Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#30 (1099) 6.08.2015 – 12.08.2015

«ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ, ՀՐԱՄԱՆԱՏԱՐ»

221 ՍՊԱՆԵՐ ՀԱՄԱԼՐԵՑԻՆ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՇԱՐՔԵՐԸ

ՄՏԱՀՈԳՎԵԼՈՒ ԱՌԻԹ ՉԿԱ. ԲԱՆԱԿՈՒՄ ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿԱՅՈՒՆ Է

Միանգամից փարատեմ ծնողների մտահոգությունը: Ամառվա սեզոնային վարակների համաճարակ չկա: Վարակների տարածումը կանխելու համար իրականացված աշխատանքները արդյունավետ էին: Խոսքը առաջին հերթին վերաբերում է սանիտարահիգիենիկ միջոցառումներին ու զինվորներին տրվող սննդի աչալուրջ ստուգմանը: Հսկվում է նաև դրսից զորամաս մտնող սնունդը: Ծնողներին արգելվում է իրենց զավակների հետ տեսակցելիս նրանց կերակրել այնպիսի ուտելիքով, որը կարող է վարակի աղբյուր լինել:

«Հայ զինվորի» նախորդ՝ թիվ 29-ում տպագրված անկախ Թալիշստանի քաղաքական քարտեզը, արժանացել է մեր թերթի ֆեյսբուքյան էջի ընթերցողների համակ ուշադրությանը: Ի դեպ, խոսքն այս անգամ միայն հայ կամ հայաստանցի ընթերցողներին չի վերաբերում: «Նյութի» նկատմամբ մտահոգ հետաքրքրություն են ցուցաբերել նաև մեր արևելյան հարևանները, խնդրելով մեկնաբանել քարտեզն ընդհանրապես և թալիշերեն տեղանուները՝ մասնավորապես: Տվյալ՝ Թալիշստանի քարտեզի դեպքում, դրա կարիքը չկար. ամեն ինչ ավելի քան պարզ է ու խոսուն: Մանավանդ, որ քարտեզի վերջում նշված են հեղինակների հասցեներն ու անունները:

«ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐ» ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՀՐԵՏԱՆԱՅԻՆ   ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ

իշեցում՝ զինվորական ծառայության անվտանգության ապահովման կանխարգելիչ աշխատանքը, որի բաղադրիչներից է անձնակազմի հրահանգավորումը, երբեք չպետք է կրի երկրորդական բնույթ, այլ պետք է դառնա ամենօրյա, ստեղծագործ աշխատանք ու բազում կյանքեր զերծ պահի մահվան ելքով ու խեղման դեպքերից:

ՎԵՐԱԴԱՍՏԻԱՐԱԿՈՒՄ

Կարգապահական վաշտերի օրվա խստացված կարգացուցակի կիրառականությունը կարգազանց զինծառայողներին հնարավորություն է տալիս վերանայելու իրենց վերաբերմունքը համածառայակիցների եւ հրամկազմի, ինչպես նաեւ ընդհանրապես զինվորական ծառայության կարգի նկատմամբ:

ՄԽՈՆ ԲԱՆԱԿ Է ԳՆՈՒՄ

Վերջին բուժզննումներն անցնելուց հետո Մեխակը գյուղ եկավ ու Անահիտ մայրիկին ցույց տվեց ծանուցագիրը: «Մամ, չորս օրից մեկնում եմ ծառայության, պապան որ զանգի, կասես»: Հայրը` Պետրոսը, գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: «Կասեմ, տղա ջան,-ասաց Անահիտ մայրն ու ավելացրեց,- հայրդ արդեն գիտի ու հոգացել է բոլոր ծախսերը. պատվիրել է ուրախության սեղան բացենք, որ քեֆ-ուրախությամբ ճանապարհենք քեզ ծառայության: Այնպես որ՝ ընկերներիդ կանչիր, որ օգնության ձեռք մեկնեն»:

ՆԱԽՆԱԿԱ՛Ն, ԲԱՅՑ ԷԱԿԱ՛Ն ԳԻՏԵԼԻՔ

Նախնական զինվորական պատրաստություն առարկան եւ նրա դերը հայրենիքի պաշտպաններ կրթելու գործում