Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#40 (1109) 15.10.2015 – 21.10.2015

ԴԻՊՈՒԿԱՀԱՐՆԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄ. ՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ

Հաշվի առնելով հարցի կարևորությունը՝ արդեն հինգ տարի է՝ ՀՀ զինված ուժերի կազմում գործում է մի առանձնահատուկ զորամաս՝ դիպուկահարների պատրաստության դպրոցը: Այս տարիների ընթացքում զորամասում ՀՀ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների համար պատրաստել են մի քանի հարյուր բարձրակարգ մասնագետներ, որոնք ունակ են ամենածանր պայմաններում կատարելու իրենց առջև դրված մարտական խնդիրը: Մասնագիտական դասընթացներն ավարտած զինծառայողների բարձր մարտական պատրաստության ամենավառ օրինակը թերևս այն փաստն է, որ նրանցից որևէ մեկը չի հայտնաբերվել թշնամու կողմից: Փոխարենը գրեթե բոլորն էլ մասնակցել են առաջնագծում մարտական խնդիրների կատարմանը, խոցել հակառակորդի համապատասխան թիրախները, որոնց շարքում քիչ չեն նրանց իսկ դիպուկահարները:

ՉԵ՛ՆՔ ՀԱՆԴՈՒՐԺԵԼՈՒ ԹՇՄԱՄՈՒ ՍԱՆՁԱՐՁԱԿ ՊԱՀՎԱԾՔԸ

Մենք զինվորի ոգին բարձրացնելու խնդիր չունենք, ընդհակառակը, այն զսպելու խնդիր ունենք: Հենց իրավիճակը մի քիչ լարվում է, մեր զինվորականները` թե՛ սպաները, թե՛ պայմանագրայինները, թե՛ ժամկետայինները, առյուծ են դառնում: Ես համոզված եմ` եթե պատերազմ եղավ, նորից ենք հաղթելու եւ ոչ միայն ոգու, այլեւ մեր պատրաստվածության շնորհիվ: Այս ընթացքում հակառակորդից չորս անգամ քիչ ենք կրակ վարել, զինամթերք կիրառել, բայց յոթ անգամ ավելի դիպուկ ենք եղել:

ԲԱՆԱԿԸ` ԹԻՎ 1 ԴՅՈՒՑԱԶՈՒՆ

Բանակը ֆիզիկական ուժի հետ կապված գրեթե բոլոր ռեկորդները իրենով է արել: Խնդրեմ: Ալեքսանդր Բայանդուրյան` սպա, պատերազմի մասնակից: Մեկ ոտքով Արարատ սարն է բարձրացել: Շուտով մենք կանդրադառնանք նաեւ սպա Սարգիս Ստեփանյանի սխրանքներին` նա մեկ վերջույթ ունի միայն, մարտական առաջադրանքը կատարելիս վնասվել է ականի պայթյունից, բայց չի հանձնվել, այսօր մարզվում է եւ մեկ ձեռքով ահռելի ծանրություն է բարձրացնում: Ռուբեն Միքայելյան: Զինվոր է: 7 հազար 707 «պրես» վարժություն է անում:

ՀԱՎԱՏԸ ԲԺՇԿԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՄԵՆԱԹԱՆԿ ԴԵՂԱՄԻՋՈՑՆ Է

ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթին հասցեագրված բազմաթիվ նամակներում քիչ թիվ չեն կազմում զինվորական հոսպիտալում ծառայող բժիշկներին ուղղված երախտագիտության խոսքերը:
Եվ ահա գնում ենք հերթական նամակի հետքերով: Նամակագիրը շնորհակալական ջերմ խոսքեր էր գրել ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վիրաբույժ, բ/ծ կապիտան Արման Հակոբյանի մասին:
Երիտասարդ բժիշկը գերազանցությամբ ավարտել է ռազմաբժշկական ֆակուլտետը, 2005-2008թթ. կլինիկական օրդինատուրան անցել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում՝ անոթային վիրաբուժության բաժանմունքում, այնուհետեւ՝ որպես բուժկետի պետ, ծառայել է հատուկ նշանակության զորքերում, ապա ծառայության անցել ՀՀ ՊՆ ԿԿԶՀ վիրաբուժության բաժանմունքում:
ՀՀ ԶՈՒ միակ անոթային վիրաբույժն է:

Մեր որդին` Հովսեփ Ամրամյանը, հայրենիքի զինվոր է ու իր նման հազարավոր երիտասարդների հետ պահպանում է մեր հողն ու ջուրը: Մինչեւ մեր որդու բանակ գնալը բանակը մեզ համար միայն մեր երկրի ուժն էր, զորությունը, իսկ հիմա բանակը նաեւ մեր որդին է, ու բանակի հետ կապված, բանակին վերաբերող ամեն լուր ասես մեր սրտի, մեր հոգու միջով է անցնում:

Սիրելի՛ Լեւոն, երկու օրից ծննդյանդ օրն է: Դու արդեն հասուն տղամարդ ես, այնքան հասուն, որ նաեւ քեզ են վստահել հայրենիքի պաշտպանի բարդ ու պատասխանատու, միաժամանակ հպարտություն ու վստահություն ներշնչող նվիրական գործը: Այս տարի առավել արժեւորվում է քո ծննդյան օրը նաեւ այն իմաստով, որ դու այն դիմավորում ես հայոց բանակում, մարտական ընկերներիդ հետ՝ դպրոցում ու հայրենի օջախներում նախնյաց ոգեղեն դասերը սերտած քաջազուն այն տղաների, ովքեր քեզ պես սիրով ու պատասխանատվությամբ ամիսներ առաջ են զինվորագրվել հայրենիքի պաշտպանությանը:

«ՈՍԿԵՂՋՅՈՒՐԻ ՏԻՐԱԿԱԼՆԵՐԸ»

Լայն ու հանգստավետ չուստի փոխարեն հագնում էին լաքած կաշվե կոշիկներ: Գործածական էր Եվրոպայի մայրաքաղաքներից երկիր ներկրված շքեղ կահույք, որի վրա դրվում էին արհեստական ծաղիկներ, ինչը շատ մոդայիկ էր:
Կ. Պոլսի տեսքը օրըստօրե փոխվում էր եւ գնալով նմանվում էր 20-րդ դարի քաղաքի, փողոցներում առանց պահակի հսկողության անց ու դարձ չէր լինում, բայց և այնպես, որոշ փողոցներում ձիակառքերի չխկչխկոց էր լսվում: Նորակառույց հյուրանոցները փայլում էին շողշողացող լույսերի մեջ, քանզի սուլթանը զբոսաշրջիկների ծախսած դրամների կարիքն ուներ: Նա վճռականորեն արգելեց հեռախոսային ցանցի օգտագործումը, քանի որ նախարարները նրան համոզել էին, թե այդ ցանցի միջոցով թշնամիները կունկնդրեն իր կարևոր ու երկարատև խոսքերն ու բանակցությունները: