#23 (1092) 18.06.2015 – 24.06.2015
…Ա՛ստ՝ Վեհարանի հին պատերի մեջ,
Սրբապղծորեն թուրք երգ է մխում…
Ա՛ստ՝ հայոց հոտի այս սուրբ փարախում,
Հովվապետն ինքը ականջ է կախում
Ինչ-որ մի մանկան անօրեն երգի…
Խորհրդային տարիներին, երբ դեռ դպրոցական համազգեստ էի կրում, սիրում էի երեկոները նստել մեր տան առմուտքին ու երազել։ Անփորձ երևակայությանս տեսադարանում հսկայական էկրանի վրա մեկը մյուսի ետևից իրար էին հաջորդում անանուն-այլազան պատկերներ, տարաբնույթ կերպարանքներ, որոնք շատ ավելի գալիքին էին պատկանում, քան թե ներկային. այն ժամանակ ես դեռ անցյալ չունեի։ Մեկ էլ, չգիտես որտեղից, իմ պատանեկան ցնորքներում հայտնվում էր «Վերջին նորությունների» հաղորդավարուհու սիրունիկ գլուխը և սկսում էր դամբանականի ոճով ներկայացնել աշխարհի անց ու դարձը։
Ինժեներական զորամասի ուսումնական գումարտակում հունիսի 8-ից 13-ը անցկացվեցին ձմեռային ուսումնական փուլի ամփոփիչ քննությունները: Ապագա սակրավորները քննություններից հետո համալրելու են ԶՈՒ ինժեներասակրավորային ստորաբաժանումները: Գնդապետ Ա. Ղազարյանի հրամանատարությամբ գործող զորամասում մենք էլ հետևեցինք քննություններին:
Հայրենիքն սկսվում է սահմանից, …մեր տունն էլ է սկսվում սահմանից, ու եթե այս ամենին սկսենք վերաբերվել քաղաքացուն հատուկ պատասխանատվությամբ, ամեն ինչ իր տեղը կընկնի:
Յուրաքանչյուր նորաստեղծ հայկական ընտանիք երազում է տղա երեխա ունենալ, որ շեն մնա պապական օջախը, այսինքն՝ նաեւ հայրենի տունը` հայրենիքը… Այդպես եղել է դարեր շարունակ, այդպես էր երեկ, այդպես է այսօր… Վկան՝ երեկվա մեր հաղթանակը, սահմանը պահող այսօրվա քաջերը` բոլորն էլ իրենց օջախի ճրագը… Միաժամանակ ցավով պետք է արձանագրեմ, որ ոչ բոլոր ծնողներն ու մայրերն են այսօր հայրենիքի զինվոր մեծացնում ու դաստիարակում:
Զավա՛կս, Գեւո՛րգ, քսան օրից էլ քիչ է մնացել ծառայությանդ ավարտին: Դու մեծ պատասխանատվությամբ պաշտպանեցիր հայրենիքդ: Ծառայեցիր մեր սահմանի ամենավտանգավոր ու բարդ հատվածում, պարտաճանաչությամբ, սիրով, նվիրումով եւ ամենայն լրջությամբ կատարեցիր դիրքի ավագի քո պարտականությունները: Այս երկու տարիների ընթացքում չտրտնջացիր, չդժգոհեցիր, չգանգատվեցիր: Օրինակելի եւ կարգապահ զինվոր եղար:
Ապագա զինվորի հոգեկերտվածքում մեծ դեր ունի դպրոցը, որը ոչ միայն գիտելիքի ձեռքբերման, այլև անհատի աշխարհընկալման ձևավորման կարևոր դարբնոց է: Դպրոցական նստարանի առջև նստած աշակերտը վաղվա զինվորն է, որը կանգնելու է խրամատում ու անհրաժեշտության դեպքում մարտնչելու է թշնամու դեմ:
Երեւանի Նվեր Սաֆարյանի անվան թիվ 164 հիմնական դպրոցում ենք, դպրոց, որտեղ առանձնակի կարեւորություն է տրվում ռազմահայրենասիրական դաստիարակությանը: Կրթօջախում արվում է հնարավորը, որ աշակերտները դաստիարակվեն ազգային գաղափարներով, ճանաչեն ազգի մեծերին, իմանան իրենց պատմությունը, ազգային արժեքները, որպեսզի դպրոցականի մեջ սերմանվի քաղաքացիական գիտակցություն, հայրենիքի հանդեպ պարտքի եւ պատասխանատվության զգացում: