#33 (1102) 27.08.2015 – 2.09.2015
Մարիան ինձ ուղեկցեց դասարան, որտեղ նրա հայտնվելն աշխուժության ալիք առաջացրեց, և իսկույն օգտվելով իրարանցումից՝ ներկայացրեց ինքնավստահ ու հպարտ. «Ընդունեք գեներալին,- կարծես վերադարձել էի Խաչակրաց արշավանքից:- Երկու օրից մեկնում եմ,- անակնկալ փսփսաց ականջիս,- վաղն արի մնասբարևի, երկար դասամիջոցին բուֆետում հյուրասիրություն եմ տալու, ուզում եմ, որ դու էլ ներկա լինես,- պատասխանի չսպասելով՝ դուրս վազեց դասարանից՝ թողնելով ինձ հուսախաբության խավարի մեջ:
Մարտական հենակետի ավագ, ավագ սերժանտ Վաչագան Հովակիմյանի հետ անցնում ենք դիրքերով, և փորձառու սերժանտը ծանոթացնում է տեղանքին, տիրող իրավիճակին:
Պայմանագրային սերժանտ Կարեն Անտոնյանը ծնվել է Սիսիան քաղաքում 1989 թվականին: Սիսիանի այն դպրոցում, որտեղ սովորեց Կարենը, ռազմագիտություն առարկան դասավանդում էր Արցախյան ազատամարտի հերոս-նահատակ Վուրգ Ոսկանյանը: Նույն դպրոցի սան էր նաև Կարենի մանկության ընկերը` Արշակ Գրիգորյանը, որը նույնպես հերոսաբար զոհվեց:
Հայտնի բարերար Ջերարդ Լ. Գաֆեսճյանը (1925-2013) ծնվել է ապրիլի 26-ին, Նյու Յորքում: Նրա ծնողները ներգաղթել էին Միացյալ Նահանգներ 1915թ. Հայոց ցեղասպանության ժամանակ:
Մի անգամ իր ելույթներից մեկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով արևմտյան երկրների՝ միջազգային ահաբեկչությանն աջակցելու մասին, ասել է. «Ժամանակին նրանք հովանավորում էին իսլամական ծայրահեղական շարժումները Խորհրդային Միության դեմ պայքարում, որոնք թրծվեցին Աֆղանստանում: Եվ հենց նրանցից էլ աճեցին Թալիբանն ու Ալ-Քաիդան»: