Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#48 (1117) 10.12.2015 – 16.12.2015

ՀՐԵՏԱՆԱՎՈՐ ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Գնդապետ Ա. Պետրոսյանի հրամանատարությամբ գործող ուսումնական զորամասում ամփոփիչ և ավարտական քննությունները մեկնարկեցին դեկտեմբերի 2-ին: Դիվիզիոնների անձնակազմերը ավարտական քննություններ են հանձնում ութ առարկաներից` ՀՊ ԳԴ, կրակային, շարային, ֆիզիկական ու տեխնիկական ու մարտավարական-մարտավարամասնագիտական պատրաստությունից, ինչպես նաև համազորային կանոնադրությունից և մարտական մեքենաների վարումից: Հարկ է նշել, որ կրակային պատրաստությունից ստորաբաժանումները քննությունները հանձնում են զորամիավորման զորավարժարանում, որտեղ մեր այցի օրը կրակային պատրաստությունից քննություն էր հանձնում փոխգնդապետ Տիգրան Հովհաննիսյանի հրամանատարությամբ գործող հրետանային դիվիզիոնի հետախուզական ջոկի հրամանատարների պատրաստման մարտկոցը՝ հրամանատար, մայոր Հայկ Մուրադյանի գլխավորությամբ:

ԱՌԱՋՆԱԳԻԾ. ՄԵՐ ՏՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԻՆ Է

Հայ-ադրբեջանական սահմանագոտու առավել վտանգավոր տեղամասերն արդեն քանի տարի է՝ հսկում են պայմանագրային զինծառայողները: Նրանք դեռ ժամկետային ծառայության տարիներից որոշակի փորձ, հմտություններ ունեն: Եվ ընդունված է ասել, որ պայմանագրայինները առավել զգոն եւ վստահ են իրականացնում իրենց ծառայությունը, առավել հասուն որոշումներ ընդունում: Հանրապետության հյուսիսարեւելյան շրջանի հենակետերից մեկում դիրքի ավագն է ավագ սերժանտ Արտաշես Բայրամյանը: Երիտասարդ զինվորականը հասցրել է աչքի ընկնել իր մասնագիտական որակներով, իսկական մարտիկի համարում ձեռք բերել: Հակառակ դեպքում, նրան չէր վստահվի մարտական պայմաններում անձնակազմ ղեկավարելու պատվաբեր եւ պատասխանատու գործը:

ԱՆՁՆԱԿԱՆ ՕՐԻՆԱԿԻ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ

Բանակ-հասարակություն գործուն և ամուր կապերը ոչ միայն հզորացրել են այս տարվա նորակոչիկների ռազմահայրենասիրական ոգին, այլ նաև բարձրացրել անձնակազմի կարգապահությունը: Այս համոզմունքին է Ա. Պետրոսյանի հրամանատարությամբ գործող զորամասի ուսումնական հրետանային դիվիզիոնի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, մայոր Վրեժ Հովհաննիսյանը:

Հայոց բանակին վերաբերող ամեն մի հարց, առավել եւս՝ մեր բանակի կազմավորման, կայացման եւ զորացման համար իրենց կյանքը նվիրաբերած մեր որդիների, զավակների համար մեր բանակի ղեկավարությունը, անձամբ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անում է ամեն ինչ, որպեսզի հնարավորության սահմաններում լուծվեն այս տարիների ընթացքում կուտակված բազմաթիվ խնդիրներ։ Ցավոք, լինում են հարցեր, խնդիրներ, որոնք ժամանակի ընթացքում մնում են «ստվերում», եւ պաշտպանության նախարարի՝ «Բանակը բաց է հասարակության առջեւ» կարգախոսը նպաստում է այդ խնդիրների վերացմանը, որի նպատակն է օգնության ձեռք մեկնելը։ Այս առումով անշուշտ դրական է «Հրապարակ» կայքում տպագրվածը։

ԿԱՐԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՄԱՅՐԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ...

Լինելով ինչպես մարտական հենակետերում, այնպես էլ զորամասի ճաշարանում, տեսնելով զինվորների սննդակարգի բազմազանությունը, որակը, ճաշարանի մաքրությունը` հանդիպեցի ճաշարանի պետ, ավագ ենթասպա Հովհաննես Մանուչարյանին, խոհարարներ՝ շարքային Հայկ Հակոբյանին, Արման Խաչատրյանին, Սարգիս Առաքելյանին, Դավիթ Հովհաննիսյանին, Արթուր Եղիազարյանին, Արմենակ Ղահրամանյանին, Արտյոմ Փաշայանին, ինչպես նաև պայմանագրային խոհարարուհիներ Նուշիկ Խաչատրյանին, Օֆելյա Գրիգորյանին, Անահիտ Ջավալյանին։ Ինչպես ճաշարանի պետը, այնպես էլ զինվոր խոհարարները եղել են մարտական հենակետերում, հսկել դիրքերը և լավ գիտեն, թե որքան անհրաժեշտ է համեղ, հարուստ կալորիականությամբ սնունդը հերթապահող զինվորի համար։

ԻՄ ԶԻՆՎՈՐ ՈՐԴԻՆ

Հինգ ամիս առաջ ավագ որդիս` Սուրենը, զորակոչվեց բանակ: Նրա ծառայության վայրը բավականին հեռու է մեր բնակավայրից: Այս ընթացքում նրան չեմ այցելել: Եվ ահա վերջապես ճանապարհվեցի զորամաս, որ իմ աչքով տեսնեմ, թե ինչպես է որդիս, արդյոք հարմարվե՞լ է, կարողանո՞ւմ է հաղթահարել դժվարությունները, լեզու գտնո՞ւմ է ծառայակիցների հետ, ենթարկվո՞ւմ է հրամանատարներին: Երեկոյան աղջկաս հետ հասանք զորամաս: Մեզ հարազատի պես ընդունեցին, գիշերելու տեղ տրամադրեցին: Զինվորի ծնողի նկատմամբ հրամանատարության բարեկամական ու բարեհամբույր վերաբերմունքն ինձ շատ ոգևորեց: Ուրախացա. ուրեմն այստեղ գիտեն զինվորի արժեքը, հարգում են նրան:

ԶԻՆՎՈՐ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ

Սպիտակում դեկտեմբերի 7-ին բացվեց հուշարձան՝ նվիրված 1988թ. երկրաշարժի հետեւանքների վերացման աշխատանքներին մասնակցած զինվորականներին: Հուշարձանը ստեղծվել է Մոսկվայում՝ Ռուսական ռազմապատմական միության նախաձեռնությամբ, ճարտարապետն է Վ. Ֆրոլովը, քանդակագործը` Ա. Միրոնովան:
27 տարի առաջ՝ 1988թ. դեկտեմբերի 7-ին, ժամը 11-ն անց 41 րոպեին Հայաստանը ցնցվեց Սպիտակի ավերիչ երկրաշարժից: