Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#12 (1081) 2.04.2015 – 8.04.2015

ՄԵՐ ԲԱՆԱԿԸ

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿՆ ԱՅՍՕՐ Ի ՎԻՃԱԿԻ Է ԿԱՏԱՐԵԼՈՒ ԻՐ ԱՌՋԵՎ ԴՐՎԱԾ ԲՈԼՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ՝ ԱՐԺԱՆԻ ՀԱԿԱՀԱՐՎԱԾ ՀԱՍՑՆԵԼՈՎ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՑԱՆԿԱՑԱԾ ՈՏՆՁԳՈՒԹՅԱՆ:

ԹՈՒՐՔ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՆԱԼՈՒ ՄԻՏՈՒՄՆԵՐ Է ԴՐՍԵՎՈՐՈՒՄ

Նախորդ շաբաթ Թուրքիայի նախագահ Էրդողանը հանդես եկավ հակաիրանական կոշտ հայտարարությամբ, որով մեղադրեց ԻԻՀ իշխանություններին, որ վերջիններս բացահայտ միջամտում են Եմենում տեղի ունեցող գործընթացներին՝ տարածաշրջանում դրսևորելով գերիշխանական հավակնություններ: Էրդողանը նշեց նաև, որ ԻԻՀ հիշյալ «գործողություններն» անհանգստացնում են ոչ միայն Թուրքիային, այլև Սաուդյան Արաբիային և Պարսից ծոցի մյուս երկրներին:

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴ ԳԵՐԱՇՆՈՐՀ Տ. ՎՐԹԱՆԵՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԶԱՏԿԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ

Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի ավետիսով այսօր խնդությամբ է լցված մեր հոգին, քանզի «Այստեղ չէ, որովհետև հարություն առավ» հրեշտակաձայն ավետիսով փառավորում ենք Քրիստոսի Սուրբ Հարությունը, որով բացվեց փրկության ճանապարհը, և մխիթարություն սփռվեց մարդկային հոգիներում:

ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏՈՒՄ` ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ...

Մայորներ Վ. Ստեփանյանի և Հ. Փալանդուզյանի ուղեկցությամբ բարձրանում ենք մարտական հաջորդ հենակետ, որտեղ արդեն ժամկետային զինծառայողներն են:
-Ուսումնական նոր շրջանում ստորաբաժանումների հրամանատարները, շտաբի պետերը սպաների, կրտսեր հրամանատարական կազմի հետ արդեն քննարկել, պատրաստել են մարտական պատրաստության առաջիկա պլանները, նախատեսված թեմաները, ուսումնասիրել պարապմունքներ անցկացնող սպաների, ավագների աշխատանքային ուղեցույցները,- ճանապարհին զորամասի աշխատանքային մթնոլորտն է ներկայացնում զորամասի ԱՀՏԱ տեղակալ, մայոր Վ. Ստեփանյանը, ապա ավելացնում,- զինվորական դաստիարակությունը մշտապես զուգորդվում է մարտական պատրաստվածության դասերի հետ:

ՀՈՐ ՀԵՏՔԵՐՈՎ

Կապիտան Վալերի Մեհրաբյանը վաշտի հրամանատար է: Նա ծառայում է ՊԲ զորամասերից մեկում: Մարտական ծառայության մեդալակիր է, բազում զորավարժություններում լավագույն արդյունք արձանագրած զինվորական: Նա թերեւս առանձնանում է նաեւ մեկ այլ հատկանիշով. երբեւէ ինձ հանդիպած ամենաբարձրահասակ սպան է: Երբ այդ մասին ասում եմ՝ ժպտում է:

ՀԵՐՈՍԸ

Այգին ձգվում էր հեռու-հեռու, ծաղկած ծիրանենիները` սպիտակ «ամպոտ շորերով», հասնում էին հորիզոնի տեսանելի գծին: Թվում էր` ողջ աշխարհը ծաղկել ու շողշողում է արևի տակ: Քայլում էի, մոտենում, ուզում էի զգալ ծաղիկների արբեցնող, ծանոթ բույրը…
Ինչ-որ մեկը թոթվեց ուսս, հեռվից լսելի էր ինչ-որ խորթ «վեր կաց»:
Ծիրանենիները չքվեցին: Աչքերս բացեցի. գետնատնակում էի: Ներսում ծխախոտի ծխի, զինայուղի և տղամարդկային մարմինների հոտ էր` տղամարդու հոտ…
Դրսում մութ էր: Ուսս Հերոսն էր թոթվում:

ՁԵՌՆԱՄԱՐՏ. ԶԵՆՔ, ՈՐ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է

Այս նպատակով հետախույզները հիմնականում օգտագործում են սվինը, սակրավորային բահը, կացինը: Թեև ցանկացած սուր գործիք ճիշտ նետելու դեպքում կարող է կատարել զենքի դեր:
Նետման լավագույն տարածությունը կազմում է 5-8 մետր: Ավելի երկար տարածություն նետելու դեպքում պակասում է հարվածի ուժը, արագությունը և դիպուկությունը: Զենքի նետման հետագիծը պետք է լինի հնարավորինս փոքր կորագծով:
Դաշույն նետելու ժամանակ անհրաժեշտ է բռնել շեղբից, բայց այնպես, որ կտրող մասը լինի դեպի դուրս, որպեսզի ձեռքի ափը չվնասվի: Կարելի է նետել նաև բռնակից բռնելով, բայց ավելի հարմար է շեղբից և այնպես, որ ցուցամատն ու բթամատը գտնվեն ծանրության կենտրոնում: