Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#33 (1102) 27.08.2015 – 2.09.2015

«ՄԻՈՒԹՅՈՒՆ-2015. ՀԱՂԹԱՆԱԿԻ ԺԱՌԱՆԳՆԵՐ»

Ծաղկաձորի մարզաբազայում մեկնարկած «Միություն-2015. Հաղթանակի ժառանգներ-Հայաստան» միջազգային երիտասարդական ռազմամարզական կրթական մրցույթ-հավաքը օրեցօր նոր թափ է հավաքում:
Մրցույթ-հավաքի մասնակիցներին հյուրընկալվեցին ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը եւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

ԴՈՒ ՄԵՐ ԸՆԿԵՐՆ ԵՍ...

Ես չեմ կարող մահախոսական գրել քեզ համար, որովհետեւ հերթապահ բառեր շարելու համար պիտի սիրտդ անհաղորդ լինի: Հոգիդ պիտի չզգա, որպեսզի կարողանաս կենսագրական թվեր-փաստերի անհույզ տողերը եզրափակել «նրա հիշատակը վառ կմնա» միլիոն անգամ ասված նախադասությամբ:

«ՄԻՈՒԹՅՈՒՆ-2015» ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՐԹԱԿ

Հավաքի առօրյան հագեցած էր ոչ միայն ռազմամարզական և մշակութային միջոցառումներով, այլ նաև փորձառու մասնագետների վարպետության ցուցադրություններով, որոնց ընթացքում իրենց մասնագիտական հնարքները, արտակարգ իրավիճակներում գործելաոճը ներկայացրին ՀՀ ԶՈւ և ՏԿԱԻՆ փորձագետները:

ՀՕՊ ԶՈՐՔԵՐՆ ՈՒՆԱԿ ԵՆ ԼԻԱՐԺԵՔՈՐԵՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՐՏԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ

Փոխգնդապետ Կարեն Դարբինյանը զինված ուժերում և հատկապես ՀՕՊ զորքերում ճանաչված անուն է, սպա, որը ծառայության ընթացքում մշտապես աչքի է ընկել մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, զորքը ղեկավարելու բանիմացությամբ, մարդկային բարձր նկարագրով:

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՊԱՅԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԿԱՅԱՑՈՒՄԸ

Մեկ այլ հայտնի ազատամարտիկ Նիկոլ Դումանը (Նիկողայոս Տեր-Հովհաննիսյան) կարևոր դեր խաղաց 1894-1896 թթ. հայերի կոտորածների ընթացքում ինքնապաշտպանական շարժման կազմակերպման գործում: Ուսուցիչ և հասարակական գործիչ Դումանը թողնում է ամեն ինչ և զինվորագրվում հայրենիքի պաշտպանությանը: Նա ստեղծում է հատուկ ինքնապաշտպանության ծրագիր, որով պետք է առաջնորդվեին խմբապետները իրենց ջոկատներն առաջնորդելիս:

«ԱՍՊԵՏ» ՃԱՄԲԱՐՈՒՄ

Արդեն ութերորդ տարին է, ինչ ԼՂՀ պաշտպանության, կրթության, գիտության ու սպորտի նախարարությունները համատեղ կազմակերպում են ռազմամարզական ճամբար, որտեղ իրենց ամառային հանգիստն են անցկացնում Հայոց երկու հանրապետությունների և Սփյուռքի պատանիները: Սկզբում ճամբարները գործում էին զորամասերին կից: Հետագայում Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի մոտակա գեղատեսիլ անտառապատ ձորակում ստեղծվեց «Ասպետ» ռազմամարզական ճամբարը:

ՁԱԽՈՂՎԱԾ ԴԻՎԵՐՍԻԱ

Օրեր առաջ ԼՂՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ուղղությամբ հակառակորդի ներթափանցման դիվերսիոն գործողության հետեւանքով հրազենային վիրավորում է ստացել տվյալ զորամասում իր հոգեւոր ծառայությունն իրականացնող Հովհաննես սարկավագ Գալստյանը եւ վարորդը՝ շարքային զինծառայող Արթուր Բալայանը: