#08 (1128) 09.03.2015 – 15.03.2016
Քնքշանքը հայտնվում է այնտեղ, որտեղ ուժ կա: Գեղեցկությունը ծաղկում է հպարտության կողքին: Բարությունը հերոսություն է փնտրում: Նվիրումը հենվում է ազնվությանը: Հավատարմությունը մեկտեղվում է վեհության հետ: … Ու ծնվում է Աստծո արարչագործության պսակը՝ Սերը, որ տիեզերքը կանգուն մնա, որ կյանքը շարունակվի…
«Հայ զինվորի» հատուկ թղթակից Գայանե Պողոսյանի զրույցը ԼՂՀ ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ ԼԵՎՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ հետ
ՀՀ զինված ուժերի բարեփոխումների, զարգացման ծրագրերի շրջանակներում 2008թ. հաստատվեց և գործողության մեջ դրվեց ՀՀ զինված ուժերում պայմանագրային (արհեստավարժ) սերժանտական զինվորական ծառայության կանոնակարգը: Այն սահմանում է տվյալ ծառայության կազմակերպման և անցկացման կարգը:
Բանակում յուրաքանչյուր դրական տեղաշարժ տարիների տքնաջան աշխատանքի արդյունք է, սպայի հավաքական նկարագրի կատարելագործումը` նույնպես: Ես մեր ամենամեծ ձեռքբերումը համարում եմ սպա-զինվոր փոխհարաբերությունների նոր որակը, երբ զինվորը հարգում է հրամանատարին, ոչ թե վախենում նրանից, իսկ սպան «կառավարում է» զինվորին ոչ թե մահակով, այլ իր հանդեպ հավատ ու վստահություն ներշնչելով:
Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի 4-րդ մասնաշենքում միանգամից աչքի է ընկնում «Թռիչքային փորձաքննության բաժանմունք» վերտառությամբ կարմիր ցուցանակը: Այն միակն է Հայաստանի բուժհաստատություններում, և բաժանմունքի ղեկավարումը վստահված է բուժծառայության մայոր Նունե Ղամբարյանին:
Մարտի 4-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցավ Կանանց միջազգային տոնին նվիրված միջոցառում: Այն սկսվեց ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պատրաստած պայմանագրային զինծառայողների կանանց նվիրված «Սպասիր, եւ ես կգամ» վավերագրական տեսաֆիլմի ցուցադրումով: