#35 (1104) 10.09.2015 – 16.09.2015
Գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանին ճանաչել եմ դեռեւս խորհրդային բանակում ծառայելու տարիներից: Նրան առաջին անգամ հանդիպեցի հյուսիսկովկասյան զինվորական օկրուգում ծառայելու ժամանակ` զորավարժարանում 1981 թվականին: Այդտեղ էլ ծանոթացանք: Հիշում եմ իմ առաջին տպավորությունը: Նա զինվորականի դասական կերպար էր` զուսպ սակավախոս, կանոնիկ, առանց պաթոսի ու արտիստականության, անսահման աշխատասեր, ինքնազոհ ու նվիրյալ: Նա մարդու այն տեսակն էր, որ հայրենիքն առանց բառերի է սիրում, խուսափում է ցուցադրականությունից: Սառը, հավասարակշիռ, կարծես` էմոցիաներից զուրկ կերպարի տակ, այդուհանդերձ, հայրենիքն անսահման սիրող ու հայրենիքի ցավով ապրող սիրտ էր թաքնված:
Գեներալ Գուրգեն Դալիբալթայանի մահվան լուրը ինձ հիշեցրեց Քելբաջարը՝ 22 տարի առաջ, 1993 թվականի ապրիլին: Հայկական զորամիավորումները ազատագրել էին Ադրբեջանի Քելբաջարի շրջանը, որ հետո պիտի վերանվանվեր Քարվաճառ: Ես ծառայում էի պաշտպանության նախարարության «Զինվորե շաբաթաթերթում (հետագայում վերանվանվեց «Հայ զինվորե), խմբագրի տեղակալն էի եւ թերթի լուսանկարիչ Գերման Ավագյանի, ՊՆ-ի լրատվական ծառայության պետ Արմեն Դուլյանի, ծառայության լրագրող Բաղդասար Մհերյանի եւ օպերատորի (անունը չեմ հիշում) հետ «Նիվաե-ով գնացինք Քելբաջար:
Ինչքան էլ ինքս ինձ նզովյալ վախկոտի մեկը համարեի (քանի որ անզոր էի, անկարող խոստովանելու Մարիայի հանդեպ զգացմունքս), միևնույն է, հերիք էր մտածեի, որ վաղը նորից եմ տեսնելու նրան, աննկատ մոտենալու և խելակորույս կլանելու եմ լեռնային առվակի պես մաքուր, անապակ մարմնի շունչը, վարսերի անուշ բույրը, գիշերվա անթափանց մթնում անգամ ինձ համար արև էր ծագում հենց միայն երազներիս թագուհուն վերստին հանդիպելու վայելքից: Եվ անպտուղ տառապանքս ինձ այնքան թանկ, այնքան քաղցր էր թվում, որ երջանկությունից մինչև լույս արթուն էի մնում` հաշվելով ժամերը, րոպեներն ու վայրկյանները…
Թալին քաղաքից ոչ հեռու մի գյուղ կա, որը կոչվում է Ներքին Բազմաբերդ: Այնտեղ Ազատ պապին բոլորը գիտեն ու սիրում են: Այդ պատճառով էլ նրա տունը դժվար չէր գտնել: Դարպասը կիսաբաց էր, եւ մենք, մի փոքր հապաղելով, ներս մտանք: Տան բակում անհոգ շրջում էին աքաղաղները, իսկ շեկ կատուն, թաթերը փորի տակ ծալած, խաղաղ տաքանում էր արեւին:
-Նե՜րս համեցեք, նե՜րս համեցեք,- մեզ ընդառաջ է գալիս տան տիկինը՝ Սոսեն:
Թուրքիան ոչ միայն հրաժարվել է միանալ ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին «Իսլամական պետության» դեմ պայքարում, այլև վերապատրաստել, զինել և աջակցել է հազարավոր ահաբեկիչների ներթափանցմանը Սիրիա և Իրաք:
Բրիտանական «Գարդիան» պարբերականը հայտնել է, որ մայիսին, երբ Միացյալ Նահանգների հատուկ ուժերը Արևելյան Սիրիայում շրջապատեցին և սպանեցին ԻԼԻՊ-ի ղեկավար Աբու Սայաֆին, հարձակման ժամանակ առգրավված փաստաթղթերը բացահայտեցին Անկարայի սերտ համագործակցությունը ԻԼԻՊ-ի հետ: Հարյուրավոր հոդվածներ հրապարակվեցին ամբողջ աշխարհում՝ նկարագրելով ԻԼԻՊ-ին ցուցաբերած թուրքական աջակցության մանրամասները:
Անցած տարի զորակոչվեցի կապի ուսումնական զորամաս: Ճիշտն ասած՝ մտքովս երբեք չէր անցել, որ օրերից մի օր կդառնամ կապավոր, և թող անհամեստություն չթվա, եթե ասեմ` հմուտ կապավոր եմ, որին այսօր լուրջ մարտական խնդիր է վստահված: Դեռևս ուսումնական զորամասում մեզ ուսուցանող սպաները, խոսելով առհասարակ կյանքի բոլոր բնագավառներում կապի կարևորության մասին, ասում էին, որ այն գործառույթները, որոնք կենդանի օրգանիզմում կատարում է նյարդը, այդ նույն նշանակությունն ու կարևորությունը կյանքում ունի կապը, որ այսօր, առանց ժամանակակից կապի միջոցներին ու դրա գաղտնիքներին տիրապետելու, դժվար, կարելի է ասել` անհնարին կլինի արդի մարտահրավերներին դիմակայելը, ժամանակակից պատերազմներում հաջողություն ունենալը: Եվ ես, ականջալուր նրանց խոսքերին, այնպես սովորեցի, որ գերազանց հանձնեմ ավարտական քննությունները:
Սիրելի՛ զինվոր, եթե քեզ երբևէ բախտ վիճակվի լինել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, անպայման այցելիր հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոն: Կոչվում է նաև հայ գրողների Հավլաբարի պանթեոն: Հայ գրողների պանթեոն ճանապարհն անցնում է Սուրբ Երրորդություն մայր տաճարով, որը վրաց ուղղափառ եկեղեցու գլխավոր տաճարն է: Համարվելով Կովկասի ամենամեծ քրիստոնեական եկեղեցին` 10 տարի առաջ կառուցված տաճարը նկատելի է Թբիլիսիի ցանկացած կետից և Վրաստանի մայրաքաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկն է: