Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#13 (1082) 9.04.2015 – 15.04.2015

ՀԱՅՐԻԿԸ

Ժողովուրդ հայոց, անշուշտ լավ հասկցաք, թե զենքն ինչ կրնար գործել և կգործե: Ուրեմն, սիրելի և օրհնյալ հայաստանցիներ, գավառացիներ, երբ հայրենիք վերադառնալու լինիք, ձեր բարեկամաց և ազգականաց իբրև պարգև մեկ-մեկ զենք տարեք, զենք առեք և դարձյալ զենք…

ՀԱՅ ՇԼԻՄԱՆԸ` ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

1918 թվականն էր, թուրքը մտել էր Կարսի մարզի Բագարան գյուղ, սրի ու կոտորածի, կրակի ու թալանի մատնել հինավուրց ավանն ու նրա բնակիչներին. մարդասպանի ձեռքը հասել էր նաև երկրագործ Հովակիմ Մնեյանի օջախին…
…12-ամյա հայ մանչուկը` Մարութը, ականատեսն է դառնում իր ընտանիքի սպանդի: Հետագայում անվանի հնագետ Հարություն Հովակիմի Մնացականյանը կխոստովանի. «Փրկվել եմ պատահաբար…»: Անասելի ցավն ու տառապանքը զսպելով` որբացած հայ մանչուկը իր մեջ ուժ և կամք գտավ` ինքն իրեն ապրեցնելու:

Մեղրիի Նռնաձոր գյուղում (Նյուվադի) Վոլոդյա Նիկողոսյանը եւ կինը` Թագուհին, ստեղծել էին ծնողազուրկ երեխաների «Վահան» մանկապատանեկան երիտասարդական կենտրոն, որտեղ պահում էին 12 երկկողմանի ծնողազուրկ երեխաների: Նրանցից երեքը` Կարապետյան Տամելան, Գառնիկն ու Անուշը Մարտակերտից էին, որտեղ պատերազմի օրերին կորցրել էին իրենց մորը, իսկ հայրը մեկնել էր անհայտ ուղղությամբ: Գառնիկը Նռնաձորի առաջին տղան էր, որ մեկնեց զինծառայության հայոց բանակում: Վոլոդյան ու Թագուհին, ամբողջ գյուղը պատվով ու փառքով, քեֆ-ուրախությունով Գառնիկին ճանապարհեցին բանակ: Նրանց հետ էին նաեւ Ամիրխանովա քույրերը` Իլոնան, Արեգան ու Նելլին, որոնք էլ Բաքվի փախստականներից էին

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ «ՀԱՂԹԱՆԱԿԻ ԷՍՏԱՖԵՏԻՆ»

Ապրիլի 2-ից 7-ը Հայաստանի պետական սահմանի երկայնքով անցկացվել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված «Հաղթանակի էստաֆետը»: Այն մեկնարկել է փետրվարի 2-ին՝ բելառուսական Գրոդնո քաղաքի Մեծ հայրենական պատերազմի առաջին օրերին զոհված սահմանապահների հուշահամալիրից: Հայաստանը մասնակցում է «Հաղթանակի էստաֆետին» արդեն երրորդ անգամ:

ՏԱՆԿԻՍՏԻ ԱՆԱՎԱՐՏ ԿՌԻՎԸ

Պատերազմով անցած մարդիկ տարբեր են լինում. մեկը սիրում է ասել-խոսել, արտահայտվել, մյուսը լռակյաց է ու ինքնամփոփ, մյուսը չի կարողանում զսպել հոգու դառնությունն ու ցավը… Սեդրակ Հովսեփյանից իր մասին նույնիսկ աքցանով որևէ բառ չես կարող դուրս քաշել ու հենց որևէ հարց ես տալիս, անմիջապես վրա է բերում. «Արի փառք տանք մեր բոլոր զոհված տղաներին…»: Թվում է` ծրագրածս զրույցը չի կայանալու… Անակնկալ բախտս բերում է. մեզ է միանում Գեղամ Մուրադյանը` Շահումյանի շրջանի Բուզլուխ գյուղի գյուղխորհրդի վերջին նախագահը, որը նաև շրջանի հյուսիսային մասի պաշտպանության պատասխանատուն է եղել: Հենց նա էլ ներկայացնում է Սեդրակին:

ՁԵՌՆԱՄԱՐՏ. ԶԵՆՔ, ՈՐ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է

Սառը զենքով հարձակվող հակառակորդից պաշտպանության ժամանակ խորհուրդ չի տրվում հարվածը դիմավորել անշարժ վիճակում: Անհրաժեշտ է դուրս գալ հարվածի ուղղությունից կամ կենտրոնացման կետից: Դեպի ետ խուսափումը ժամանակավորապես փրկում է հարձակումից, բայց հակառակորդին տալիս է հարձակումը ավելի ակտիվ շարունակելու հնարավորություն: Բացի այդ, դեպի ետ խուսափելիս չի բացառվում անսպասելի խոչընդոտների հանդիպելը:
Լավագույն պաշտպանությունը հարձակումն է: Ավելի արդյունավետ են կանխող գործողությունները: Կախված իրավիճակից՝ կարելի է կատարել դեպի առաջ, առաջ-կողք, կողք խուսափումներ:

ՏԻԿՆԱՅՔ ՓԱՓԿԱՍՈՒՆ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՀՐՋ

Մայրության, գեղեցկության միամսյակի օրերին գործուղվել էինք գնդապետ Ա.Սմբատյանի հրամանատարությամբ գործող սահմանամերձ զորամասում: Այստեղ իրենց ծառայությունն անցկացնող գեղեցիկ սեռի ներկայացուցիչները միշտ էլ աչքի են ընկել իրենց նվիրվածությամբ, կարգապահությամբ, և նրանց ծառայությունը միշտ բարձր գնահատանքի է արժանացել: Ինչպես միշտ այս անգամ էլ զորամասում կազմակերպվեց մայրության, գեղեցկության տոնին նվիրված միջոցառում, և զորամասի հրամանատարությունը ջերմորեն շնորհավորեց գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին: Հայոց սահմաններին ապրող հայուհիները մշտապես պայքարի մեջ են, և միշտ ուզում ես նրանց ասել. «Ձեզ երջանկություն, համբերություն, առողջություն, հա՛յ մայրեր, ձեր ձեռքի ափերում գրված հայոց ճակատագիրը ձեր շոյանքի, քնքշանքի ու նաև մայրական ապտակի հետ փոխանցվում է ձեր զինվոր որդիներին, որոնք դար ու հազարամյակներ այդ սիրով պահում-պաշտպանում են հող հայրենին»: