Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#12 (1081) 2.04.2015 – 8.04.2015

Ասել են, թե պատմության մեջ յուրաքանչյուր սերնդի բաժին է ընկնում իր ճակատագիրը: Համաձայնել, որ դա էր վիճակված 1915թ.-ի սերնդին, սխալ կլինի…
Պարզապես թուրքը յաթաղանը ձեռքը վերցրեց ու մաքրեց, սրբեց, ավերեց ու թալանեց ճանապարհին հանդիպած ամեն ինչ: Ասես սատանան առաջնորդում էր «գայլերին» ու ստիպում խժռել քրիստոնյա ժողովրդին:

«ՀՈՇՈՏՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿԱՄ «ՀՈԳԻՆԵՐԻ ԱՃՈՒՐԴ»

Հայոց ցեղասպանության մասին նկարահանված թերևս առաջին ֆիլմը «Հոգիների աճուրդն» է, որն առաջին անգամ էկրան է բարձրացել 1919թ. փետրվարի 16-ին, Նյու Յորքի «Պլազա» հյուրանոցում:
Ֆիլմը նկարահանվել է Հայոց ցեղասպանության ականատես Արշալույս Մարդիգանյանի «Հոշոտված Հայաստան» փաստագրական հուշագրության հիման վրա: Արշալույս (հետագայում` Ավրորա) Մարդիգանյանը ցեղասպանություն վերապրած-ականատես բազմաթիվ հայ աղջիկներից մեկն է, որը ծնվել է 1901թ. հունվարի 12-ին, Արևմտյան Հայաստանի Խարբերդի վիլայեթի Չմշկածագ գյուղում: Արշալույսը Մարդիգանյանների բազմանդամ ընտանիքի երրորդ զավակն էր:

ԲՅՈՒՐԱՎՈՐ ՈՒ ԱՆՇԻՐԻՄ ՆԱՀԱՏԱԿԱՑ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Զարկ, երբ հալածում են քեզ,
զարկ, երբ փակում են քո փառավոր ընթացքը,
զարկ շարունակ… և այն ժամանակ,
հավատա, արյունարբու թշնամիդ
անգամ ծունկ կը չոքե և կը կոչի
«Յարգանք քեզ»: