#10 (1130) 23.03.2016 – 29.03.2016
«Հայ զինվոր» պաշտոնաթերթի կայքում աչքովս ընկավ Շուշիի հատուկ գնդի հրամանատարի տեղակալ, լեգենդար ազատամարտիկ, «Մարտական խաչ» առաջին եւ երկրորդ աստիճանի շքանշանների ասպետ Վարդան Ստեփանյանի (Դուշման) մասին հոդվածը` «Ամեն ինչ լավ կլինի» վերնագրով:
Հեռվից լսվում է «Ուրալի» ձայնը, որ ազդարարում է սպասված մի իրադարձության սկիզբը. նորակոչիկներն են գալիս` գումարտակի նոր զինծառայողներն ու գյուղի առաջիկա երկու տարիների «բնակիչները»:
ՀՀ վետերանների միավորման խորհրդում պարգևատրման արարողություն էր: Ուկրաինայի նախագահի կողմից շնորհված մեդալները հանձնում էին Մեծ հայրենականի տարիներին Ուկրաինայի ազատագրմանը մասնակցած հայազգի մարտիկներին:
Անժել Ջրաբերդցին (Անժելա Նանագուլյան) չորս գրքերի հեղինակ է, որոնց վերնագրերն արդեն իսկ խոսուն են` «Վիրավոր սիրտ», «Բեկված ճակատագրեր», «Ձայն ոգու» եւ «Կյանքի հրավեր», քանի որ հեղինակը պատմում է Արցախյան պատերազմի՝ մեր ժողովրդին բաժին հասած դժվարությունների, կյանքի գնով ձեռք բերված հաղթանակների ու ազատ ապրելու անկոտրում կամքի մասին:
Զինծառայողը պետք է պահպանի զինվորական ծառայության անվտանգության պահանջները, հիվանդությունների և հաշմվելու կանխման միջոցները, ամեն oր բարձրացնի ֆիզիկական կոփվածությունն ու մարզվածությունը:
Շախմատային պարտիայի ոգին զինվորն է: Թեեւ ընդունված է ասել, որ զինվորը շախմատի ամենաթույլ միավորն է, բայց ես համաձայն չեմ: Եթե զինվորները միավորվեն եւ առաջ շարժվեն, ապա նրանց չեն դիմագրավի անգամ ամենահզոր խաղաքարերը: Զինվորը հետքայլ չի կատարում: Զինվորը միայն առաջ է շարժվում: