#22 (1091) 11.06.2015 – 17.06.2015
Թուրք բնակչության զինված ելույթները խաղաղեցնելու նպատակով Երևանի Ազգային խորհրդի նախաձեռնությամբ գումարվում է հայերի և թուրքերի ներկայացուցիչների ժողով, որի մասնակիցները, քննարկելով նահանգում ստեղծված ծանր կացությունը, կայացնում են մի շարք որոշումներ, որոնցից առավել կարևորներն էին` «քաղաքը հայտարարել պատերազմական դրության մեջ, կազմել ռազմա-հեղափոխական դատարան, բանալ ճանապարհները` ապահովելու համար զորամասերի մեկնումը ռազմաճակատ…»:
Ոչ մի գաղտնիք չկա: Հայի ֆենոմենը, ազգի կենսունակության բանաձեւը վերծանելու համար պիտի առաջին հերթին պեղել-հասկանալ, տեսնել-ընկալել հայկականություն կոչվող երեւույթը՝ իր բազմաշերտ դրսեւորումներով եւ ամենակարեւորը՝ ինքնապահպանման արարչատուր առաքելությամբ։
Ըստ երևույթին՝ սա ոչ այնքան իսլամիստների պարտությունն է, որքան նախագահ Էրդողանինը, քանի որ նա ամեն կերպ ջանում էր կառավարման խորհրդարանական համակարգից անցում կատարել նախագահական համակարգի: Սա նաեւ կուսակցության պարտությունն է, որովհետեւ առաջին անգամ զրկվեցին միանձնյա կառավարություն ձեւավորելու հնարավորությունից: Պատճառները բազմազան են. նախ՝ այն, որ նրանք աջակցում են Իրաքում եւ Սիրիայում գործող ջիհադական ահաբեկիչներին, այն դեպքում, երբ ՆԱՏՕ-ի դաշնակիցները, ինչպես եւ ԱՄՆ-ը, պայքարում են ջիհադականների դեմ:
1915 թ. ապրիլի 24-ին 250 հայ մտավորականներ ձերբակալվում և տեղահանվում են Չանքըրը և Այաշ: Ապրիլի 28-ին ձերբակալությունները դադարեցնելու համար Զոհրապը գրավոր դիմում է Թալեաթ փաշային: Կարող էր փախչել և կյանքը փրկել, սակայն մինչև վերջին պահը հույս ուներ, որ կարող է ինչ-որ բան անել:
«Լինում է, չի լինում, մի փոքրաթիվ և հին ժողովուրդ է լինում, որ ապրում էր Վանա ծովից մինչև Միջերկրական, Բաղդադից մինչև Բյուզանդիա: Լինում է այդ հին ժողովուրդը հողագործ, աղքատ, արհեստավոր, մտավորական, վաճառական, կալվածատեր, բանկիր, պետական բարձր պաշտոնատար, փողոցների կեղտը հավաքող, ծառա, ճորտ և այլն: Այդ ժողովրդին սիրաբորբոք սիրում են իր հարուստ ցեղակիցները նրա սահմաններից դուրս, սիրաբորբոք սիրում են նրանց և Արևմտյան պետությունների մինիստրները, որովհետև այդ ժողովուրդն ուներ սև ու սիրուն աչքեր և տարածում էր կուլտուրա ողջ խավար Արևելքում:
Հակոբ և Մարիամ Ունճյանները եղեռնից առաջ ընտանիք են կազմում, ունենում երկու որդի` Հովհաննես և Պետրոս անուններով: 1915 թվականից առաջ տեղի ունեցած զորահավաքի ժամանակ Հակոբը` տան հայրը, զինվորագրվում է թուրքական բանակին, իսկ Մարիամը իր երկու որդիների, մոր և երեք քույրերի հետ 1915 թվականին հեռանում է Ուրֆայից և մյուս հայ տարագիրների հետ քշվում դեպի Սիրիայի անապատները:
Մայիսի 9-ին հայ զինծառայողները մասնակցեցին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին: 72 սպա ու զինվոր անցան Մոսկվայի Կարմիր հրապարակով՝ ամբողջ աշխարհին հիշեցնելով Մեծ հաղթանակի գործում հայ ժողովրդի ունեցած դերակատարման մասին, նաև ներկայացնելով ներկայիս հայկական պետության զինված ուժերի պատրաստվածության մակարդակը: Ներկայացնում ենք զորահանդեսի մասնակիցներից մի քանիսի տպավորությունները այդ հիշարժան օրվա և դրան նախորդած նախապատրաստական ծանր շրջանի մասին: