#13 (1082) 9.04.2015 – 15.04.2015
Ապրիլի 7-ին կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում տրամադրությունը կրկնակի տոնական էր, քանի որ հոսպիտալի հիմնանորոգված 4-րդ մասնաշենքի բացումը, որին այնքան երկար սպասել էին հոսպիտալի բուժանձնակազմն ու ղեկավարությունը, համընկել էր Մայրության և գեղեցկության տոնի հետ: Նոր մասնաշենքի բացման արարողությանը ներկա էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրամովը, ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Բարև մամ ջան, քեզ գրում է քո զինվոր որդին: Գիտեմ, որ թեև առօրյա հոգսերով ես տարված, բայց ամեն վայրկյան մտածում ես իմ մասին: Մտածում ես` քաղցած չե՞մ արդյոք, հո չե՞մ մրսում, հո շատ չե՞մ չարչարվում: Չէ՛, մամ ջան, ես շատ լավ եմ, քաղցած չեմ մնում ու տաք եմ հագնվում, իսկ հայրենիքին ծառայելը ոչ թե չարչարանք է, այլ հպարտություն: Հպարտություն՝ ոչ միայն իմ, այլև ձեզ համար (նկատի ունեմ քեզ ու պապային): Դժվարությունները բանակում շատ են, բայց դրանք հեշտությամբ հաղթահարվում են, երբ մտածում ես տան ու քեզ սպասողների մասին:
Հուլիս-օգոստոսյան լարվածությունից հետո ադրբեջանական զինուժը կրկին աշխուժացել է: ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն` հակառակորդը, դիվերսիոն գործողություններից, տարբեր հրաձգային զենքերից, 60 և 82 մմ տրամաչափի ականանետներից զատ, հրադադարի ռեժիմի հաստատումից հետո առաջին անգամ կիրառել է առավել մեծ` 120 մմ տրամաչափի ականանետներ: Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը հայտարարում է` «Մենք այնքան զենք ու տեխնիկա ունենք, որ մեր հարվածից հետո հայերը հարյուրավոր տարիներ դեռ ուշքի չեն գա», հետո էլ ոգեւորված հոխորտում է, թե «առաջին իսկ հարվածով կոչնչացնի թշնամու 70 տոկոսը»:
Մեր զինվոր ընկերը` Դավիթ Մնացականյանը, նշում է իր 21-ամյակը: Դավիթը սովորել է Դիլիջանի արվեստի պետական քոլեջում, փողային և ժողգործիքների բաժնում: Ծառայում է զորամասի նվագախմբում: Հաճախ է նվագում մեզ համար, ոգեւորում մեզ ազգային երգի հնչյուններով: Ծառայությունը թեթեւանում է, անհոգ ես դառնում, երբ Դավիթի նման բարի, լուսավոր, ընկերասեր, կարգապահ, օրինակելի, հոգատար մարդ կա կողքիդ: Հենց իր այս որակների համար է նա պարգեւատրվել «Բանակի գերազանցիկ» և «Քաջարի մարտիկ» կրծքանշաններով:
ԼՂՀ ՊԲ փոխգնդապետ Գ. Մանգասարյանի հրամանատարությամբ գործող զորամասի պատասխանատվության գոտում մարտի 17-ին դիվերսիոն-հետախուզական ներթափանցման լիակատար ձախողումից հետո ադրբեջանական կողմը, չհամակերպվելով էլիտարի համարում ունեցող հատուկ նշանակության ստորաբաժանման պարտության մտքի հետ, մարտի 19-ին նույն զորամասի տեղամասում ձեռնարկեց հերթական դիվերսիոն գործողությունը:
Ռադիոէլեկտրոնային պայքարը իր կարողություններով դարձել է մարտական օպերացիայի տեսակ, պատերազմի վարման ձև: Այսօր չկա մի զինատեսակ, զորատեսակ, որ իր կազմում էլեկտրոնային բաղադրիչ չունենա: Նույնիսկ աշխարհի շատ բանակներում կիրառվող օպտիկական նշանոցով ինքնաձիգների դեմ հնարավոր է պայքարել հեռվից: Չէ՞ որ օպտիկան ռադիոալիքի տիրույթ է: Ստացվում է, որ հասարակ ինքնաձիգից մինչև հրթիռներ, տիեզերական արբանյակներ բոլորն իրենց կազմում ունեն էլեկտրոնիկա: Այսինքն՝ ինչքան էլ գերժամանակակից լինի տվյալ զինատեսակը, եթե մենք շարքից դուրս բերենք կամ վերահսկողության տակ պահենք էլեկտրոնիկան, այն վերածվում է «մետաղի ջարդոնի»: Ի վերջո, սպառազինության արդիականացված տարբերակները իրենց նախորդներից այնքան էլ չեն տարբերվում:
1917թ. աշնանը ռուսական զորքերը վերջնականապես հեռացան Վանից: Հայկական փոքրաթիվ ինքնապաշտպանական ջոկատները փորձում էին կազմակերպել կիսաքանդ Վանում մնացած հայ բնակչության պաշտպանությունը: Ստեղծվում է Վանի հայկական ժամանակավոր կառավարություն՝ նահանգապետ Կոստի Համբարձումյանի ղեկավարությամբ, իսկ Վան քաղաքի պարետն էր Հովհաննես Թումանյանի որդին՝ Արտավազդը: (Կոստին եւ Արտավազդը զոհվում են 1918թ. ապրիլին, Վանից հայ բնակչության նահանջի ժամանակ): 1918թ. փետրվար ամսին Վան էր այցելել «National Geographic» ամսագրից գործուղված Մեյնարդ Օուեն Ուիլյամսը եւ իր հոդվածում նկարագրել Վանում տիրող այդ օրերի իրավիճակը: Հոդվածը՝ ներկայացվող լուսանկարներով, լույս է տեսնում արդեն 1919թ. օգոստոսի համարում: