#26 (1095) 9.07.2015 – 15.07.2015
Նիկոլ Միքայելի Միքայելյանը, նույն ինքը՝ Վանա Իշխանը, հայ ժողովրդի սիրված հերոսներից է: Ծնվել է 1882թ., Ղարաբաղի Քռասնի գյուղում: Իշխանը սկզբնական կրթությունն ստացել է Շուշիի թեմական դպրոցում: Նրա ուսումնառության տարիները համընկել են թուրքական բռնապետության դեմ ուղղված հայ ազատագրական զինված պայքարի վերելքի, հայրենասիրական գաղափարների բուռն խմորումների ժամանակաշրջանի հետ: Թեմականում սովորելու տարիներին մի խումբ առաջադեմ աշակերտների` Մենակի (Եգոր Առուստամյան), Թորգոմի (Թուման Թումանյան), Արամ Մանուկյանի (Սարգիս Հովհաննիսյան), Իսաջանի հետ հրատարակել է հայրենասիրական-հեղափոխական գաղափարներ քարոզող «Կոկոն» ձեռագիր թերթիկը:
Անկեղծ ասած՝ կարդալով Լյուդվիգ Կարապետյանի «Դասեր ողջ կյանքի համար» գիրքը` ես ցանկացա իմ մտքերն ու խոհերը կիսել հայոց բանակ զորակոչված մեր բոլոր զինվորների հետ, որոնց կրթության, ինքնահաստատման ճանապարհին, հավատացած եմ, նաև ուղեցույց են հանդիսանում այսպիսի գրքերը, և նաև հենց այսպիսի գրքերի «դասերն» են, որ կրթում, դաստիարակում են` Զինվորներ ամբողջ կյանքի համար:
Լուրը կայծակի արագությամբ տարածվեց Ջերմուկում. քսանը նոր լրացած երիտասարդ զինվորը ջոկատի տղաների հետ հակառակորդի դիրքերը գրավելիս հերոսաբար զոհվել էր։ Քսանմեկերորդ զոհը քաղաքի կամավորների ջոկատից՝ Արցախյան ազատամարտի մի քանի տասնյակ մասնակիցներից։
– Իսկ ես քեզ… խնայեցի՜,– անորոշ զղջացել էր վարձկանուհին։
– Դեռ պարզվում է՝ իմ բարերա՞րն ես, պահապան հրեշտա՞կը,– ծաղրել էր Գեներալը։
– Ինչպես կուզես, միայն թե ինքս էլ չգիտեմ՝ ով եմ ես. գուցե իսկապես էլ՝ թշնամի՞, և պետք էր «սպանել քեզ ու գլխագի՞ն պահանջել». հը՛, ի՞նչ կասես, Սո՛-լո՛-մո՛ն,– վանկարկել էր այլալեզու առոգանությամբ՝ է՛լ ավելի խռովելով նրա հոգին։– Տեսնո՞ւմ ես, նույնիսկ անունդ գիտեմ, ուրեմն ինչ-որ բան արժես,– խորիմաստ մի ժպիտ էր խաղացրել շուրթերին։
– Ձա՛յնդ՝ ասացի…
– Խնդրում եմ, ասա՛, հիշո՞ւմ ես…
«Пост» տերմինի հայերեն համարժեքը ՊԱՀԱԿԱԿԵՏՆ է: Պահակակետը ժամապահի պահպանությանը և պաշտպանությանը հանձնված օբյեկտ է, որևէ տեղամաս, մարտական տեխնիկայի և ռազմական այլ արժեքների պահպանության տարածք: Պահակակետը լինում է ներքին և արտաքին: Ներքին պահակակետերը սարքավորվում են որևէ շինության ներսում, մեծ մասամբ զորամասերի շտաբներում` մարտական դրոշի, ինչպես նաև հատուկ (գաղտնի) սենյակների պահպանության համար:
Հերոսների մասին ընդունված է ասել, որ նրանք աշխարհ են գալիս, երբ ամենից առավել նրանց կարիքը կա, նրանք հայտնվում են ժողովրդի համար վճռորոշ եւ ճակատագրական պահին, նրանք Աստծո ընտրյալներն են: Իսկ հետո՞, ի՞նչ է լինում հետո… Ահա՛ ամենակարեւորը: Հերոսներն անմահ են, այո՛, բայց տարբեր են լինում նաեւ նրանց հետմահու ճակատագրերը` անկախ նրանց սխրանքի մեծությունից. մեկի անունը չի իջնում մարդկանց շուրթերից, մյուսի հիշատակը կամաց-կամաց խամրում է… Եվ ո՞վ կարող էր մտածել, որ Արցախյան ազատամարտի ամենապայծառ անուններից մեկը` Դավիթ Սարապյանը, վերջիններից կարող էր լինել…