#28 (1097) 23.07.2015 – 29.07.2015
Նորակոչիկների հետ աշխատանքը զինված ուժերի կենսագործունեության կարեւորագույն գործընթացներից է, առավել եւս՝ ուսումնական զորամասերում: Այս օրերին, երբ ընթանում է զորակոչը, եւ դեռ չի մեկնարկել նոր ուսումնական փուլը, ուսումնական զորամասերի անձնակազմի ուշադրությունը կենտրոնացած է հենց այդ խնդիրներին:
Հնարավոր չէ միայն հրամայելով հասնել հրամանի կատարմանը: Այստեղ կարող են առաջ գալ բազմազան խնդիրներ` հրամանը պարզապես կարող է անհասկանալի լինել զինվորին, և չի բացառված, որ ենթական կարող է միտումնավոր հրաժարվել հրամանի կատարումից:
Սպայի մասնագիտամանկավարժական իրազեկության բարձր մակարդակի մասին է վկայում նախ շարքայինների և ապա մյուս ենթակաների հետ նրա փոխհարաբերությունների արդյունավետ ընտրությունը:
«Հայ զինվոր» թերթի ֆեյսբուքյան էջի հազարավոր հետեւորդների անտարբեր չի թողել զորակոչիկ Գոռ Արեւշատյանի՝ «Հաջորդը ես եմ», (չասենք թղթակցություն) անկեղծ խոսքը:
…Վեց եղբայրներից Հրաչը օրեր առաջ է ավարտել ծառայությունը, Խաչիկը շուտով կսկսի իր ծառայությունը, Արմանը սովորում է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանում, հորեղբոր երկու փոքր որդիները՝ 4 և 2 տարեկան, սպասում են իրենց հերթին, իսկ Գոռը հաստատակամորեն ասում է՝ «Հաջորդը ես եմ»:
Ես կատարյալ մոլորության մեջ էի, զգալով անօգնականությունս, դրանից էլ հոգուս խորքում սարսափելի հուզվում էի, ինքս ինձ հուսադրելով, թե ուր որ է՝ կկենտրոնանամ, դուրս կգամ չգիտակցված վախի հոգեվիճակից, որպեսզի հավաքեմ մտքերս և վերջապես մի ինչ-որ հոդաբաշխ խոսք արտաբերեմ։ Բայց ծիծաղելի, նվաստ երևալուս թերարժեքության բարդույթը մեջս դարձյալ գլուխ բարձրացրեց, ուստի ուզեցի, առանց ձայն-ծպտուն հանելու, հեռանալ՝ ուշ չդարձնելով գեղեցկուհու պարտադրող խոսքին։
-1992թ. դեկտեմբերի 28-ն էր: Մանիքլու-Փափրավենդ հատվածում էինք: Պետոյի (Պետրոս Ղևոնդյան) հրամանատարությամբ ընկել էինք շրջափակման մեջ: Երբ Պետոյին այդ մասին զգուշացրին, Պետոն ասաց. «Հոգ չէ, Թալինի տղաները հետս են, դուրս կգանք»: Ուժեղ հրետակոծություն էր: Կեղծ դիրքեր էինք կառուցել, և թշնամին անընդհատ ռմբահարում էր այդ դիրքերը: Թշնամու հարձակումներին դիմադրում էինք, սակայն տղաները քաղցած էին ՝ հարկավոր էր մի բան մտածել: Առավել ևս Ամանորին հաշված օրեր էին մնացել: Կողքի ձորակում լիքը ընկույզի ծառեր էին:
«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնվել է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանում 2004թ.-ին «Ոսկե Ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների եւ կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից` ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության եւ Մշակույթի զարգացման բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:
Կինոփառատոնի կազմակերպիչներն են` փառատոնի գլխավոր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը եւ գեղարվեստական տնօրեն, կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը: 2005թ.-ից փառատոնի նախագահն է համաշխարհային ճանաչում վայելող, ծագումով հայ կանադաբնակ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին տարիներին լիովին կորցրել է իր հեղինակությունը բազմաթիվ արտառոց պնդումներ անելու պատճառով:
Օրինակ՝ անցյալ տարի Ստամբուլ այցելած մի խումբ լատինաամերիկյան մահմեդականների Էրդողանն ասաց, որ մահմեդական ճանապարհորդներն են հայտնաբերել Ամերիկան Քրիստափոր Կոլումբոսից ավելի քան 300 տարի առաջ:
«Պնդում են, որ Կոլումբոսը հայտնաբերել է Ամերիկա մայրցամաքը 1492 թվականին: Իրականում, մահմեդական նավաստիները հասան ամերիկյան մայրցամաք Կոլումբոսից 314 տարի առաջ՝ 1178 թվականին…. Իր հուշագրություններում Քրիստափոր Կոլումբոսը նշում է Կուբայի ափամերձ բլրի վրա մզկիթի առկայության մասին: Այդ բլրի վրա մզկիթն այսօր շատ տեղին կլիներ»: