Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#51 (1120) 31.12.2015 – 6.01.2016

Ժողովուրդների մեծ մասի համար Նոր տարին հնուց ի վեր համարվում է հիմնական տոներից մեկը։ Վաղնջական ժամանակներից հայերը Նոր տարին նշել են գարնան զարթոնքին՝ մարտի 21-ի գիշերահավասարի օրը, ապա Նավասարդի Արեգ օրը (հուլյան տոմարով՝ օգոստոսի 11-ին) եւ աշնանային բերքահավաքից հետո։

ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ԱՄԱՆՈՐԸ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԸ

Բանակը միակ ասպարեզն է, որտեղ անձնակազմի աշխատանքը համարվում է ծառայություն, եւ այդ բառի մեջ մեծ խորհուրդ կա, այն շատ բնութագրական է։ Այսինքն՝ ի սկզբանե զինվորականի մեջ մարմնավորվում են ազգի ամենաբարձր առաքինությունները՝ սեփական ժողովրդին ու հայրենիքին անմնացորդ նվիրվելու ցանկությունը, անանձնական կյանքով ապրելու պատրաստակամությունը եւ ազգի բարոյական կատարելատիպը դառնալու մղումը։ Զինվորականի մասնագիտություն ընտրող յուրաքանչյուր հայորդի եւ բանակ զորակոչվող յուրաքանչյուր պատանի պետք է հարց տա իրեն՝ ֆիզիկապես եւ հոգեբանորեն պատրա՞ստ է ծառայելու հայրենիքին ու ժողովրդին։

ՄԵՆՔ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ԱՅՍՕՐՎԱ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՍՊԱ ՈՒ ԶԻՆՎՈՐ ԿՐԹԵԼ

Անդադար սովորել, ինքնակրթվել, կատարելագործել հմտությունները. ահա իմ պահանջը: Կուրսանտը պետք է հասկանա, որ ինքը կատարող չէ, ինքը զինվոր չէ, որ գնա զորքեր և սկսի սովորել: Նա ուսուցանող է, ուստի պետք է կարողանա իր իմացածը փոխանցել ենթակային, պետք է կարողանա ղեկավարել: Այն, ինչ նրան պետք կգա մարտի դաշտում, պարտավոր է գերազանց յուրացնել այստեղ: Աշխատում ենք, որ ծանրաբեռնվածությունն ինստիտուտում համարժեք լինի այն ծանրաբեռնվածությանը, ինչ զորքերում է: Ինստիտուտում այսօր ունենք մեր զինված ուժերում առկա բոլոր զինատեսակների, ռազմական տեխնիկայի նմուշները, գործնական պարապմունքներն անցկացնում ենք հենց այդ սպառազինությամբ: Մեր վարժադաշտերը, վարժասարքերը հնարավորություն են տալիս կուրսանտին տիրապետելու ժամանակակից մարտի բոլոր կանոններին:

ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդը ծավալուն եւ բազմակողմանի աշխատանքով մշտապես նպաստում է բանակ-հասարակություն արդյունավետ փոխգործակցությանը: Տարեցտարի ավելի շոշափելի է դառնում հասարակական խորհրդի մասնակցությունը զորակոչի գործընթացին, որի խոսուն ցուցանիշներից մեկն էլ վերջին երեք տարիներին հասարակական խորհրդի հովանու ներքո գործող քաղաքացիների դիմում-բողոքների քննարկման հանձնաժողովին հասցեագրված դիմումների թվի հնգապատիկ ավելացումն է: Քննարկված 1340 դիմում բողոքների առնչությամբ զորակոչային մարմիններին ներկայացվել են 876 միջնորդագրեր, որոնց հիման վրա վերանայվել են զորակոչիկների զինծառայության պիտանիության մասին 211 որոշումներ: Բավարարվել է նաեւ զորակոչիկների ընտանեկան հանգամանքներից բխող եւ իրավական հարցերին առնչվող 34 դիմում-բողոք:

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Մեր որդին` Վահագն Սիմոնյանը իր նման հազարավոր հրաշալի տղաների հետ միասին ծառայում է հայրենիքին:
Ամանորի առիթով ուզում ենք շնորհավորել հայրենի եզերքին ամուր ու անսասան կանգնած մեր քաջ ու ամրակուռ զավակներին:
Հազար մաղթանք ու ցանկություն ունենք, բայց ամենաշատը ուզում ենք, որ յուրաքանչյուր բացվող օրը նրանց համար լցվի միայն ու միայն խաղաղությամբ: Խաղաղության մեջ ծառայեք, խաղաղության տեր ու պաշտպան, սիրելի՛ զինվորներ:

Վերջերս ժամկետային ծառայողներ` հորեղբոր որդիներ Արմեն Սարգսյանն ու Հայկ Տեր-Սարգսյանը, առողջական խնդիրների պատճառով հայտնվեցին Զանգեզուրի կայազորային հոսպիտալում և բուժանձնակազմի հոգատար վերաբերմունքի և մասնագիտական բարձր որակների շնորհիվ արագ ապաքինվեցին և շարք վերադարձան:

ԱՇԽԱՐՀԸ 2015թ.-ԻՆ՝ 12  ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Հունվարի 1-ից Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի և Բելառուսի նախաձեռնությամբ սկսեց պաշտոնապես գործել ամենախոշոր միջպետական տարածաշրջանային կազմակերպությունը՝ Եվրասիական տնտեսական միությունը: Հունվարի 2-ից կազմակերպության լիիրավ անդամը դարձավ Հայաստանը, իսկ օգոստոսի 12-ին՝ Ղրղըզստանը: Համադաշնության տարածքը կազմում է 20 229 248 քառ. կմ, բնակչության թիվը՝ 183 053 180 մարդ: ՀՆԱ-ն հինգերորդն է աշխարհում: