Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#22 (1091) 11.06.2015 – 17.06.2015

ՓԱ՜ՌՔ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱ ԱՍՊԵՏԻՆ

Հայրենական մեծ պատերազմի վետերան հարյուրամյա Գուրգեն Ճուղուրյանը Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի 70-ամյակին նվիրված շքերթի պատվավոր հյուրերից մեկն էր: Գուրգեն պապի շքանշանների կողքին ավելացել էր հոբելյանական կրծքանշանը:

ՉԱՎԱՐՏՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄ

Արեւհատ Պետրոսյանը Մեծ հայրենականից շատ բան չի հիշում` փոքրիկ աղջնակ էր, երբ պատերազմն ավարտվեց, բայց լավ է հիշում, թե ինչպես էին ռազմաճակատից վերադառնում իր ընկերուհիների հայրերը, ու ինքն էլ` աչքը իրենց տան ճանապարհին, իր հայրիկի վերադարձին էր սպասում:

ԹԻԿՈՒՆՔԻ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆԸ

Հայ օգնության միության Դավիթաշենի «Էդիկ Մելքումյան» մասնաճյուղի ծրագրերում առաջնային տեղ են զբաղեցնում հայրենասիրական շեշտադրությամբ միջոցառումները: Այստեղ պարբերաբար կազմակերպվում են ազատամարտիկների մեծարման երեկոներ, զոհված ազատամարտիկներին նվիրված հուշ-ցերեկույթներ, ուխտագնացություններ Արցախ աշխարհ, այցելություններ զորամասեր…

ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԻՆՎՈՐ ԵՄ

Զինակոչիկ եմ ես՝ տասնութս բոլորած,
Բանակ եմ գնում՝ պաշտպան հայրենյաց,
Ուզում եմ դառնալ կոփված մի զինվոր,
Սահմանը հսկել՝
Արծվի աչքերով, առյուծի սրտով:
Պաշտպան կկանգնեմ իմ հայրենիքին,
Իմ հողուջրին, իմ սուրբ օրրանին:

ԹՇՆԱՄԻՆ ԷԼ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՉԷ...

Սամվել Արշավիրի Մելքումյանի կենսագրությունը նման է շատ շատերի կենսագրությանը: Ծնվել է 1962թ. հունվարի 14-ին, Բերդ քաղաքում: Ավարտել է Բերդի թիվ 2 դպրոցը, զբաղվել սպորտով: Ծառայել է ԽՍՀՄ բանակում, զորացրվել է և աշխատել տեղի գործարանում՝ որպես բանվոր և դարձել ընտանիքի միակ թևն ու թիկունքը: Հետո ամուսնացել է, ծնվել է դուստրը, որին կոչել է մոր անունով` Հասմիկ: