ու խնդիրներ:
Վերսկսվում են ուսումնական ծրագրով նախատեսված տեսական ու գործնական պարապմունքները: Եվ, անշուշտ, այս ամենի արդյունքում կրթվում ու դաստիարակվում է զինվորը, ամրապնդվում ու կատարելագործվում են նրա մարտավարամասնագիտական գիտելիքներն ու հմտությունները:

ԱՐՑԱԽԻ ՍՊԱՐՏԱՑԻՆԵՐԸ

Վերջերս իմ Երեւան կատարած այցի ժամանակ ընկերս, որի անունը չեմ բացահայտի, մեզ համար եռօրյա ճամփորդություն կազմակերպեց դեպի Արցախ: Անբավարար քնի եւ հոգնածության պատճառով ես գիշերվա կեսին նրան գրեցի, որ չեմ կարող գալ: Կյանքում լինում են պահեր, երբ ձեռքից բաց ես թողնում հնարավորությունը եւ հետո լրացուցիչ ջանք ես գործադրում նույն այդ բանին հասնելու համար:

«ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ՀԱՍԿԱՑԵԼ Է, ՈՐ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼ»

Այս զորամասը վերջերս հանրության ուշադրության կենտրոնում էր հատկապես ամառվա դիվերսիոն ներխուժման համատեքստում: Զորամասում, հակառակորդին դիմագրավելուն զուգահեռ, ամենօրյա ու սկզբունքային աշխատանքներ են տարվում անձնակազմի բարոյահոգեբանական, կարգապահական, միջանձնային հարաբերությունների խնդիրների ուղղությամբ: Խնդիրներ, որոնք զորամասը դարձնում են ավելի մարտունակ, զինվորի ու սպայի օրն ավելի հագեցած: Արձանագրված հաջողությունների մասին զրուցեցինք գնդապետ Ա. Մախսուդյանի հետ, որը զորամասի հրամանատար է նշանակվել վերջերս:

ԵՍ ԶԻՆՎՈՐ ԵՄ

Ծառայում եմ մեր երկրի հարավային սահմանը պահպանող զորամասերից մեկում, որի հրամանատարը գնդապետ Ս. Պողոսյանն է: 2014 թվականին մեր ստորաբաժանումը ներքին ծառայությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու, իր առջեւ դրված մարտական առաջադրանքը ճշգրտորեն եւ սահմանված ժամկետում կատարելու, ինչպես նաեւ զինվորական կարգապահության բարձր ցուցանիշների համար ճանաչվեց լավագույնը զորամիավորման կազմում: Ի դեպ, չորս տարի շարունակ մեր հրետանային դիվիզիոնը լավագույններից մեկն է զորամասում:

ԱՆՄԵՂ ԶՈՀԵՐ՝ ՀԱՆՈՒՆ ՑԱՆԿԱԼԻ ԱԹՈՌԻ

Շուրջ քառորդ դար ադրբեջանական քարոզչությունը ճգնում է համաշխարհային հանրությանը ապացուցել, համոզել, որ հայերը Խոջալուում ադրբեջանցիների ցեղասպանություն են կազմակերպել։ Նպատակը մեկն է` հավասարության նշան դնել Սումգայիթում ու Բաքվում, Կիրովաբադում ու ադրբեջանական մյուս բնակավայրերում թուրք հրոսակների կողմից հայազգի բնակչության նկատմամբ կիրառված սպանդի, բռնությունների, տեղահանման միջև։
Իրականում ի՞նչ է եղել 1992 թվականի փետրվարի 26-ին Ստեփանակերտի հարևանությամբ գտնվող Խոջալու ավանում։

«ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ-23. ԳՐՔԵՐ, ՆԱՄԱԿԱՆԻՇՆԵՐ»

Հունվարի 10-ից փետրվարի 9-ը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում գործել է «Հայոց բանակ-23. գրքեր, նամականիշներ» ցուցահանդեսը, որի նպատակն էր տպագիր նյութերի միջոցով ճանաչելի դարձնել Հայոց բանակն ու նրա անցած ուղին: