#19 (1088) 21.05.2015 – 27.05.2015
Մայիսի 17-ին ազգային բանակի հակաօդային պաշտպանության զորքերը նշեցին կազմավորման 23-ամյակը: Այսօր վստահաբար կարելի է փաստել, որ զորատեսակի տեխնիկական, սպառազինության ապահովվածության և ստորաբաժանումների մարտունակության շնորհիվ մեր երկրի օդային սահմանները լիովին պաշտպանված են:
Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղըզստանի, Ղազախստանի զինված ուժերի ռազմատեղագրական ծառայությունների պետերը մայիսի 19-ից 20-ը Երեւանում էին: Նրանք մասնակցեցին ԱՊՀ պետությունների ռազմատեղագրական ծառայությունների կոմիտեի նիստին, ամփոփեցին անցած տարվա համատեղ գործունեության արդյունքները եւ նախանշեցին հետագա անելիքները:
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից վերահսկվող Իրաքի Շանգալ նահանգում շարունակվում է եզդի բնակչության ցեղասպանությունը:
Ապրիլի վերջերին Քերքուկ քաղաքի մոտերքում ԻՊ-ի հրեշներից փախել էին 215 գերի եզդիներ, հիմնականում ծերեր, հիվանդներ, նույնիսկ հաշմանդամներ: Ի պատասխան դրան՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ղեկավարները վճռել են առանձնացնել ստրկության ճամբարում գտնվող եզդիներին և մահապատժի ենթարկել:
Մայիսի 19-ը Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակման օրն է: Ամբողջ աշխարհում հունական համայնքի ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցում 1916-23 թթ.-ին Օսմանյան կայսրության և քեմալական Թուրքիայի կազմակերպած հույների կոտորածների զոհերի հիշատակին:
Ըստ տարբեր աղբյուրների՝ ցեղասպանության զոհ են դարձել մինչև 1.200.000 հույներ: Սա արձանագրվել է պատմության մեջ իբրև քսաներորդ դարի երկրորդ եղեռն։
«Մենք բազում օրինակներ գիտենք, երբ մի շարք երկրներում կարեւոր էթնիկ փոքրամասնությունների՝ մայրենի լեզվի օգտագործման իրավունքը անտեսվում կամ սահմանափակվում է, երբ վարվում է լեզվական եւ մշակութային ձուլման կոշտ ու ագրեսիվ քաղաքականություն: Նման քաղաքականությունը, ի վերջո, բաժանում է հասարակությունը լիարժեք եւ ոչ լիարժեք մարդկանց, իսկ երբեմն էլ հանգեցնում ողբերգական ներքին հակամարտությունների»:
Բանակում հանցագործություն ծնող պատճառները շատ ավելի խոր արմատներ ունեն: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բազմիցս խոսել է այդ մասին: Զինվորական իրավապահների ու հրամանատարության կանխարգելիչ աշխատանքների բովանդակությունը կապված է այն գործողությունների հետ, որոնք կիրականացվեն բանակում, կնվազեցնեն հանցանքների հաճախականությունը և կդառնան զսպիչ գործոն: Խոսքը վերաբերում է դաստիարակչական աշխատանքներին, օրվա կարգացուցակի անշեղ կատարմանը, իրավագիտակցության բարձրացմանը, հսկողությանը: Պետք է կատարելագործվեն պատասխանատվության մեխանիզմները: Ասենք՝ զինվորը որևէ հանցանք է կատարել. պետք է հստակեցվի՝ ովքեր էին իրավասու, ովքեր կարող էին կանխել հանցանքը, ում սխալի պատճառով հանցանքը չի կանխվել: Բարեփոխիչ գործընթացներն սկսված են, կարծում եմ՝ արդյունքը չի ուշանա:
Մայիսի 12-ին ՄԷՍԻ համալսարանի երևանյան մասնաճյուղի ուսանողներն այցելեցին Երևանի զորամասերից մեկը. սա համալսարանականների երրորդ այցն էր զինված ուժեր: Ուսանողներին ջերմ և սիրով դիմավորեց զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ փոխգնդապետ Ա.Դանիելյանը: Նա հանգամանալի ներկայացրեց զինված ուժերում իրենց զորքերի դերն ու նշանակությունը, ներկայացրեց զորամասի առօրյան, պատասխանեց ուսանողներին հուզող հարցերի: Զորամասի հրամանատար գնդապետ Ա. Կոտոյանի կարգադրությամբ ուսանողներին ներկայացվեցին մի շարք զինատեսակներ, բացատրվեց դրանց օգտագործման ձևերը, ցույց տրվեցին տարբեր նպատակներով նախատեսված զինվորական համազգեստներ: