Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#39 (1108) 08.10.2015 – 14.10.2015

Ծննդավայրս… Ծունկի եկ, ծունկի
Եվ գնա դանդաղ, և գնա բոբիկ,
Երեկոն, նման կապույտ արցունքի,
Թառել է ձորի քարեղեն կոպին:

ՎԱՐՁԿԱՆՈՒՀԻՆ ԵՎ ԳԵՆԵՐԱԼԸ

Այնուամենայնիվ, իր կոչվածությանը հավատարիմ մնալով հանդերձ, գնչուհի Սերան՝ որպես կարեկից մարդ, որպես «իսկական քաղաքացի», բավականաչափ նրբավարություն դրսևորեց: Անմիջապես էլ մորս անհաղորդ դեմքի արտահայտությունից կռահելով, որ նրան ոչինչ հայտնի չէր հերվա գուշակության մասին, ոչ էլ, առավել ևս, մազաչափ անգամ պատկերացում ուներ, թե ինչ օգնություն ու նպաստ պետք էր ակնկալել մի մարդուց, որը ախոռի անտանելի հոտ էր արձակում և դեռ ամեն պահի կարող էր շունչը փչել առաջացած տարիքի պատճառով, հազարավորների հետ շփվելու դառը փորձով իմաստնացած կինը ձեռնամուխ եղավ իր շուրջը տիրող վնասակար լարվածությունը չեզոքացնելու շատ անմեղ, տնավարի հնարքի, որպեսզի լծվեր գործի, ինչի համար եկել էր:

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը սեպտեմբերի 26-ին Երեւանում միաձայն որոշում ընդունեց Համահայկական խորհուրդ ձեւավորելու մասին: Նիստին ներկա էին նաեւ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հանձնախմբերի ներկայացուցիչներ աշխարհի 40 երկրներից, բացառությամբ Արեւելյան եւ Արեւմտյան ԱՄՆ-ի հանձնախմբերի ներկայացուցիչների:

ԱՄԵՆ ՀԱՅԻ ՊԱՐՏՔԸ

Ամերիկահայ բարերար Քեթի Քասսարդջյանը հայրենիքում է. նա եկել է «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» հետ համատեղ մշակելու հայրենիքի սահմանները պաշտպանելիս վիրավորված զինծառայողների սոցիալական և բժշկական աջակցություն ցուցաբերելու ծրագիրը:

ԼՈՒՍԻՆ, ԼՈՒՍԻՆ, ԼՈՒՍԵՐԵՍ...

…Դեռ հին ժամանակներից խավարումները` թե՛ Արևի, թե՛ Լուսնի, առավել ևս՝ արյունոտ և արնաներկ, ահուսարսափ են առաջացրել, ընկալվել որպես դժբախտության գույժ, արյունահեղության նշան: Մարդկանց թվում էր, թե ինչ-որ հրեշ, չար ոգի կրծոտում, խժռում է Լուսնի կտորները, և Լուսինն արյունլվա է լինում չարքերի հասցրած վերքերից…

ԱՆԿԱՏԱՐ ԻՂՁ...

Տիկին Լուսյան Էրեբունու տարածքի զոհված ազատամարտիկների մայրերի կոմիտեում է աշխատում: Բարի դեմքով այս կնոջ հոգում մեծ վիշտ կա անթեղված` զինվոր որդին` Արմենը զոհվել է 1994 թվականին` Բռնակոթում: Հիմա խմբագրությունում մի առանձնակի խնամքով, հոգատարությամբ հանում եւ սեղանիս է շարում տղայի մասին պատմող թղթերը, լուսանկարները, աշակերտական տետրերը: Ուշադրությունս է գրավում տետրերից մեկը՝ պարսկական գրեր են՝ գեղեցիկ, վարժ գրված…

ՌԴ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԽԱՂԱՔԱՐՏԸ՝ ՈՐՊԵՍ ՀԱՂԹԱԹՈՒՂԹ ԱՄՆ-Ի ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Ռուսաստանն անցկացնում է Շ-71 նոր հիպերձայնային թռչող սարքի փորձարկումները, որոնք կարող են միջուկային մարտալիցքեր կրել: Ըստ Janes Information Group բրիտանական ռազմավերլուծական կենտրոնի վերլուծության, այս սարքն իբր հրթիռային ծրագրի հետ առնչվող «4202» ռուսական գաղտնի նախագծի մաս է հանդիսանում, ինչը Ռուսաստանին հնարավորություն կտա խոցելու նպատակակետը միայն մեկ հրթիռով: