Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#01 (1070) 14.01.2015 – 21.01.2015

ԿՐՏՍԵՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԱԽԱՁԵՌՆՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՈՒՄ

2015թ. հիմնական անելիքը լինելու է բարեվարքության, ազգային ավանդույթների ամրապնդումը, կոռուպցիայի դեմ պայքարը, 21-րդ դարի բանակներին բնորոշ արդիականացված տարրերի ներդրումը եւ զինծառայողների իրավունքների պաշտպանությանն ուղղված մարդակենտրոն բանակի ստեղծումը՝ ԶՈՒ-երի մարտական պատրաստականության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների հիմք դարձնելով կրտսեր հրամանատարական կազմի ինքնուրույնության եւ նախաձեռնողակա-նության խթանումը։

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՌԴ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼԻ ՀԵՏ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Գյումրիում հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Արկադի Բախինի հետ: Վերջինս ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացրել է նախօրեին տեղի ունեցած հանցագործության բացահայտման ուղղությամբ ՌԴ պաշտպանության նախարարության հանձնաժողովի կատարած աշխատանքների ընթացքը: Մասնավորապես` բանակի գեներալ Ա. Բախինը պատրաստակամություն է հայտնել ձերբակալված շարքային Վալերի Պերմյակովի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում ՌԴ 102-րդ ռազմակայանում ընթացող ներքին ծառայողական քննություն իրականացնելիս շարունակելու համագործակցությունը ՀՀ իրավապահ մարմինների հետ:

ՓՈՔՐ ՈՒԺԵՐՈՎ ՄԵԾ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Կ. Դեմիրճյանի անվան համալիրում անցկացված Երևանի և Արմավիրի կայազորների զորամասերի ստորաբաժանումների հրամանատարական կազմի հետ խորհրդակցության ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը 2015թ.-ի ՀՀ զինված ուժերի ուսումնական տարվա գերակա խնդիրը համարեց Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության պահպանումը արտաքին ագրեսիայից, ինչպես նաև զորքերի մարտական պատրաստականության վիճակի պահպանումը, պաշտպանության ռազմավարության վերանայումը, մասնագիտական հմտությունների կատարելագործումն ու կարգապահության ամրապնդումը:

ԱՌԱՋՆԱԳԾԻ ԱՆՆԿՈՒՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ

Հակառակորդի չհիմնավորված ամբարտավանության շնորհիվ պաշտպանական շրջանի պահապանները հնարավորություն ստացան իրական մարտական գործողությունների միջոցով ստուգելու ուսման ընթացքում ձեռք բերած հմտությունները՝ մեկ անգամ ևս բոլորին ապացուցելով, որ տարածաշրջանում հայկական բանակը եղել ու մնում է ամենամարտունակը: Առաջնագծի պաշտպանության գործում՝ մանավանդ ամառային «կայծակնային» պատերազմի օրերին, իրենց քաջությամբ առանձնացան կապիտան Հայկ Խալաթյանի վաշտի զինծառայողները, որոնք իրենց հրամանատարի գլխավորությամբ ի չիք դարձրին ադրբեջանցիների բոլոր ծրագրերն ու մտահղացումները:

Մենք նայում էինք նրանց քաղաքի գիշերային կրակներին ու կարոտում Երեւանը: Ամանորի գիշերը կանգնած էինք աշխարհի ամենաբարձր մարտական հենակետում: Նույն ժամին, երբ ամբողջ հայ ժողովուրդը նշում էր Նոր տարին՝ խմելով նաև մեր կենացը, մենք՝ դիրքապահ զինվորներս, նայելով Խանլարի գիշերային կրակներին, փորձում էինք պատկերացնել մեր քաղաքն ու մեր օջախները:

ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ՀԵՏ

Ամանորի նախօրեին Երևանի Կենտրոն վարչական շրջանում տեղի ունեցավ զինվորների հանդիպումը հարազատների հետ: Կրտսեր սերժանտ Գարեգին Թամրազյանի հանդիպումը ծնողների՝ Զորիկի և Հերիքնազի հետ անչափ ջերմ էր` կարոտով լի: Ամանորի նախաշեմին հայրը` պահեստազորի փոխգնդապետ Զորիկ Թամրազյանը, իր սրտի խոսքն ասաց հայոց բանակի բոլոր զինվորներին, հատկապես Կենտրոնի տղաներին.

Զինվորական կարգի համաձայն` նախ ներկայանամ. ավագ լեյտենանտ Արամ Կարապետյան, ծառայում եմ որպես սակրավորային դասակի հրամանատար:
Ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել «Հայ զինվորին», որ երբեք չի մոռանում հայրենիքի պաշտպաններից և ոչ մեկին` մերօրյա հերոսից մինչև հերոս ազատամարտիկները: Ու հիմա, երբ Ամանորի օրերն են, կարծում եմ, տեղին է, որ մենք էլ` հայրենյաց զինվորներս, չմոռանանք ձեզ, շնորհավորենք գալիք Նոր տարվա կապակցությամբ՝ մաղթելով ժպիտներ, սեր, երջանկություն և Հայոց աշխարհին անսասան խաղաղություն: