Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#01 (1121) 21.01.2016 – 27.01.2016

ՈՒԺ ԵՎ ՀԱՎԱՏ՝ Ի ՍԱՐՍԱՓ ԹՇՆԱՄՈՒ

Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնն այս տարի նշանավորվեց նաև գնդապետ Ջալալ Հարությունյանի՝ Ջրօրհնյաց Խաչի կնքահայրությամբ:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ

Սիրելի հայրենակիցներ,
ես չեմ կարող խոստանալ, որ հակառակորդն այլևս չի դիմի նոր ոտնձգությունների: Բայց հավաստիացնում եմ, որ ամեն ինչ կարվի առաջնագծում զինծառայողների անվտանգության ապահովմանը զուգընթաց՝ պաշտպանված հայրենիք ունենալու համար: Մեզ ոչ ոք խաղաղություն չի նվիրելու, բայց հավատացեք, որ մեր տասնութ, քսան տարեկան որդիները վերջնականապես ամրագրելու են մեր հաղթանակը: Այն մեզնից երբեք ոչ ոք խլել չի կարող:
Փա՛ռք ու պատիվ հայրենիքի սահմանները պահած ու պաշտպանած, հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած բոլոր նահատակներին` Արցախյան ազատամարտից մինչ այսօր:
Փա՛ռք ու պատիվ հայ ժողովրդին և սահմանամերձ բնակավայրերի շինականներին:
Փա՛ռք ու պատիվ խրամատներում կանգնած հայ զինվորին և հայկական բանակին:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱԶՄԱՔԱՆԴՎՈՒՄ Է. ԹԱՓ Է ԱՌՆՈՒՄ ԹԱԼԻՇՆԵՐԻ ԽՌՈՎՈՒԹՅՈՒՆԸ

Տնտեսական աղետալի վիճակում հայտնված Ադրբեջանում սկսել են թափ ստանալ նախկինում իշխանությունների նկատմամբ չափավոր ընդդիմություն հանդիսացող ազգային շարժումները: Ինչպես տեղեկացնում է «ՏԻՐԱՍ» տեղեկատվական գործակալությունը՝ կենտրոնական իշխանության թուլացումը ազգային փոքրամասնությունների էթնիկ ինքնագիտակցության մեծացման հիմք է ստեղծել: Այժմ նրանք դառնում են Ադրբեջանի կազմաքանդման գործընթացը արագացնող իրական ուժերից մեկը:

ՊԱՏՎՈՎ ԾԱՌԱՅԻՐ, ՓԱՌՔՈՎ ՏՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁԻՐ

Երբ սահմաններին վտանգ կա, երբ թշնամին ոտնձգություններ է անում մեր հայրենիքի դեմ, երբ սպառնում է մեր ազատությանը, մենք ավելի ենք համախմբվում: Մենք դառնում ենք ավելի հավաք, ի մի ենք բերում ողջ ուժերը, որ սահմանն՝ անառիկ, երկիրն աննվաճ պահենք: Յուրաքանչյուրս գիտակցում ենք պատասխանատվության մեր բաժինը ու մեր պարտքը հայրենիքի հանդեպ: Ոչ միայն խուճապային տրամադրություն չկա ծնողների ու զինակոչիկների շրջանում, այլև ես նկատում եմ ավելի մեծ պատրաստակամություն ու լրջություն: Զինակոչիկների ոգին բարձր է, նրանք պատրաստ են զենքով պաշտպանելու հայրենիքը: Նույնքան ամուր ու վճռական են նրանց ծնողները…

01-6-1-1

ԼՂՀ ՊԲ հարավարեւելյան ուղղություն: 2015 թվական: Հակառակորդը իրականացրեց հարձակողական, դիվերսիոն գործողություններ, գնդակոծություններ մեծ տրամաչափի զինատեսակներից: Զորամասի զինծառայողների մասնագիտական պատրաստվածության, անձնական խիզախության շնորհիվ հակառակորդը ձախողեց իր որդեգրած նենգ մարտավարությունը, կրեց կորուստներ ու ետ շպրտվեց:

ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ ԱՂԱՂԱԿՈՂ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ...

Օրերս «Հայ զինվոր» թերթի խմբագրություն այցելած Սերգեյ Կարապետյանը ներկայացավ որպես Խորհրդային Միության 46-րդ դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Սերգեյ Կարապետյանի թոռը: Երկու խնդրով էր եկել: Առաջինը Գորիսում իր լեգենդար պապի անունով փողոցի վերանվանման խնդիրն էր: Մյուսը ռուսաստանցի լրագրող Վլադիմիր Կոտյուխից ստացված նամակն էր, որում վերջինս խնդրում էր տեղեկություններ հայթայթել Մեծ հայրենականում հերոսաբար զոհված մեկ այլ հերոս հայորդու՝ կրտսեր լեյտենանտ Արտյուշա Օհանջանյանի մասին՝ ՌԴ ռազմաօդային ուժերի կազմավորման 100-ամյակի առթիվ Վորոնեժում նրա անվամբ փողոցում հուշատախտակ տեղադրելու և հերոսի կենսագրական տվյալները համալրելու համար: Մեր այցելուն հատկապես մտահոգ էր ռուսաստանցի լրագրողի խնդրանքը բավարարելու հարցով եւ ակնկալում էր, որ խմբագրությունը հնարավորինս հետամուտ կլինի եւ կօգնի գլուխ բերելու փաստահավաքության դժվարին եւ նվիրական գործը: Իսկ իր պապի՝ Սերգեյ Կարապետյանի անվան հետ կապված խնդիրն ինքը գրեթե լուծված է համարում: Այդպես էլ արեցինք. հաջողվեց գտնել կրտսեր լեյտենանտ Արտյուշա Օհանջանյանի ազգականներին և հետաքրքրական փաստեր քաղել նրա մասին, որոնք կներկայացնենք մեր թերթի հաջորդ համարում:

ՀՈՒՇԱՐՁԱՆ՝ ՄԵՐ ՕՐԵՐԻ ԶՐԿԱՆՔՆԵՐԻՆ ԵՎ ԽԻԶԱԽՈՒՄՆԵՐԻՆ

Ես կանգնած եմ այս ամբիոնի առջև ոչ միայնակ… Շուրջբոլորս ձայներ են, հարյուրավոր ձայներ, որ շարունակ ինձ հետ են: Մանուկ հասակից սկսած: Ես ապրում էի գյուղում: Մենք՝ երեխաներս, սիրում էինք խաղ անել փողոցում, բայց իրիկնաժամին մագնիսի պես ձգվում էինք դեպի աթոռակները, որոնց վրա իրենց տների կամ խուղակների մոտ հավաքվում էին, ինչպես մեզ մոտ են ասում, հոգնաբեկ պառավները: Նրանցից և ոչ մեկը չուներ ամուսին, հայր, եղբայր. պատերազմից հետո մեր գյուղում ես տղամարդկանց չեմ հիշում: Բելառուսում Երկրորդ աշխարհամարտի տարիներին ռազմաճակատում և պարտիզանական մարտերում զոհվեց յուրաքանչյուր չորրորդ բելառուսը: Պատերազմից հետո մեր մանկական աշխարհը կանանց աշխարհ էր: Ամենից շատ իմ մեջ տպավորված է այն, որ կանայք սիրո մասին էին խոսում, և ոչ մահվան: Արդեն տարիներ էին անցել, իսկ նրանք սպասում էին. «թող որ առանց ձեռքերի, առանց ոտքերի վերադառնա, ես նրան ձեռքերիս վրա կտանեմ»: Առանց ձեռքերի… առանց ոտքերի… Կարծես թե ես մանկուց գիտեի՝ ինչ ասել է սեր…