#07 (1076) 26.02.2015 – 4.03.2015
Զինծառայողների ֆիզիկական պատրաստվածության վիճակը, զորամասերում մարզական ակտիվների բնականոն աշխատանքը պաշտպանության նախարարության հատուկ ուշադրության կենտրոնում են, առավել ևս՝ զորակոչի ամիսներին: Սպորտային անկյունների նյութատեխնիկական բազայի ապահովումը, մարզվող զինծառայողների կողմից սանիտարահիգիենիկ նորմերի պահպանությունն ու նրանց առողջության պահպանումը խիստ կարևոր հրամայականներ են, որոնք դրված են զորամասերի հրամանատարական կազմի առջև:
Արցախյան ազատամարտը, որ սկսվեց քսանյոթ տարի առաջ, շարունակվում է: 1994թ. կնքված հրադադարի պայմանագիրը կարծես կորցրել է իր նշանակությունը: Պայքարի այս փուլում թշնամին ընտրել է դիրքային պատերազմի մարտավարությունը: Վախենալով մեծ ու լայնածավալ պատերազմ վարելու և լիարժեք պարտություն կրելու հեռանկարից՝ Ադրբեջանի իշխանություններն իրենց զինվորականներին պարտադրում են փոքր ստորաբաժանումներով մեր մարտական հենակետերի վրա անակնկալ հարձակումներ գործել, որոնք, անկախ տխուր հետևանքից, ադրբեջանական քարոզչամեքենան ներկայացնում է որպես առաջնագծում գրանցված «մեծ հաջողություններ»:
Արդյունավետ կատարված գցող հնարքը հնարավորություն է տալիս կատարել վերջնական, հաղթական հնարք՝ հարված մահացու կետերին, գիտակցությունը մթագնեցնող կետերին, խեղդող հնարք, հոդերի վրա ներազդող հնարք:
Առավել արդյունավետ են այն հնարքները (գցումները), որոնք կատարվում են հակառակորդին հատակից բարձրացնելով: Որքան մեծ է գցումի (նետման) բարձրությունը (ամպլիտուդան), այնքան արդյունավետ է հնարքը:
Հետախույզի համար ավելի կարևոր են ագրեսիվ, նախահարձակ հնարքները` հիմնականում թիկունքից հարձակվելով:
Ժամապահին վնասազերծելու համար ճիշտ է թիկունքից անաղմուկ մոտենալը: Մեջքի կողմից գրկելով, կարելի է կատարել նետում դեպի ետ (սուպլեկս), գցելով գլխի վրա:
Ամերիկահայ կինոդերասանուհի, մոդել Քիմ Քարդաշյանը համաշխարհային ճանաչում ունեցող աստղերից է, նրա անունը համացանցում ամենաշատ որոնվողների առաջին տասնյակում է: Նրան սիրում են եւ ատում, քննարկում եւ քննադատում ու մի կուշտ էլ նրա մասին բամբասում: Բաց տեսարաններով նրա լուսանկարները պարբերաբար պայթեցնում են համացանցը, իսկ նրա եւ քույրերի մասնակցությամբ ռեալիթի շոուները մշտապես սկանդալ եւ իրարանցում են առաջացնում:
2014 թ. տարեվերջին Արմավիրի մարզում անցկացված «Ես քո արժանի փոխարինողն եմ, զինվո՛ր» թեմայով ստեղծագործական մրցույթում լավագույնն են ճանաչվել Արմավիր քաղաքի Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի, թիվ 4 ավագ դպրոցի, ինչպես նաև Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի, Լուկաշին համայնքի Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցների 9-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների և «Տիգրան Մեծ» ՌՄՀ վարժարանի 11-րդ և 12-րդ դասարանի մի քանի աշակերտների շարադրությունները:
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն 38-ամյա Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյան) փետրվարի 21-ին Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի 02 World մարզապալատում 17 000 հանդիսականի առաջ կայացած ռևանշ մենամարտում երկրորդ անգամ համոզիչ հաղթանակ տարավ նույն գոտու նախկին հավակնորդ, անգլիացի բռնցքամարտիկ Փոլ Սմիթի նկատմամբ: Երեք մրցավարներն էլ (116:112, 117:111, 117:111 հաշվով) հաղթանակը միաձայն շնորհեցին Արթուրին: Թեպետ խոստացված նոկաուտը չեղավ, բայց Արթուրը, բռնցքամարտի լեզվով ասած, լավ «ծեծեց» բրիտանացի բռնցքամարտիկին: