#04 (1124) 10.02.2016 – 16.02.2016
Բանակի օրվա կապակցությամբ հունվարի 30-ին Հայաստանի հյուսիսարևելյան սահմանի զորամասեր են այցելել «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնության անդամները՝ գրքերով, քաղցրավենիքով ու մրգերով, առաջին անհրաժեշտության պարագաներով, ինչպես նաև դպրոցականների ու անհատների շնորհավորական նամակներով ու բացիկներով:
Արթուր Արզումանյանը ծնվել է 1996 թ.-ի մարտի 8-ին Երևանում: Արդեն մեկ ու կես տարի է, ինչ ծառայում է զինված ուժերում: Նա բազմիցս հանդես է եկել մշակութային և ինտելեկտուալ միջոցառումների կազմակերպմամբ: Ունի մի շարք նախասիրություններ, որոնցից առաջնայինները երգն ու գրքերն են:
Ձեռագիր թղթերը դրել եմ սեղանիս ու կարդում եմ փոխգնդապետ Սամվել Մովսիսյանի կենսագրությունը: Դպրոցն ավարտել է գերազանց գնահատականներով, օդադեսանտային ինստիտուտը՝ ոսկե մեդալով, եղել է ազգային խմբի ավագը… և այսպես շարունակ մինչ օրս՝ հաջողություններ, ձեռքբերումներ, տիտղոսներ…
Հայոց բանակի օրվա առիթով Երեւանի N 180 դպրոցի աշակերտները զինվորներին շնորհավորական բացիկներ, ջերմ նամակներ էին ուղարկել: Ամեն մեկը իր սրտի խոսքն էր հղել հայ զինվորին:
Հերթական զորակոչով հայկական բանակը համալրվեց հազարավոր նորակոչիկներով: Տարաբնույթ զգացողություններով ու հուզախառն մտորումներով իրենց հարազատներին, ծնողներին հրաժեշտ տված երիտասարդները զորակոչվեցին բանակի մասին ունեցած մոտավոր պատկերացումներով, բայց այն հաստատուն համոզմամբ, որ հայրենիքին ծառայելն իրենց սուրբ պարտականությունն է:
Սամվել Ասատրյանը Արարատի մարզի Ներքին Դվին գյուղից է: Սովորում է Ոստիկանության ակադեմիայում և արդեն զինվորական ծառայության մեկնելու ծանուցագիր է ստացել: Եվս մի քանի օր ու՝ բարեւ, զինվորական երկու տարվա կյանք: