Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#45 (1114) 19.11.2015 – 25.11.2015

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄԻԱՑՅԱԼ ՀՕՊ ՀԱՄԱԿԱՐԳ

Տարածաշրջանային միացյալ ՀՕՊ համակարգը ՀՀ եւ ՌԴ ՀՕՊ ուժերի ու միջոցների համախմբություն է, որի նպատակն է օդային տարածությունում ապահովել կողմերի պետական սահմանի պաշտպանությունը, իրականացնել կողմերի օդային տարածության օգտագործման կարգի հսկողությունը, կողմերին ազդարարել օդատիեզերային իրադրության, ինչպես նաեւ տեղեկացնել հնարավոր օդային եւ հրթիռային հարձակումների մասին, նաեւ ապահովել ՀՕՊ ուժերի համատեղ գործողությունների իրականացումը օդատիեզերային հարձակումների դեպքում:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ 100-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Այսօր այս հուշակոթողի առջև գլուխ ենք խոնարհում ոչ միայն Մուսա լեռան հերոսամարտում զոհված մարտիկների, այլև մեր բոլոր նորօրյա հերոսների հիշատակի, ինչպես նաև մուսալեռցիներին օգնության հասած ֆրանսիացի նավաստիների խիզախության ու անձնվիրության առջև: Միաժամանակ ողջունում ու շնորհակալություն ենք հայտնում մեր դաշնակից ու բարեկամ Ֆրանսիայի Հանրապետությանը` հրավերն ընդունելու և զինվորական պատվիրակության կազմով այս համաժողովրդական տոնակատարությանը մասնակցելու համար:

ՄՈՒՍԱ ԼԵՌ՝  ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱ ԼԵԳԵՆԴ

Օրերս լույս է տեսել բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բանագետ, բանահավաք, ժողովրդագետ, ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանի հերթական՝ «Մուսա լեռան հերոսամարտը. ականատես վերապրողների վկայություններ» արժեքավոր աշխատությունը:

ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ 100- ԱՄՅԱ ՏԱՐԵԴԱՐՁ

Սերբ արձակագիրներից մեկը ասել է. «Հայրենիքի համար պետք է կռվել մուսալեռցիների նման, և հայրենիքը պետք է սիրել այնպես, ինչպես մուսալեռցիներն են սիրել»: Իրոք, Մուսա լեռան հերոսամարտը ներշնչանք պետք է լինի արվեստագետների և գրողների համար. Վերֆելի անմահ ստեղծագործության կողքին թերևս միայն կարելի է դնել Պ. Սևակի «Եռաձայն պատարագը»: Ինչ վերաբերում է ֆիլմերին, ապա դրանք ընդամենը երեքն են: Կարծում եմ` նոր խոսքի, նոր ասելիքի անհրաժեշտություն, իսկապես, կա:

Բանասիրական գիտությունների դոկտոր, ժողովրդագետ Վերժինե Սվազլյանը մուսալեռցի ականատես վերապրող Մարիամ Բաղդիշյանի (ծնվ. 1909 թ., Հաջի-Հաբիբլի գ.) հուշերն ու երգերը գրի առնելիս:

Ես չէի կարող անտարբեր մնալ Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյա հոբելյանի նկատմամբ: 60 տարի զբաղվել եմ մեր զավթված Երկրի՝ Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի բանավոր նշխարները և Հայոց ցեղասպանության ականատես-վերապրողների հուշ-վկայությունները կորստից փրկելով: Եվ այսօր, երբ արդեն ունենք Ազատ Արցախը, այլևս իրավունք չունենք խոսելու մեր ժողովրդի միայն մեծ ողբերգության ու կորուստների մասին:
Ուստի ես իմ աշխատության միջոցով նպատակ եմ ունեցել մարդկանց միջից արմատախիլ անելու այն մտայնությունը, թե իբր հայերը «ոչխարի պես մորթվել են ու նահատակվել»: Այնինչ, մեր ժողովրդի զավակները բազմաթիվ հայաբնակ վայրերում ինքնապաշտպանական մարտեր են մղել՝ Յոզղատի Ագդաղում, Սասունում, Մուշում, Շատախում, Վանում, Շապին-Գարահիսարում, Մուսա լեռում, Ուրֆայում, ավելի ուշ նաև՝ Մարաշում, Այնթապում, Հաճընում և այլուր: Այս ամենի մասին ինձ պատմել են ցեղասպանության ականատես-վերապրողներն ու այդ հերոսամարտերի մասնակիցները:

ԼԱՎ ԲԺԻՇԿԸ ՊԻՏԻ ՇԱՏ ՎԱՍՏԱԿԻ

Ես եղել եմ աշխարհի տարբեր երկրներում, ուսումնասիրել եմ ռազմաբժշկական ծառայությունների փորձը, ներկայիս մակարդակը: Մեր բժիշկները, եթե չասեմ առավելություն ունեն, ապա հաստատ չեն զիջում ամենազարգացած երկրների բժիշկներին իրենց արհեստավարժությամբ, բժշկական էթիկայով, հիվանդի հանդեպ սրտացավությամբ: Մենք հետ ենք մնում ռազմաբժշկական տեխնիկայի ներդրման ասպարեզում: Այսօր Գերմանիայում գտնվող բժիշկը կարող է վիրահատել Ֆրանսիայում գտնվող պացիենտին: Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ՝ բանակի բուժծառայությունը կատարելագործելու համար: Մեր բժիշկները մասնագիտական վերապատրաստում են անցնում եվրոպական զարգացած երկրներում: Պետք է նշեմ՝ եթե մեր ռազմաբժշկական ծառայությունը համեմատելու լինենք ԱՊՀ երկրների համապատասխան կառույցների հետ, մենք բավականին շահեկան վիճակում ենք:

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

«Հայ զինվոր» թերթի միջոցով ցանկանում ենք շնորհավորել բանակում ծառայող մեր որդու` Վաչեի 20-ամյակը:
-Մեր սիրելի զինվոր որդի, շնորհավոր ծնունդդ, բարի տարեդարձ: Քեզ քաջառողջություն ենք մաղթում, երջանկություն, բոլոր լուսավոր իղձերի իրականացում:
Հայրենիքի պաշտպան բոլոր զինվորներին խաղաղ, անփորձանք ծառայություն ենք մաղթում և բարի վերադարձ: Թող Աստված պահապան լինի բոլորիդ: